Մշակույթ 12:18 24/01/2024 Հայաստան

Պարույր Սևակի ծննդյան օրն է

«Պարույր Սևակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»...»,- երջանկահիշատակ Վազգեն Առաջինի խոսքերն են մեծ բանաստեղծ Պարույր Սևակի մասին։ 

Այսօր ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, սցենարիստ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Պարույր Սևակի (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) ծննդյան օրն է՝ 100-ամյակը։ 

Հենց այսօրվանից մեկնարկում են Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ։ Հոբելյանական տարին հագեցած կլինի տարաբնույթ միջոցառումներով։

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը, իսկ 1955 թվականին՝ ավարտել Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսել է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում:

1948 թվականին տպագրվել է Սևակի անդրանիկ գրքույկը՝ «Անմահները հրամայում են»,  1953-ին՝ «Անհաշտ մտերմություն» պոեմը, 1954-ին՝ «Սիրո ճանապարհը», 1957-ին՝ «Նորից քեզ հետ» ժողովածունները և այն։

Բանաստեղծական նոր որակի սկիզբն են սիրային պոեմները («Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց») և «Անլռելի զանգակատուն» (1959, վերամշակված հրատարակություն 1966, ՀՍՍՀ պետական մրցանակ՝ 1957) քնարական-փիլիսոփայական պոեմը։

Պարույր Սևակի գրական ժառանգության մեջ առանձնակի նշանակություն ունեն «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմները, «Եղիցի լույս» ժողովածուն։

Սևակի վերջին` «Եղիցի լույս» ժողովածուն տպագրվում է 1969 թվականին, բայց... հրապարակ հանվում 1971-ին` բանաստեղծի ողբերգական մահից մոտ երկու ամիս անց:

1963-ից մինչև 1971 թթ. աշխատել է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսացել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։

1967թ-ին «Սայաթ-Նովա» թեմայով թեզ է պաշտպանել և ստացել է (1970թ.) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:

Գրականության և արվեստի թանգարանից նշում են, որ Պարույր Սևակի գրական ժառանգության կարևոր մասն են նրա գրականագիտական-բանասիրական և գրաքննադատական հետազոտություններն ու հոդվածները Գրիգոր Նարեկացու, Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Նահապետ Քուչակի, Պետրոս Դուրյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, ինչպես նաև հայոց պատմության և լեզվաոճական ալևայլ խնդիրների վերաբերյալ։ Արժանահիշատակ է հատկապես «Սայաթ-Նովա» (1969) մենագրությունը։

Բանաստեղծի գրական ժառանգության մեջ զգալի տեղ է գրավում նաև թարգմանական աշխատանքը։ Սևակը թարգմանել է Ադամ Միցկևիչի (պոեմներ), Ալեքսանդր Պուշկինի,  Միխայիլ Լերմոնտովի, , Յա․ Ռայնիսի, Սերգեյ Եսենինի, Վալերի Բրյուսովի, Ի. Աբաշիձեի, Վլադիմիր Մայակովսկու, Էդուարդաս Մեժելայտիսի և այլ բանաստեղծների գործերից։

Պարույր Սևակը մահացել  է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։

«...Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը…» (Վազգեն Առաջին)

«...Ի՞նչ պատահեց քեզ և ինչո՞ւ հանկարծ «Կենսագրական խենթ» խաղ խաղացիր, վեր կացար, թողիր մեզ ու գնացիր: Գնացիր, տարար, թողածդ քիչ չէր, բայց ո՞վ գիտե տարածդ ի՛նչ էր...» (Գրիգոր Խանջյան)




Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:50
Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով
Մայր Աթոռը  տարածել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
13:47
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել
Մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
ՆԳՆ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում այսօր սպասվում է +21-+23 աստիճան տաքություն
Երևանում մայիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 12-ի...
Աղբյուր` Panorama.am
13:16
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը մոտենում է Երևանին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը, որքան մոտենում է մայրաքաղաքին, այնքան մարդաշատ է...
Աղբյուր` Panorama.am
12:59
Արա Ռոստոմյան. Մենք ակնկալիքներ ունեինք, իրոք, բայց նման արձագանք չէինք սպասում
«Երկրորդ օրվանից՝ Սևանից սկսած մեզ միացողների թիվն օր օրի ավելանում է, ոգևորությունը շատ մեծ է, սա պայքար է ոչ թե սև ու սպիտակի, այլ...
Աղբյուր` Panorama.am
12:58
Դիմում եմ նրանց՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մենք պատասխան ունենք ստանալիք, այս ժողովուրդն ինքնաբուխ դուրս է եկել պատասխան ստանալու»,-Աբովյանից Երևան երթի ժամանակ հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:46
Քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ
Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է. «Վերջին օրերին առանձին քաղաքական շրջանակների, մասնավորապես՝ «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ի՞նչ է կատարվում Աբովյան-Երևան ճանապարհին. ՈՒՂԻՂ
Panorama.am-ն ուղիղ միացմամբ Աբովյան-Երևան ճանապարհին է։  Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից այսօր մեկնարկել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:28
Արմեն Հյուսնունց. Կարծում եմ՝ այսօր որոշիչ օր պետք է լինի
Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնուցը միացել է Տավուշում Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
12:06
Վերին Պտղնիի հատվածում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ դիմավորելու Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցների
Աբովյանից դեպի Երևան ճանապարհին՝ Վերին Պտղնիի հատվածում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ դիմավորելու Բագրատ Սրբազանի առաջնորդած երդի մասնակիցներին։...
Աղբյուր` Panorama.am
11:56
Ձեզ ինչ է եղել, մարդիկ
Մաքրել սոցցանցերում տարածվող հրապարակումների տակ գրված հայհոյանքները՝ ...  հասցնել է պետք։ Բայց այս քանի օրը հետևում եմ ինչ են գրում, ում...
Աղբյուր` Panorama.am
11:35
Մոսկվան Հաղթանակի շքերթին մասնակցելու հրավերներ չի ուղարկել ոչ բարեկամ երկրների պաշտոնյաներին
Մոսկվան Հաղթանակի շքերթին մասնակցելու հրավերներ չի ուղարկել ոչ բարեկամ երկրների դեսպաններին և պաշտոնյաներին, սակայն դա չի վերաբերում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Հրապարակվել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի երևանյան երթուղին
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը մեկնարկում է Աբովյանի համայնքապետարանի այգու մոտից...
Աղբյուր` Panorama.am
11:09
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի տոնի առթիվ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի տոնի առթիվ և գրել. «Շնորհավոր Մայիսի 9»։ Մայիսի 9-ին հայ ժողովուդը...
Աղբյուր` Panorama.am
10:47
Պլանային ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կոտայքի թեմի առաջնորդ. Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել
«Իմ կարծիքը ես Մայր Աթոռում հայտնել եմ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնել է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել...
Աղբյուր` Panorama.am
10:18
ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.  «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը...
Աղբյուր` Panorama.am
10:15
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից դեպի Երևան կմեկնարկի ժամը 11:00-ին
Մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Արցախի նախագահն այցելել է Եռաբլուր
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այցելել է «Հաղթանակի» զբոսայգի։
Աղբյուր` Panorama.am
09:30
«Եվատեսիլ-2024». Այսօր ելույթ կունենա «Լադանիվա»-ն
Շվեդիայի Մալմյո քաղաքում  այսօր կկայանա «Եվատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանը...
Աղբյուր` Panorama.am
09:19
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր Հայրենիքը, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում ԱՍՏՎԱԾ մեզ հետ է. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Աղբյուր` Panorama.am
09:14
Մայիսի 9-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը բարձրացել. Եվրոյինը և ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 9-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.36դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
09:11
Էրեբունի թանգարանի տնօրենը կխոսի իր առջև ստեղծված խոչընդոտների վերաբերյալ
Միքայել Բադալյանը հայտնում է, որ մայիսի 13-ին լրանում է իր պաշտոնավարման ժամկետը:
Աղբյուր` Panorama.am
09:03
«Սրբազան երթ»` մայիսի 9-ի խորհուրդը վերականգնելու առաքելությամբ. Նարեկ Սամսոնյանի հոդվածը
«Հիմա մենք մեր հաղթանակներն ուրացածների, հայ ժողովրդին պատմությունից զրկածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք և այդ հնարավորության մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին»։
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումի թեման Փաշինյանի թիմում չի քննարկվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում այլևս չի քննարկվում Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». ՔՊ-ականները հրահանգ են ստացել փչացնել հավաքը քարոզչական դաշտում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության հրապարակում այսօր սպասվող հավաքը խառնել է իշխանականների անդորրը:...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Իր ժողովրդից՝ վարչապետ Փաշինյանը տեղյակ չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ պաշտոնական տեղեկատվության` 2022 թ․-ի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո առնվազն...
Աղբյուր` Panorama.am
08:58
Պուտինն ու Փաշինյանն առանձնազրույցի ընթացքում անդրադարձել են տարածաշրջանում հարցերի
Նախօրեին Կրեմլում տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը: ՀՀ կառավարության հաղորդմամբ, ՌԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}