
Վաղը մաթեմատիկայի միասնական քննություն է հանձնելու 4198 դիմորդ
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․
«Վաղը՝ փետրվարի 3-ին, մաթեմատիկայի միասնական քննություն է հանձնելու 4198 դիմորդ, նրանցից 1564-ը՝ Երևանում և 2634-ը՝ մարզերում: Քննական կենտրոններից գործելու են 38-ը, որից մայրաքաղաքում՝ 12-ը:
Երևանի քննական կենտրոնները թ.թ. 11, 135, 155, 168, 200, 57, 6, 88 հիմնական և թ.թ. 118, 170, 189, 190 ավագ դպրոցներում են: Քննությունը տևում է 3 ժամ, սկսվում է 11.30-ին, քննական կենտրոն հարկ է ներկայանալ 10.30-ին:
Հ. Գ. Լուսաբանելու ցանկություն ունեցող գործընկերներս հավելյալ տեղեկությունների համար կարող են կապվել ինձ հետ»:
Լրահոս
Տեսանյութեր

Կարելի էր մնալ և մինչև վերջ պայքարել, բայց դուք դուրս եկաք, պետք էր կռվել. Սիմոնյանը՝ լրագրողին

