Երևանի կենտրոնում «կարմիր գծեր»-ի տարեկան վճարը կդառնա 160 հազար դրամ
Քաղաքական
16:32 26/12/2023
Հայաստան

Երևանի կենտրոնում «կարմիր գծեր»-ի տարեկան վճարը կդառնա 160 հազար դրամ

Երևանի ավագանին 32 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծը, ըստ որի Երևանի կենտրոնում հունվարի 1-ից ավտոկայանատեղիների վճարը բարձրանում է՝ 12 հազարից հասնելով մինչև 160 հազար դրամի։

«Հավելյալ արտոնությունների հնարավորությունը հաջորդ նիստին կքննարկենք, կարմիր գծերին վերաբերող հնչած բոլոր առաջարկները կքննարկենք և ևս մեկ, ամենայն հավականությամբ, նախագիծ կունենանք փետրվարին»,-հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Երևան քաղաքում սահմանվում է Ա և Բ գոտիներ:

Նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը.

Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 18000 դրամ
Մեկ տարվա համար՝ 160 000 դրամ

Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: 

Բ գոտի՝

Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 1000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 4000 դրամ
Մեկ տարվա համար՝ 24000 դրամ

Placeholder
Երևանի կենտրոնում «կարմիր գծեր»-ի տարեկան վճարը կդառնա 160 հազար դրամ