Քաղաքական 14:30 18/01/2024 Հայաստան

Լուրջ հետևանքներ կարող է ունենալ, նույնիսկ՝ երկրի համար կորուստներով. Վարդանյանը՝ «Լիդիան»-ի բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու մասին

«Դա հեչ լավ բան չի. այն ռիսկերը, որոնք ընկերությունն ունի, հիմա մի մասն ընկնելու է մեր կառավարության, մեր երկրի, մեր յուրաքաչյուրիս վրա»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց  բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը՝ խոսելով գործադրի այսօրվա որոշման մասին, որով կառավարությունը «Լիդիան Արմենիա»-ից ընդունեց կանոնադրական կապիտալի 12.5 % բաժնետոմսերը։

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն շահագործում է Ամուլսարի հանքավայրը։

Նա հիշեցրեց, որ  դեռ 2023 թվականի փետրվարին է  կառավարության, Եվրասիական Զարգացման Բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև կնքվել փոխըմբռնման հուշագիր, որով դիտարկվում է Ամուլսարի  շահագործման նախապատրաստման շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը, ապա նշեց. «Փաստորեն մինչև օրս չէր փոխանցվել։ Հիմա չգիտեմ՝ իրական է փոխանցվում, թե ոչ»։

Ըստ մասնագետի, ընդհանրապես այդ գործընթացը շատ անհասկանալի է։

«Մենք արդեն փորձ ունենք «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի դեպքում։   Առաջին. այդ պայմանագրերն ընդհանրապես չեն հրապարակում, որ տեսնենք, թե ինչ պարտավորություն է պետությունը վերցնում իր վրա։ Եթե նույնիսկ պայմանագրերում նման բան գրված չէ, բոլոր դեպքերում, եթե բաժնետեր ես ու ընկերությունը խախտումներ, պարտավորություններ ունի, ընդհանրապես ռիսկեր է ունենում, հենց այդ բաժնեմասի չափով ընկնում է կառավարության վրա»,- ասաց Ն. Վարդանյանը։

Նա նշեց, որ այսքան տարի պետությունը չի հրապարակել որպես բաժնետեր ԶՊՄԿ-ից ինչ օգուտ է ստացել և ինչ վնասներ. «Մեկը նստել ու վերլուծե՞լ է, թե՞ ինչքան խախտում է  կոծկվել, ինչքան խախտում չի բացահայտվել, ինչ թերություններ են եղել, որոնց վրա կառավարությունն աչք է փակել։ Իսկ եթե բաժնետեր չլիներ, հակառակը կլիներ։ Մենք չունենք այն կառույցը, որը կարող է բաժնետոմսերի կառավարումն իրականացնել։ Տալիս են կառավարության գործերի կառավարչությանը,  որն այդ ֆունկցիան չունի, ըստ գիտելիքների այդ մասնագիտացումը չունի։

Այստեղ լուրջ հետևանքներ կարող է լինել, երբ որ արդեն դրա ձայնը դուրս գա, շատ ուշ կլինի, ցավոք, կարող է երկրի համար կորուստներով լինել»։

Ըստ նրա, բոլոր դեպքերով եթե կառավարությունը հետաքրքրված է հանք ունենալով, թող պետականացնի հանքերը։

«Բնապահպանները երբեք չեն ասել՝ գործող հանքերը պետք է լուծարել։ Եթե գործող հանք է, թող աշխատի, բայց օրենքի սահմաններում ու  բնապահպանական նորմերը պահպանելով»,- ասաց բնապահպանը։

Հարցին՝ կառավարության այս որոշումից ոչ մի լավ բան պետք չէ՞ սպասել, Ն.Վարդանյանն ասաց. «Դե, իհարկե, ոչ։ Ի՞նչ օգուտ ենք ստացել «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատից, թող հրապարակեն այդ մասին։ Սա դեռ չգործող հանք է, շինարարությունը չի ավարտվել։ Ռիսկերի մասին բազմիցս խոսում ենք, 4 հայտնի ընկերություններ՝ երկուսը Ավստրալիայից, մեկը Կանադայից, մեկն ԱՄՆ-ից, գրեցին ռիսկերի, ջրերի աղտոտման մասին, հատկապես որ ախտոտման դեպքում 500 տարի չեն վերականգնվի, իսկ ռիսկերն անկառավարելի են, ոչ մի տեխնոլոգիական լուծում չի կարող ունենալ։

Նույնն ասաց «Էլարդ»-ի միջազգային թիմը, որը կառավարությունից ստացել է 454 հազար դոլար՝ կառավարության պատվերը կատարելու համար։  Այն ժամանակ վարչապետն ասում էր՝ թևիս տակ կդնեմ «Էլարդի»  եզրակացությունը ու կգամ Ջերմուկ, 0,01 տոկոս ռիսկ լինելու դեպքում այդ հանքը չի աշխատելու։ Հիմա ռիսկերը 100 տոկոսանոց են։ Ի՞նչ են մտածում, ի՞նչ բաժնետոմս  են վերցնում։

Խոսք տվեցին նոր փորձաքննություն կլինի։ Չեղավ։ Այսինքն, ինչ խոսք են տվել, չի արվել։  Ու եթե այդ ընկերությունն աշխատող լիներ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ճանապարհները բաց են,  թող աշխատեին։ Սնանկ կազմակերպության բաժնետոմսը վերցնում ես, որ ի՞նչ անես, այդ ամբողջ պարտավորությունները քեզ վրա վերցնե՞ս»։

Այս ամենը հաշվի առնելով՝ կառավարության՝ «Լիդիան Արմենիա»-ից կանոնադրական կապիտալի 12.5 % բաժնետոմսերը ընդունելու նպատակը բնապահպան-իրավաբանը չի կարողանում բացատրել։

««Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատը շահույթով աշխատող կազմակերպություն է, էլի ինչ- որ բան կարող էին բացատրել, չնայած այնտեղ էլ բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերվել, դրանց ընթացքի մասին չիմացանք, մնաց չբացահայտված, օդի մեջ, հիմա արդեն չես էլ իմանա՝ այնտեղ ինչ կա, քանի որ հսկողությունից դուրս է մնում։ Եթե կառավարությունը պետք է վերահսկի ու եթե բաժնետեր է, ինքն իրեն վերահսկելո՞ւ է։ Պարզ է, ոչ։ Իսկ «Լիդիան Արմենիայի» հիմնական բաժնետերը՝ «Լիդիան Ինթերնեյշնլը», սնանկ է, սնանկության վճիռ կա։ Շատ վատ պատկեր է»,- ասաց Ն. Վարդանյանը։

Նա հիշեցրեց «Լիդիան Արմենիայի» տնօրենի հայտարարությունները՝ «դե 12,5 տոկոս տալիս ենք կառավարությանը և ակնկալում ենք մեր օգտին որոշումներ կկայացվեն»։

Նազելի Վարդանյանը վստահ է՝ Ամուլսարը չի աշխատելու. «Ու չաշխատող հանքի դեպքում ի՞նչ բաժնետոմս ես վերցնում, ինչո՞ւ ես քեզ կապում այդ ամեն ինչի հետ, չեմ կարողանում բացատրել։ Այդ հարցերը պետք է տրվի ուղիղ կառավարությանը ու հետաքրքիր կլինի իրենց պատասխանը»։

Զրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությամբ։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}