Իրավունք 16:38 16/01/2024 Հայաստան

Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքն անհիմն է, պատժողական բնույթ ունի. Փաստաբան

ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանավորման որոշման դեմ պաշտպանը բողոք է պատրաստում։
«Պարտադիր ներկայացնելու ենք, հենց այս պահին դրա վրա եմ աշխատում։ Վստահ եմ, որ կալանքն անհիմ է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Նրա խոսքով, կալանքի այն հիմքերը, որոնք ներկայացվել են միջնորդության ու հետագայում միջնորդությունը բավարարելու որշման մեջ, առարկայազուրկ են։

«Դրել են քննության խոչընդոտում ու փախուստ։ Երկու հիմքերին էլ մենք մանրամասն անդրադարձել ենք, պահանջել ենք, որ այդ երկու հիմքերը հիմնավորող փաստական հանգամանքներ ներկայացվեն, չեն ներկայացվել»,-ասաց Հարությունյունյանը՝ ընդգծելով, որ Տիրան Խաչատրյանն ակտիվորեն համագործակցում է  նախաքննության հետ, վարույթային որևէ գործողություից չի խուսափում։

Փաստաբանը մանրամասնում է՝ փախուստի մասով հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Խաչատրյանին հյուրանոցից են հայտնաբերել։ Նրա խոսքով, այդ ընթացքում ինքը եղել է Տիրան Խաչատրյանի մոտ վերջինի հրավերով, որպեսզի միասին գնան ու ներկայանան ոստիկանություն։

«Ավելին մենք միջնորդել ենք, որ այլընտրանքային միջոցների համակցություն կիրառվի՝ տնային կալանք և  10 մլն դրամի գրավ։ Ի պատասխան դրա, մեղադրող կողմը հայտնել է, որ միգուցե դա փախուստի ռիսկը մեղմի, սակայն  խոչընդոտման ռիսկի հավանականությունը չի նվազում։ Խնդրել ենք պարզաբանել հավանականությունը։ Պատասխանել են՝ շփումները, դրանք կազդեն քննության վրա։ Հատկանշական է, որ ոչ միջնորդությամբ են պահանջել սահմանափակել նրա տեսակցությունները, ոչ էլ կալանքի որոշմամբ։  Բաց են նաև հեռախոսային խոսակցությունները։ Սա գալիս է ապացուցելու, որ կալանքը եղել է ինքնանպատակ, չի բխել Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հետապնդվող նպատակներից, կարելի է նաև ասել, այն կրում է պատժողական բնույթ։ Դա մեզ համար շատ մտահոգիչ է, գտնում ենք, որ կալանքը համաչափ չի եղել, անհիմն է եղել»,-ասաց փաստաբանը։

Վարազդատ Հարությունյանն ասաց, եթե շատ խորանանք, կհասկանանք, որ միջադեպի մասնակից իշխանամերձ շրջանակների անձանց  նկատմամբ  կալանք չի կիրառվել։
«Սա խոսում է տարբերակված մոտեցման, իշխանության կողմից Տիրան Խաչատրյանի նկատմամբ առանձնահատուկ խիստ վերաբերմունք ունենալու  մասին»,-նշեց նա։
Այսօր «Հրապարակ» թերթը որոշ մանրամասներ էր հրապարակել միջադեպի պատճառների մասին։ Ըստ փաստաբանի, հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

«Գրել են Արցախի հետ կապված վեճ է եղել, և այլն, և այլն։ Նման բան չկա։ Չեմ կարող հրապարակել, թե ինչի շուրջ է եղել, քանի որ չեմ կարող փաստական հանգամանքների մասին խոսել»,-մանրամասնեց փաստաբանը։

Հարությունյանը հատկաշնական է համարում, որ «Հրապարակ»-ի հրապարակումից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը  ֆեյսբուքյան գրառում է կատարել։
 
«Նա ըստ ամենայնի իշխանության խոսափողներից մեկն է, վարչապետի աշխատակազմում պաշտոն է զբաղեցնում, նշել է, որ թալանել են բանակը, հիմա էլ կրակում են մարդկանց վրա։ Այդ հրապարակումը նման կալիբրի պաշտոտանատր անձի կողմից ևս մեկ անգամ գալիս է վկայելու այն մասին, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ ընտրված կալանքը, հնարավոր է, զերծ չէ որոշակի ճնշումներից ու ազդեցություններից։ Այսինքն, որոշման վրա որոշակի ազդեցություն է  եղել։ Ավելին ասեմ, որ նույն Տարոն Չախոյանի հետ կապվող լրատվամիջոցները, եթե կարելի է  դրանք այդպես համարել, քանի որ դրանք չեն համապատասխանում «Զանգվածային լրատվության մասին» օրենքով  լրատվական միջոցին առաջադրվող պահանջներին, ոստիկանության օպերատիվ ունեցած տեղեկությունները կայծակնային արագությամբ հրապարակում էին։ Ընդ որում, Տիրան Խաչատրյանին ձերբակալելու կադրերը, որ ձեռնաշղթաներով է, որտեղ երևում է Տիրան Խաչատրյանի դեմքի վնասվածքը, տեղի է ունեցել Ջրվեժի հյուրանոցում, մինչ մենք հասել ենք ոստիկանության Աբովյանի բաժին, արդեն կայքերում հայտնվել էին ոստիկանության օպերատիվ նկարահանումները։ Այդ շոուն ու հետագա կալանավորումը խոսում են Տիրան Խաչատրյանի նկատմամբ առանձնահատուկ և օրենքից չբխող  «հատուկ» վերաբերմունքի մասին»,-ասաց Վ. Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության և մեկ անձի վնասվածք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված 5 անձանցից մեկը ազատվել է արգելանքից, իսկ 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Վերջիններիցս մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Մյուս երեք անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանցից մեկի նկատմամբ ևս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը և նրանք ազատ են արձակվել։

Քրեական օրենսգրքի 297 հոդվածը վերաբերում է խուլիգանությանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}