Քաղաքական 14:58 16/01/2024 Հայաստան

Ադրբեջանը հիմա էլ Տաթևի վանական համալիրն է ներկայացնում որպես աղվանական, իբր՝ «պատմական ադրբեջանական տարածք»

Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանը, ի հեճուկս պայմանավորվածությունների, փորձում է տարածքային պահանջներ գեներացնել Հայաստանի նկատմամբ, Ալեն Սիմոնյանն էլ, թե Հայաստանից ասել են  «Ղարաբաղն ու Նախիջևանը Հայաստան են», դրա համար Ալիևն էլ հայելային կրկնում է «Էրիվանի», Սևանի մասով, Ադրբեջանն արդեն «իրենով է անում» Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանները։ «Հայքի» մշակույթի օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը վստահ է՝ Ադրբեջանի նպատակն է կեղծ թեզերով «պատմական հիմքեր» ստեղծել ու իբր ապացուցել, որ Հայաստանի տարածքն իրենց «պատմական տարածքն է»։

«1918 թվականին Թուրքիայի ցեղասպան քաղաքականության հետևանքով աշխարհի քարտեզի վրա հայտնվեց Ադրբեջան արհեստածին պետությունը, որը չուներ սեփական ոչինչ՝ ոչ պատմություն, ոչ տիտղոսակիր ազգ, ոչ առավել ևս Ադրբեջան անվանումը, ոչ սեփական տարածք, ոչ մշակույթ,  որպես ադրբեջանցի ներկայացնելով տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներին՝ թալիշներ, ուդիներ և այլ։ Կեղծելով այդ ամենը և փորձելով ստեղծել սեփական ազգ, մինչ օրս գտնվելով ինքնության փնտրտուքի մեջ, առաջ քաշելով ադրբեջանցիների ծագման տասնյակ վարկածներ՝ Ադրբեջանը որդեգրել է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման քաղաքականություն, որը, բնականաբար, իրականացնում է նաև հայերի նկատմամբ,  որը լինելով տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներից մեկը, ունենալով  սեփական քաղաքակրթությունը՝ համաշխարհային քաղաքակրթության մաս է կազմում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Ավանեսովը։

Նա նշեց, որ Ադրբեջանի՝ պատմությունը կեղծելու քաղաքականության առանցքային մասն է կազմում հայկական մշակութային ժառանգության աղվանականացման քաղաքականությունը, որը ձևավորվել է դեռևս 1960-ական թվականներին. «Եթե այդ ժամանակահատվածում որպես աղվանական ներկայացնում էին Արցախի մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ՝ Գանձասար, Ամարաս, Հակոբավանք, Ծիծեռնավանք, ապա այժմ Ադրբեջանի պետական քարոզչամեքենան որպես աղվանական է ներկայացնում ոչ միայն ամբողջ Արցախի տարածքում գտնվող պատմաճարտարապետական բազմաթիվ հուշարձաններ, այլ նաև որպես աղվանական է  համարում Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցին, անգամ Վրաստանի տարածքում գտնվող մի շարք հայկական եկեղեցիներ, բնականաբար, նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմաճարտարապետական հուշարձանները»։

Ավանեսովն ասաց, որ վերջերս ադրբեջանական տարբեր հարթակներում հրապարակվեցին Տաթևի վանական համալիրի պատկերով լուսանկարներ, որի վրա գրված է, որ «այն աղվանական մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս է»։

«Բնականաբար, իրականում Տաթևի վանական համալիրը հայկական պատմաճարտարապետական հուշարձան է և այն, որ այդ հուշահամալիրը հայկական է և ոչ մի առնչություն չունի աղվանականի հետ, բազմաթիվ փաստեր կան, ոչ միայն հայ, նաև օտար հեղինակներն են դրա մասին շեշտում։

Հատկանշական է, որ Տաթևի վանական համալիրը ոչ միայն ինքնատիպ լուծումներով պատմաճարտարապետական հուշարաձան է, նաև ռազմավարական կարևոր դիրք է զբաղեցնում, ժամանակին եղել  է տարածաշրջանի կրթական, հոգևոր խոշորագույն կենտրոններից մեկը։ Այդ է նաև պատճառը, որ Ադրբեջանն այդ վանական համալիրը ներկայացնում է  որպես աղվանական։

Մեկ այլ տեսանյունից էլ նայենք. քանի որ Տաթևի վանական համալիրը գտնվում է Սյունիքի տարածքում է  և մեր հայրենիքի այդ հատվածը Ադրբեջանի քարոզչամեքենան ներկայացնում է  որպես Զանգեզուր, ապա աղվանական ներկայացնելու մյուս կարևոր թեզը, որին պետք է անդրադառնանք այն է, որ այդ քայլով Ադրբեջանը ևս մեկ անգամ տարածքային հավականություն է ներկայացնում ողջ Սյունիքի նկատմամբ։ Այդ համատեքստում է Ադրբեջանը Տաթևի վանական համալիրը ներկայացնում  որպես աղվանական՝ իբր դրանով փորձելով ապացուցել, որ իբրև Տաթևի վանական  համալիրը, քանի որ աղվանական է, համարվում է «պատմական ադրբեջանական տարածք»։

Տաթևի վանական համալիրը ոչ մի առնչություն չունի Ադրբեջան արհեստածին կազմավորման հետ, քանի որ հազարամյակների պատմություն ունեցող բանկավայրը չի կարող պատկանել ընդամենը 1918 թվականին քարտեզի վրա ձևավորված ցեղասպան արհեստածին պետությանը, որի անգամ Ադրբեջան անվանումն իրենը չէ»,- ասաց նա։

Ադրբեջանագետը մեկ այլ օրինակ էլ ներկայացրեց. «Թշնամի պետության  տարածքային նկրտումների հավաստիք և որպես այլոց պատմաճարտարապետական հուշարձանները գրպանելու պարազիտային քաղաքականություն հանդիսանում է Էջմիածնի Մայր տաճարի նկատմամբ ադրբեջանական հավակնությունները։ Ոչ միայն ադրբեջանական տարբեր սոցիալական հարթակներն են Էջմիածնի Մայր տաճարը ներկայացնում որպես աղվանական մշակութային ժառանագություն, այլ Ադրբեջանի գործող դպրոցական դասագրքերում»։

«Արհեստածին կազմավորումը նաև Հայաստանի ողջ պատմաճարտարապետական հուշարձաններն է ներկայացնում Ադրբեջանին պատկանող, հրապարակում են տարբեր լեզուներով։ Դրանցից հերթականը «արևմտյանադրբեջանի պատմաճարտարապետական հուշարաձաններ»  կոչվող այսպես ասած աշխատությունն է, որի շապիկի վրա անգամ Գառնիի հեթանոսական տաճարը կա։

Սա հայկական պատմաճարտարապետական հուշարձանների և հայկական մշակութային ժառանագության յուրացման Ադրբեջանի պետական քաղաքականության հերթական «ապացույցներից» մեկն է։ Այսպիսի «ապացույցները» տասնյակներով են, որոնք խոսում են այն մասին,  որ Ադրբեջանի նպատակն է  նման թեզերով «պատմական հիմքեր» ստեղծել, իբր դրա վրա հենվելով՝ ապացուցել, թե տեսեք, սրանք փաստեր են, որոնք խոսում են, որ Հայաստանի տարածքը մեր «պատմական տարածքն է»»,- ասաց Հովիկ Ավանեսովը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}