Հունվարի 5-ին Հայաստանում Իրանի դեսպանատանը բացվելու է սգո մատյան
Քաղաքական
15:21 04/01/2024
Հայաստան

Հունվարի 5-ին Հայաստանում Իրանի դեսպանատանը բացվելու է սգո մատյան

Հունվարի 5-ին ժամը 10.00-16.00-ն Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը բացվելու է սգո մատյան: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Իրանի դեսպանությունը:

«Նկատի ունենալով Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են  հարյուրավոր անմեղ քաղաքացիներ, ուրբաթ օրը՝ հունվարի 5-ին, ժամը 10.00-ից 16.00-ն ԻԻՀ դեսպանատանը բացվելու է սգո մատյան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Իրանի Քերման նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 103-ի, ևս 211 մարդ վիրավորվել է։

Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալի մահվան 4-րդ տարելիցի օրը՝ նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

Placeholder
Հունվարի 5-ին Հայաստանում Իրանի դեսպանատանը բացվելու է սգո մատյան