Մշակույթ 12:19 19/01/2024 Հայաստան

Այսօր մոդայիկ գործիքներն են դհոլն ու դուդուկը. Պրոֆեսոր Արմեն Հարությունյան

«Արվեստի բնագավառում շատ կարևոր են երաժշտական դպրոցների դերը, որովհետև ամեն ինչ սկսվում է երաժշտական դպրոցից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն,  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Արմեն Հարությունյանը։

Նրա խոսքով, մարդկանց մոտեցումը, հետաքրքրություններն այս բնագավառի նկատմամբ վերջին 15-20 տարիներին շատ է փոխվել. «Եթե մինչ այդ գրեթե բոլոր ծնողները ձգտում էին իրենց երեխաներին տանել երաժշտական դպրոցներ, որպեսզի սովորեն դաշնամուր նվագել,  հիմա արդեն դաշնամուրային, դասական, խմբավարական, տեսական բաժիններում ուսանողության ներգրավվածության խնդիր կա»։

Արմեն Հարությունյանը դասական երաժշտական գործիքների  նկատմամբ հետաքրքրության նվազումը կապում է ժողովրդի կրթվածության մակարդակի հետ, նաև, նրա խոսքով, կյանքն արագացել է, ծնողն ուզում է երեխայի հաջողությունը շուտ տեսնել, իսկ  դասական երաժշտական գործիքները նվագելու դեպքում հաջողության հնարավոր է հասնել երկարատև պարապմունքների դեպքում։

«Տարիներ առաջ հետաքրքրության որոշակի  նվազում նկատվեց ժողովրդական նվագարանների՝ քամանչա, թառ, ուդ նկատմամբ,  մինչև անգամ որոշակիորեն վտանգված էր դրանց գոյությունը, բայց երաժշտական դպրոցները որոշակի քայլեր ձեռնարկվեցին ու դրական արդյունքներ արձանագրվեցին»,- ասաց Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրենը։

Արմեն Հարությունյանը նշեց, որ վերջին տարիներին ավելի մոդայիկ գործիքներն են դհոլը, դուդուկը։

«Լավ է, մեր ազգային գործիքներն են, պետք է ուրախանալ, որ երեխաները գնում են այդ ուղղությամբ։

Դհոլի, դուդուկի ռեպերտուարներն այնքան չեն, ինչքան դաշնամուրային, դասական երաժշտական գործիքների։ Շատ ավելի կարճ ժամանակում կարող ես հասնել հաջողության... Շոու բիզնես, ռեստորանային բիզնես...  Գումար աշխատելու  առումով շատ ավելի կարճ ճանապարհ պետք է կտրես, քան 15-20 տարի սովորես ջութակ կամ դաշնամուր նվագել։

Այո, այնտեղ էլ պետք է լինել շնորհալի, այստեղ էլ, որպեսզի հասնել հաջողության, ուղղակի ճանապարհների երկարության մեջ է խնդիրը»,- նշեց նա։

Խոսելով խնդիրների մասին՝ Ա. Հարությունյանն առաջինը նշեց երաժշտական դպրոցներում գրագետ մասնագետների պակասը։ Ընդհանրապես, ըստ նրա, որոշակիորեն  պետք է վերանայվի այս ոլորտը ու ստեղծվեն լուրջ հետաքրքրություններ, որպեսզի այն ունենա զարգացում, չվտանգվի։

ՀՀ վաստակավոր մանկավարժի համոզմամբ, եթե պետությունը բարեփոխում է  կատարում որևէ ոլորտում, պետք է  խորհրդակցի տվյալ ոլորտի մասնագետների հետ։

Նա նշեց, որ այն ատեստացիոն մեխանիմզը, որը պետք է խրախուսի դասախոսի աշխատավարձը, նրա ավելի բարեկեցիկ ապրելու եղանակը, շատ լավ գաղափար է, բայց կարևոր է, թե ինչպես է այն կիրառվում։

«Ես շատ հեշտ կարող եմ մտնել մի դպրոց, լսել աշակերտներին ու ասել՝ այս մի երեխայի դասատուն ատեստացիա է անցել, մյուսը՝ ոչ։

Երբ արդեն երաժշտությամբ զբաղվող դասախոսին պետք է գնահատեն թղթում կատարած V-ձև նշումով, ինքը չի կարող լուրջ վերաբերմունքի արժանանալ, նրա պրոդուկտն իր աշակերտն է. աշակերտը գրագետ է նվագում, ուրեմն պրոդուկտը ճիշտ է ստեղծվում, աշակերտը անգրագետ է նվագում, ձեռքերում ունի խնդիրներ, դա դասախոսի խնդիրն է։

Այսինքն միտքը ճիշտ է, լավն է, որ այսօր պետք է խրախուսել ուսուցիչներին, որովհետև թե քոլեջներում, թե կոնսերվատորիայում, թե երաժշտական դպրոցներում այնպիսի չնչին աշխատավարձով են աշխատում մեր մասնագետները, միայն կարելի է նրանց նվիրյալներ համարել։

Այսօր կան հիանալի պատանիներ, որոնք այսօր մեր բեմերի վրա նվագում են, նրանց դասատուներին բոլորս գիտենք, ով է կրթել, կրթում այդ երեխաներին. նա էլ պարտավոր չէ գնա, նստի ու այդ V-ձև նշումներն անի, այլ պետք է նրան միանգամից հրավիրեն, ասեն՝ դուք տվել եք միջազգային մրցույթի դափնեկիրներ, դուք արժանի եք ստանալ հավելավճարը։

Ինչքանով է ճիշտ՝ այդպիսի մասնագետը գնա, նստի սկսնակի կողիքն ու սկսի նույն թեստը լուծել; Այո, պետք է գտնել այս ոլորտի խթանման և զարգացման ճիշտ ճանապարհը»,- ասաց նա։  

Մանրամասն՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}