Սանհանգույցի գոգաթիակի տակից հայտնաբերվել է ծխախոտի տուփ՝ երեք փաթեթներով․ ՔԾ
Իրավունք
19:24 23/01/2024
Հայաստան

Սանհանգույցի գոգաթիակի տակից հայտնաբերվել է ծխախոտի տուփ՝ երեք փաթեթներով․ ՔԾ

Սույն թվականի հունվարի 21-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից «Էջմիածին» բժշկական կենտրոն տեղափոխված կալանավորված անձ Գ․Ս․-ն ցանկացել է օգտվել ԲԿ-ի սանհանգույցից։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

«Հիմնարկի ծառայողները, ըստ սահմանված կարգի, սանհանգույցում նախապես իրականացրել են զննություն և գոգաթիակի տակից հայտնաբերել ծխախոտի տուփ, որում առկա են եղել 3 առանձնացված փաթեթներ։

Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, և դեպքի մասին ահազանգվել է ոստիկանություն։

Հայտնաբերված փաթեթների քաշը կազմել է 7․77, 6․95 և 13․97 գրամ։
Փաթեթները կից փաստաթղթերով ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder