![](https://panorama.am/news_images/987/2959221_1/lusine15_v1.thumb.jpg)
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ հետ ձերբակալվածներից մեկը Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է
էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։
«Հրապարակ»-ի փոխանցմամբ, ընկերությունից 3 անձ է ձերբակալվել՝ երկու երիտասարդ կին, որոնք մանկահասակ երեխաներ ունեն և տնօրենը` Աշոտ Հովհաննիսյանը։
«Կանանցից մեկը, հիշեցնենք, Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է՝ Անի Գևորգյանը, ով ծրագրերի ղեկավար է աշխատել ընկերությունում երկար տարիներ և մեկ տարի առաջ դուրս է եկել աշխատանքից: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» փորձել է մասնակցել էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին, տենդերը չի կայացել, բայց մեղադրանքը այսօր վերաբերում է չկայացած տենդերին: Այդ տենդերի փաստաթղթերը պատրաստել է Անի Գևւորգյանը։ Այսօր առավոտյան «Սիներջիի» Լիլիթ անունով աշխատակցի նկատմամբ դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել, տնօրենի և Անի Գերոգյանի հետ կապված դեռ որոշում չկա։
Մեր տեղեկություններով, «Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննսյանը երկքաղաքացի է՝ նաև ԱՄՆ քաղաքացիություն ունի։
Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է»,-գրում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- «Հրապարակ». Ինչո՞ւմ են մեղադրում Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը
- Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)