![](https://panorama.am/news_images/987/2959244_1/422324967_7097327410343812_6000489457182137127_n_v1.thumb.jpg)
PR և սուտ, այստեղ դուք անգերազանցելի եք. Ընդդիմադիր պատգամավորը՝ իշխանություններին
«Անգամ անհարմար է այս աղետալի օրերին անդրադառնալ թեմային՝ թե վերջապես 2024-ի սեպտեմբերին Հայաստանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, թարգմանիչ Լիլիթ Գալստյանը։
Նա տարակուսելի է և անբնական է համարում, որ այն անոնսում են մարդիկ, ովքեր բջիջի մակարդակով նողկում են ամենայն հայկականից ու իրենց չգիտելիքների տիրույթում մեկնաբանում և եղծում են ՀՀ օրհներգը, ՀՀ զինանշանն ու մեր ինքնություն առհասարակ՝ Մատենադարանից մինչև պատնության դասագրքեր։
«Մարդիկ և իշխանություններ, ովքեր Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական պատվերով և կամքով փորձում են Հայ ժողովրդի հազարամյակների պատմությունն ու քաղաքակրթական անուրանալի ներկայությունը խոթել 28.900քառկմ-ի մեջ․․․
Մարդիկ, ում համար անգամ Արարատ Սրբազան լեռն է վախի ու կասկածի առարկա․․․
Մարդիկ և իշխանություններ, ովքեր ուրացան հազարամյակների անառիկ Արցախը, մեր Անկախության երթը․․․
Ի դեպ, Բրիտանական թանգարանում The Satala Aphrodite /Սաթալայի Աֆրոդիտեն/ անվան տակ պահվող, հաշվառված Աֆրոդիտեի կամ Արտեմիսի պատկերով Անահիտ դիցուհու բրոնզե գլուխը /Bronze head from a cult statue of Anahita in the guise of Aphrodite or Artemis/ Տիգրան Մեծի Աշխարհակալության մեջ մտնող պատմական Փոքր Հայկի տարածքներից է։ ներկայիս Black Sea Region (Turkey):
Բա Թուրքիայից վախեր չունե՞ք․․․․ Տիգրան Մեծ, Փոքր Հայք, ՄԹԱ․․․
Իսկ գու՞ցե էժանագին PR-ով տեղեկատվական աղմուկ եք ստեղծում, խլացնում օրհասական օրակարգերը, երկրում ծաղկող կոռուպցիան, փլուզվող Հայաստանի ճիչը․․․
PR և սուտ, այստեղ դուք անգերազանցելի եք․․․
Սնուպ Դոգի համար էլ էիք ԱՎԵՏԻՍ հնչեցնում․․․
Ամո՛թ է, ամո՛թ․․․․սա պետության մասին չէ»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)