![](https://panorama.am/news_images/986/2957997_1/78943148_459444024716713_520367311186558976_n_1_v1.thumb.jpg)
Շան կծելու հետևանքով Վաղարշապատից հիվանդանոց տեղափոխված տարեց կնոջ վիճակը ծանր է
Օրեր առաջ Վաղարշապատի հիվանդանոցից շան կծելու հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 73-ամյա քաղաքացի: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել էին ծանր: ԵՊՎՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Շուշան Դանիելյանը տեղեկացնում է, որ պացիենտի մոտ առկա էին վերին վերջույթների և պարանոցի պատառոտված վերքեր:
Նյարդավիրաբույժների և միկրովիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն: Պացիենտը հետվիրահատական շրջանում է, գտնվում է մասնագետների հսկողության ներքո:
Նշենք, որ այսօր ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ հունվարի 26-ին թափառող շունը հարձակվել է Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակցի վրա. վերջինը «գլխի, պարանոցի, վերջույթների հատվածի բազմակի կծած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ, 73-ամյա Աիդա Ն.-ն է: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը՝ վաղ առավոտյան, և վիրավորը աշխատում է Էջմիածնի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունում՝ որպես մաքրուհի և նա աշխատանքներ կատարելի է եղել, երբ թափառող շունը հարձակվել է նրա վրա:
Հարակից հրապարակումներ`
- Կատաղությունն ունի գրեթե 100% մահաբերություն
- Շան կծելու հետևանքով կնոջ մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
- Շան հարձակման հետևանքով հիվանդանոց տեղափոխված կինն այս գիշեր մահացել է
- Շան կծելու հետևանքով երիտասարդ աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է
- Շան թիրախում վերջին երկու օրում երկորրդ անգամ տարեց կին է հայտնվել
- Արմավիրում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)