Մշակույթ 14:51 10/01/2024 Հայաստան

Մշակութային ջարդ է. «Գոյ» թատրոնի ռեժիսոր

«Գոյ» թատրոնի լուծարման վերաբերյալ կառավարության որոշման դեմ հայցն այժմ վճռաբեկ դատարանում է։ Թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև իրենք դիմել էին վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն վարչական դատարանից գործը քաղաքացիական դատարան է տեղափոխվել։

«Մենք դիմել էինք վարչական դատարան, որը որոշել էր, որ վարչական դատարանի  գործը չէ, վերահասցեագրել էր քաղաքացիական դատարան։ Քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Մազմանյանն էլ որոշեց, որ դա քաղաքացիական գործ չէ, վարչական դատարանի գործն է, դիմել է վճռաբեկ դատարանի նախագահին, որպեսզի գործը հետ ուղարկվի վարչական դատարան։

Հիմա սպասում ենք վճռաբեկ դատարանի որոշմանը, որ գործը հետ գնա վարչական դատարան ու այնտեղ քննվի։  Մեր ակնկալիքը միայն դատարանից է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ամիսներ  առաջ, երբ հայտնի դարձավ կառավարության մտադրության մասին ու որոշում ընդունվեց  «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, դժգոհության ալիք բարձրացավ. թատրոնի դերասանները, տարբեր արվեստագետներ բողոքեցին այդ որոշումից՝ ահազանգելով, որ փորձում են փակել հերթական թատրոնը, մշակութային օջախը։ Բայց և այնպես, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի վերջին կայացած ասուլիսում ասել է՝ ««Գոյ» թատրոնի գործունեությունը որպես առանձին ՊՈԱԿ չենք պատկերացնում, այլ պատկերացնում ենք առանձին ստեղծագործական միավոր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում»։

Իսկ «Գոյ» թատրոնի դերասանները, Ս. Արզումանյանի խոսքով, հստակ որոշել են՝ ամեն դեպքում չեն գնալու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։

«Մենք այնտեղ չենք աշխատելու։ Մենք այդ որոշմանը դեմ ենք, պետք չէ մեզ լավություն անեն։ Եթե ասում են լավություն ենք անում ձեր բարեկեցությունն ապահովելու համար, դա մեզ համար բարեկեցություն չէ, մենք չենք ընդունում այդ բարեկեցությունը։ Այնտեղ աշխատելու իմաստ չենք տեսնում։ Եթե դատարանը չչեղարակի այդ որոշումը, մենք կհավաքվենք, մի բան կանենք, կմտածենք մեր անելիքները, մտքեր կան, բայց չենք շտապում, հույս ունենք՝ արդարադատությունն այստեղ հաղթելու է»,- ասաց ռեժիսորը։

Դեկտեմբերի վերջին ԿԳՄՍ նախարարի հրամանով թատրոնի տնօրեն Սարգիս Չոլոյանն ազատվել է աշխատանքից, նախարարությունը նոր տնօրեն է նշանակել Կարեն Սիմոնյանին։ Նախարարի մեկնաբանմամբ, թատրոնի տնօրենը փոխարինվել է, որովհետև չի իրականացրել կառավարության որոշմամբ սահմանված պահանջները, այսինքն չի իրականացրել իր պարտականությունները. «Դա եղել է պատճառ, որ իրեն փոխարինենք և այնտեղ ունենանք մարդ, որը ավարտին կհասցնի գործընթացը»:

Սարգիս Արզումանյանն նախ ընդգծեց, որ տնօրենին գործից ազատելն ապօրինի է եղել,  նախապատրաստում են հայց ուղարկել դատարան. «Մեր տնօրենին առանց զգուշացնելու, նախագուշացնելու մեկ օրվա մեջ աշխատանքից ազատել են ապօրինի փաստաթուղթ չստորագրելու համար»։

Թատրոնի անձնակազմը նոր տնօրենին թատրոնում տեսել է  ընդամենը մեկ անգամ։

Հարցին՝ ինչո՞ւ են ուզում թատրոնը միավորել այլ թատրոնի,  ավելի վաղ նշվել էր, որ միավորման մասին սկսել են խոսել «Գարեգին Նժդեհ» ներկայացումից հետո, Ս. Արզումանյանն ասաց. «Ներկայացման պրեմիերայի հաջորդող օրը եղավ, չգիտեմ՝ դրանից առաջ ինչ էր եղել, ինչ չէ։ Կան ինչ-որ տրամաբանական կապեր, ենթադրում ենք՝ կարող է այդպես լինի։ Գուցե այլ բաներ լինեն։ Ինչքան ենթադրենք, որ այդպես է, իրենք իրենց փաստարկների մեջ այլ բաներ են նշում, որ անհիմն է.  նախագծում նշված է, որ իբր «Գոյ» թատրոնն իր պարտականությունների մեջ թերանում է,  դրա համար միավորում են, որ ընդհանուր ղեկավարումը մեկ տեղից լինի, այսինքն՝ դուք չեք կարողանում ղեկավարել թատրոնը, դրա համար միավորում ենք Սունդուկյանի անվան թատրոնի հետ,  ֆինանսական արդյունքները կբարելավվեն»։ Նա հիշեցրեց, որ Կամերային երաժշտական թատրոնը նույնպես միավորել են մեկ այլ թատրոնի, սակայն այն թատրոնը չէր թերանում։ 

«Այսինքն ծրագիր է՝ կամաց-կամաց մշակութային օջախները միավորում են։ Վերջերս էլ պարային խմբեր միավորեցին։ Մշակութային ջարդ է, դա ծրագիր է»,- ասաց «Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։

Ավելի մանրամասն՝ ձայնագրությամբ։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}