Հայաստանում սուր շնչառական հիվանդությունները վերջին շաբաթվա ընթացքում աճել են 1,1 անգամ. Ռոմելլա Աբովյան
«Սուր շնչառական հիվանդությունները Հայաստանում այս շաբաթ վերջին շաբաթվա համեմատ աճել են 1,1 անգամ, սակայն հիվանդացության աճը բնորոշ է սեզոնին»,- ասուլիսում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Նա հայտնեց, որ հիվանդացածների 76%-ը 0-18 տարեկան երեխաներն են։ Ռ.Աբովյանն ասաց, որ առանջային պահպանման օղակ դիմելիությունը բարձրացել է 1,1 անգամ, շտապ օգնության կանչերը ևս։
«Զուգահեռ վերջին մեկ շաբաթում հոսպիտալացումների դեպքերը նվազել է 16 %–ով նախորդ շաբաթվա համեմատ, վերակենդանացման բաժանմունք դիմելիությունը նվազել է 8%–ով»,- ասաց առողջապահության նախարարության ներկայացուցիչը։
Նա նշեց, որ կանխատեսում են ակտիվության պահպանում, հիվանդացության ցուցանիշների բարձրացում՝ հաշվի առնելով, որ եղանակը ցրտելու է, հունվարի 8-ից բացվելու են դպրոցները։
Ռ. Աբովյանն ասաց, որ Հայաստանում տարածված է սուր շնչառական վարակների տարբեր տեսակներ, ենթատեսակներ, անձը կարող է միաժամանակ վարակվել երկու վիրուսով, ինչը կարող է բերել հիվանդացության ավելի ծանր վիճակի։
Ռ.Աբովյանը հայտնեց, որ թոքաբորբով հոսպիտալացված են 237 պացիենտ, նրանցից 62%-ը 0-ից 18 տարեկան երեխաներն են։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը