DJ Վակցինա. Իմ կյանքի պատմությունը հեշտ ու հեքիաթային չի եղել, ստացել եմ մեջքից հարվածներ
Արուսիկ Մկրտչյանը, որ հասարակությանն առավել հայտնի է DJ Վակցինա անունով, սոցիալական իր ցանցում շնորհակալություն է հայտնել կողակցին՝ լավի հանդեպ իր հավատը վերականգնելու համար։
«Իմ կյանքի պատմությունը չունի ստանդարտ ընթացք, չի եղել ՀԵՇՏ, չի եղել հեքիաթային, եղել է այնպիսին ինչպին ՊԵՏՔ Է լիներ։
Նախ և առաջ, ինձ չեն սովորեցրել, որ մարդիկ լինում են տարբեր և պետք չէ բոլորին նվիրվել և մտածել ազնիվ են, արդար կամ 1 երեսով։
Հաճախ ստացել եմ մեջքից հարվածներ ամենամոտ կանգնածներից և բնականաբար դա ինձ մինչև հոգու խորքը ցավեցրել է։ Այնուամենայնիվ, ես դեռ պայքարում եմ մարդկանց հանդեպ ՄԵԾ ՀԱՎԱՏԻ պահպանման համար և գիտեմ, որ վատերի կողքին կան հոյակապ անձինք, ովքեր ոչ միայն ազնիվ են, այլև կրում են ԲԱՐՁՐ մարդկային արժեքներ։
Ես շնորհակալ եմ այժմ իմ կողքը գտնվող ԻՍԿԱԿԱՆ մարդկանց, հատկապես Հովո Ամիրյանին, որ վերադարձրեց հավատը լավի հանդեպ։ Ես քեզ շատ սիրում եմ ու ուզում եմ միշտ էտքան ուժեղ, սթափ, սրտացավ ու մեր կողքին լինես»,-գրել է DJ Վակցինան ու կից հրապարակել ընտանեկան լուսանկարներ։
Լրահոս
Տեսանյութեր
Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ