Որտեղի՞ց եք ջուր ճարելու 3 անգամ ավելի հզոր ատոմային ռեակտորը հովացնելու համար․ փորձագետ
Panorama.am-ը էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանի հետ ամփոփեց 2023թ․-ին էներգետիկ ոլորտը։ Մասնագետն իր դիտարկումներն ներկայացրեց՝ ոլորտի խնդիրների և դրանց լուծման ճանապարհների մասին։
Նա նշեց, որ ոլորտում կան կուտակված խնդիրներ։ Անդրադառնալով ոլորտի ղեկավար կազմի այն հայտարարություններին, թե Հայաստանում պետք է կառուցվի 1200 մեգավատտ հզորությամբ ատոմային կայան, Արզումանյանն ասաց․
«Այսօրվա մեր գործող 450 մեգավատտ հզորությամբ ատոմային բլոկն աշխատում է այդ հզորությամբ մինչև մայիս-հունիս ամիսը, իսկ դրանից հետո հզորությունն էապես նվազում է՝ չգերազանցելով 350 մեգավատտը։ Այսինքն՝ շուրջ 25 տոկոսով նվազում է։ Ինչո՞ւ, որովհետև ռեակտորի հովացման համար հովացնող ջուրը չի բավականացնում։ Միայն սեպտեմբերի վերջից սկսում է ավելանալ։ Բա, որ այդ ջուրը չի հերիքում այս հզորության ռեակտորը հովացնելու համար, բա որտեղի՞ց եք ջուր ճարելու 3 անգամ ավելի հզոր ատոմային ռեակտորը հովացնելու համար։ Բա այս մասին չե՞ք մտածում։ Թե՞ հասկանում եք, բայց այդ հզորությամբ կայանի կառուցումից մեծ ֆինանսական օգուտներ եք ակնկալում»,- ասաց փորձագետը։
Նա նաև անդրադարձավ էլեկտրաէներգիայի և գազի սակագներին։ Մասնագետը պնդում է, որ գազի կորուստները սխալ հաշվարկով է իրականացվում։
Ավելի մանրամասն՝ հղմամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան