Գավառ-Երևան երթուղու վթարի գործով  տուժող է ճանաչվել 9 անձ
Իրավունք
16:45 23/01/2024
Հայաստան

Գավառ-Երևան երթուղու վթարի գործով տուժող է ճանաչվել 9 անձ

Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի  124կմ հատվածում հունվարի 23-ին, ժամը 10․20-ի սահմաններում «Գազել» մակնիշի ավտոմեքենան, որը, նախնական տվալներով, Գավառ-Երևան երթողով իրականացնում է ուղևորափոխադրում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։

Քննչական կոմիտեից հայտնում են՝ դրա հետևանքով ավտոմեքենայի վարորդը, ինչպես նաև ավտոմեքենայում գտնվող 13 ուղևորներից 9-ը, բուժօգնության են տեղափոխվել տարբեր բժշկական կենտրոններ։

Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի  մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բուժօգնության դիմած անձանցից 9-ը ճանաչվել են տուժող։ Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժկական փորձաքննություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են իրականացվող նախաքննությամբ։

Բուժհաստատություններ դիմած անձանց վիճակը, ըստ նախնական տվյալների, բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։


Placeholder