![](https://panorama.am/news_images/987/2959691_1/424774165_18414677887024588_2469078661537546063_n.thumb.jpg)
Հապշտապ, առանց լուրջ հիմքերի. Լուսինե Թովմասյանը՝ սկեսրայրի կալանավորման մասին
Հայտնի հաղորդավոր, մոդել Լուսինե Թովմասյանն արձագանքել է սկեսրայրի՝ Աշոտ Հովհաննիսյանի կալանավորմանը։ Նա Մի քանի լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել.
«Այսօր շատերդ լսած կլինեք Աշոտ Հովհաննիսյանի` երեխաներիս 71-ամյա պապիկի կալանավորման մասին: Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ, հայրենասեր ու նվիրված հայ, այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից: Մարդ, ում տարիների ներդրումն IT ոլորտի զարգացման ու կայացման գործում իսկապես շատ մեծ է, ով ճանաչված և հարգված է ինչպես այդ, այնպես էլ այլ ոլորըներում որպես ազնիվ և կոռուպցիայի դեմ պայքարող գործարար, հնարավորություն չունի անգամ գործի քննությանը սպասել իր ընտանիքի կողքին:
Այսօր նրան կալանավորել են հապշտապ, առանց լուրջ հիմքերի: Եվ դա արվում է իր հայրենիքում, որի զարգացման ու կայացման համար նա տարիներ շարունակ պայքարում է:
Պակաս զարհուրելի չէ նաև այն, որ նույն կերպ` մեկ օրում և առանց լուրջ հիմքերի կալանավորվել են ևս երկու աշխատակցուհի: Այս դեպքում էլ հաշվի չի առնվել նրանց` անչափահաս երեխաներ ունենալու փաստը»։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Արշակյանը գործարարներին խորհուրդ տվեց կարդալ «Սիներջիի» կալանավորված տնօրենի մասին «Վերելք» գիրքը
- Լուսինե Թովմասյանի սկեսրայրը կալանավորվեց
- Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ հետ ձերբակալվածներից մեկը Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)