Այսօրվա իշխանությունները փակել են ականջները, աչքերը. Շաքե Իսայան
Քաղաքական
16:38 26/01/2024
Հայաստան

Այսօրվա իշխանությունները փակել են ականջները, աչքերը. Շաքե Իսայան

«Փաստն այն է, որ այսօրվա իշխանությունները փակել են ականջները, աչքերը, ունեցել են, ինչպես իրենք են պնդում, մեկ հստակ պայման՝ խաղաղության օրակարգ և ամեն գնով գնում են այդ խաղաղության օրակարգին»,- «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Ի՞նչ ուղերձ ենք հղում հասարակությանը» թեմայով պանելային քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր (ԲՀԿ) Շաքե Իսայանը։

Նա նշեց՝ հակված է մտածելու, որ օրվա իշխանությունները բոլորիս ուզում են ապացուցել, որ Ադրբեջանն ու Թուրքիան թույլ են տալու Հայաստանի խաղաղ գոյությունը, հայերի բնակեցումն այս տարածքում։

«Տեսնում ենք, որ ամեն անգամ խաղաղության օրակարգին հաջորդում է  նոր պահանջ, օրվա իշխանությունները զիջում են, արդեն քննարկման թեմա է մեր Սահմանադրությունը»,- ասաց Շ.Իսայանը։

Ըստ քաղաքական գործչի, Բաքվում պահվող ռազմագերիների կադրերի ցուցադրումը, այն ազդակները, որոնք գալիս են Ադրբեջանից,  մեր բոլորիս արժանապատվության, ազգային ինքնության  հարցն է։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder