Տնտեսություն 17:40 02/02/2024 Հայաստան

Կառավարությունն այդ ամենին նայում է մատների արանքով. Սուրեն Պարսյան

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ 2023 թվականի սոցիալ-տնտեսական ամփոփ ցուցանիշները։ Նախորդ տարվա տնտեսական առանցքային տենդենցների շուրջ Panorama.am-ը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

«Կարող ենք արձանագրել, որ 2023 թվականը Հայաստանի տնտեսության համար բավականին բարձր աճի տարի է եղել։ Պաշտոնակական վիճակագրությամբ աճը կազմել է 9.5 %։ Հիշեցնեմ, որ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսվում էր 7 %, այսինքը նախատեսվածից 2.5 % ավել աճ են ապահովել։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ և գնահատել, թե որ ոլորտներն են այդ աճն ապահովել, որպեսզի պարզ լինի, թե այն ներքին, թե արտաքին գործոններով է ապահովվել և արդյոք այն երկարաժամկետ է, թե ոչ։

Այս աճն արձանագրվել է 2022թ երկնիշ աճի նկատմամբ։ Կարող ենք ասել, որ մեր տնտեսությունը բավականին արագ տեմպերով աճում է վերջին երկու տարիների ընթացքում։ Արձանագրված աճն հիմնականում ապահովել են առևտրի ոլորտը, որը կազմում է 25.7 %, ծառայության ոլորտը՝10.3% և շինարարությունը՝ 14.8 %։

Իրականության մեջ այս 9.5% տնտեսական աճի մեջ ամենամեծ մասնաբաժինն ապահովել է առևտրի ոլորտը։ Այն, մասնավորապես՝ մեծածախ առևտրի ոլորտը, զգալի աճ է ապահովել, ինչը պայմանավորված է Հայաստանի վերաարտահանման հնարավորություններով։

2022 թվականի ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստանն ունեցով վերաարտահանման լայն հնարավորություններ դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ՝ այնտեղից այլ երկրներ։ Միայն 2023 թ. 10 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է մոտավորապես 450 մլն դոլարի ադամանդ, մոտավորապես այդքան ոսկի և մոտ 350 մլն դոլարի ավտոմեքենաներ։ Այս ապրանքներից ոչ մեկը Հայաստանում չի արտադրվում և դրանք հիմնականում վերաարտահանվող ապրանքներ են։ Բայց այս վերաարտահանումը էապես նպաստում է մեր ներքին և արտաքին  առևտրի ծավալների աճի վրա։

Միաժամանակ պահպանվում է բարձր սպառումը՝ պայմանավորված Հայաստան եկող տրասֆերտներով, չնայած այն անցած տարվա համեմատ բավական նվազել է, այնուամենայնիվ Ռուսաստանից ևս մեծ գումարներ է գալիս Հայաստան։  Դրան գումարած նաև մեր բանկային համակարգը սպասարկում է ռուսների գործարքներն Հայաստանից։ Օրինակ 2022-23 թվականներին մոտավորապես 10 հազար ռուսական ընկերություններ են ստեղծվել, որոնք գործում են Հայաստանից և բանկային համակարգն այդ գումարները շրջանառության մեջ է դնում Հայաստանից և բավականին լուրջ գումարներ է վաստակում այդ առումով։

Մի շարք ռուսական ընկերություններ և ֆիզիկակակն անձինք, մեր բանկային համակարգը դիտում են նաև որպես իրենց գումարները կանխիկացնելու հնարավորություն։ Պատահական չէ, որ վերջին ամիսների ընթացքում բավականին դժվարացել է Հայաստանի առևտրային բանկերում ռուսների հաշիվներ բացելը։Որովհետև ակնհայտ է, որ դրսից կան ազդակներ , թե այդպես շարունակվելու դեպքում բանկերը կընկնեն պատժամիջոցների տակ և ԿԲ-ն փորձում է զսպել կամ սեղմել առևտրային բանկերի ախորժակը, որպեսզի ռուսներին չսպասարկեն, կամ սպասարկեն իրական հաճախորդներին, այլ ոչ թե փողեր պտտող մարդկանց։

Այս ամենը նպաստել է, որ մեր տնտեսության մեջ գումարների ծավալներն ավելանան և այս ամենը նպաստել է նաև մեր արտաքին առևտրի հաշվեկշռի փոփոխմանը։ Օրինակ՝ արտահանումը նախորդ տարի աճել է 55.3 %-ով, ներմուծումը՝ 40.2 %-ով։ Արտահանման ավելի արագ տեմպը պայմանավորված է վերաարտահանմամբ։ Այս վերաարտհանման մեջ մենք  պետք է խոսենք նաև վերջին ամիսներին ոսկերչության արտադրանքի արտահանման ծավալների  զգալի աճի մասին։ Օրինակ՝ միայն նախորդ տարվա նոյեմբերին, ոսկերչական արտադրանքի արտադրության ծավալն ավելացել է մոտ 14 անգամ։ Այն իր ազդեցությունն է թողել մեր արդյունաբերության ցուցանիշի վրա։ Ուշագրավ է, որ ըստ ճյուղերի ամենահամեստ աճը գրանցել է արդյունաբերությունը, 4.1%։ Եթե այս ոսկերչության ծավալները հանենք, ապա կտեսնենք, որ արդյունաբերությունում կունենանք, ոչ թե 4 %-անոց աճ այլ՝ անկում։ Այսինքը, վերջին նոյեկմբեր-դեկտեմբեր ամիսներին ի հաշիվ ոսկերչության, արհեստական և ակնհայտ կեղծ արդյունաբերության, մենք ունեցել ենք 4 %-անոց աճ։

2023 թվականին հանքարդյունաբերությունն անկում է գրանցել մոտ 9 %-ի շրջանակներում, այս անկման պատճառն է պղնձի խտանյութի ծավալների զգալի նվազումն է։ Իսկ պղնձի արդյունահանման ծավալների նվազումը պայամանավորված է մի շարք գործոններով։ Առաջին՝ Արցախից պղնձի հոսքերը նվազել են։ Հիշեցնեմ, որ 2022 թվականի դեկտեմբերին Արցախի շրջափակման պայմաններում էլ արցախի կաշենի հանքավայրից այլևս պղինձ չէր գալիս Հայաստան, իսկ այն արտահանվում է Հայաստանի անվան տակ, մեր արտաքին հաշվեկշռի մեջ էր և այն նվազեցրել է մեր արդյունահանման կամ արտահանման ծավալները։ Դրան գումարվել են նաև ի հայտ եկած անվտանգային խնդիրները Թեղուտի հանքավայրի՝ ժամանակ առ ժամանակ գործունեության դադարեցումը և այլը, որոնք արդյունաբերության ոլորտի անկման պատճառներից մեկն է հնադիսացել։

Ըստ ճյուղերի դիտարկելիս, կարելի է տեսնել, որ բավականին մտահոգիչ իրավիճակ է գյուղատնտեսության ոլորտում։ Այստեղ պաշտոնական վիճակագրությամբ 0.3 % անկում կա։ Կարծում եմ, որ իրականության մեջ այդ անկումն ավելի մեծ է, քան 0.3 %-ը և կարծում եմ, որ այն պայմանավորված է անասնապահությամբ։

Անասնապահությունը մեր հասարակության համար դարձել է վնասաբեր բիզնես։ Այստեղ տարբեր ծառայությունների, ապրանքների գները կտրուկ ավելացել են, մասնավորապես խոտի, բուժանյութերի և այլն, բայց օրինակ կաթի և մսի գները դրան համաչափ չեն աճել։ Դրան գումարած նաև այն, որ դրամի գերարժևորմամբ պայմանավորված Ռուսաստանի և բելառուսից գալիս են էժան գյուղմթերք և մեր տեղական արտադրողներին շուկայից դուրս են թողնում։ Շատերը հրաժարվել են անասնապահությունից՝ հաշվի առնելով վերջին տարիների իրավիճակը։

Մտահոգիչ իրավիճակ է նաև ցորենի արտադրության պարագայում։ Չնայած մենք ունենք պաշտոնական վիճակագրությամբ աճ, բայց տարվա ընթացքում, պայմանավորված ռուսական ցորենի գերարտադրությամբ և Հայաստան դրա ներմուծման ծավալների աճով, ցորենի գների նվազումը հանգեցրեց նրան, որ ներքին շուկայում ցորենի գները նվազեցին։ Մեր ցորեն արտադրողները հիմա փաստի առաջ են կանգնած, շատ հաճախ նրանց ձեռնտու է ունեցած ցորենը անասնակեր դարձնեն, քան վաճառեն, կամ հավաքեն դաշտերից։

Մենք գյուղատնտեսության ոլորտում ունենք մտահոգիչ իրավիճակ, այն դեպքում, երբ որ գյուղատնտեսությունը, ոչ միայն տնտեսական նշանակություն ունի, այլև պարենային նավտնագության կարևոր խնդիր է լուծում։ Սրան է գումարվում նաև այն, որ մեր բնակչության 1/3-ն այնտեղ է ապրում և կարող ենք արձանագրել, որ ՀՀ բնակչության 1/3-ի մոտ կենսամակարդակի էական փոփոխություն տեղի չի ունեցել, ճիշտ հակառակը՝  նրանց վիճակը վատթարացել է 2023 թվականին։

Եթե ամփոփենք ընդհանուր ցուցանիշներն, ապա կարող ենք արձանագրել, որ իրոք ունեցել ենք տնտեսական աճ, բայց դրանցից օգտվել են փոքր թվով գործարարներ, ֆիզիկական անձինք, ինչը խիստ ժամանակավոր է դարձնում այս տնտեսական աճի էֆեկտները։ Ակնհայտ է, որ կառավարությունը 2022-23 թթ տնտեսական աճի ցուցանիշները չի կարողացել ճիշտ ներդնել, կամ վերաներդնել, մենք ունենք դրսից մեծ հոսող գումարներ։ Կառավարությանը պետք է ունենար նոր ծրագրեր, որոնք թույլ կտային այդ գումարները երկարաժամկետ աճի գործոններ դարձնել, բայց այս պահին որևէ նոր ծրագրեր չունի կառավարությունը, նոր մեգածրագրեր, մեգանանախագծեր, ներդրումներ, որ, ենթադրենք, երբ որ մի օր այս գումարներն անհետանանա մեր տնտեսության միջից՝ դրանց տեղը դնելու բան ունենանք։

Իրավիճակը բավականին նման է 2008-09 թթ.-ին երբ դրսից բավականի մեծ գումարներ էին գալիս և այդ հոսքը կրճատվելուց հետո մեր տնտեսությունը 14 % անկում ունեցավ։ Այդ անկումը ուշ թե շուտ լինելու է, ուղղակի դրա ծավալները շատ աղետալի է լինելու մեր տնտեսության և բնակչության համար։ Չնայած օգուտներից շատ քիչ թվով մարդիկ են օգտվում, բայց սպասվող վնասը բոլորս ենք կրելու։ Այդ վնասն արտահայտվելու է աշխատատեղերի կրճատմամբ, պետական բյուջեի եկամուտների նվազմամբ, լրացուցիչ պետական պարտքի ավելացմամբ։

Կառավարությունն այդ ամենին նայում է մատների արանքով, նրանց հետաքրքրում է մեկ շաբաթվա տնտեսական ցուցանիշները, աճերը։ Դրա վառ օրինակը շինարարության ոլորտն է։ 2018 թվականից աջ ու ձախ տրամադրելով շինթույլտվությունները մենք Երևանի անշարժ գույքի շուկայում մեծ փուչիիկ ենք փչել և այն տրաքելու է»,- ասաց Սուրեն Պարսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյությում;



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:56
Հայաստանյան իրավունքի ագրեգատային վիճակները
Չգիտեմ՝ Փաշինյանը դպրոցում ինչպես է սովորել ֆիզիկան, բայց ինչ-որ այլ տեղից է հաստատ գտել ջուրը ՀՀ քաղաքացիների ու ՀՀ իրավունքների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան՝ Մակրոնի կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոննն իր երկրի ղեկավարության կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո վերադարձել է Ադրբեջան և...
Աղբյուր` Panorama.am
14:37
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՔՊ-ում որոշեցին «մեկուսացնել» Civic կայքէջի լրագրողին
Այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հայտարարել են, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
14:02
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Այսօր ժամը 17:00 ին, Գյումրու թատերական հրապարակում տեղի կունենա «Սահման» քաղաքական փերֆորմանսը, որը «արտացոլում է ՀՀ ներկա...
Աղբյուր` Panorama.am
14:00
Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը երեկ հանցագործության մասին հաղորդում էր հրապարակել։ Panorama.am-ը դիմեց գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Վթար Արարատում. Ձին սատկել է, ուղևորները՝ հոսպիտալացվել
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 30-ին, ժամը 02:44-ին  տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:23
ՔՊ-ականներն առաջարկում են Հ1-ին տալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի
«Հանրային հեռարձակողին հնարավորություն կտրվի ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի»,-այդ մասին ԱԺ-ում ասացՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
13:14
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր,  ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է...
Աղբյուր` Panorama.am
12:59
ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝սահմանելով այն 8.25%
ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված «SHINE» ստեղծագործությունը
Երգի պրեմիերան տեղի կունենա 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողության ժամանակ
Աղբյուր` Panorama.am
12:26
Իշխանությունը հայտարարել է՝ չի կարող երաշխավորել «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. Մանրամասներ՝ Փաշինյանի և կիրանցիների հանդիպումից
«Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Երեկ ՀՀ Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
12:08
Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է անում Տավուշում
Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր զրույցը նվիրել է իրավունք, իրավազորություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն թեմային։...
Աղբյուր` Panorama.am
11:59
Այսքանը ստի մասին. Գեղամ Նազարյան
«Երեկ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի հոդվածագիրը նշել էր, որ Գեղամ Նազարյանը ստում է և Կիրանցի բնակիչների հետ հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ձեր տրամաբանությամբ որ գնանք՝ սա ջունգլի է. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
«Ձեր արգումենտացիան, ըստ էության, հետևյան է՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի հիմք հանդիսանա շփման գիծը։ Շփման գծերը ձևավորվում են ռազմական...
Աղբյուր` Panorama.am
11:31
«Չկա որևէ այլ խելագար կառավարություն, որն իր երկրի փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական տարածքներ օկուպացված են»
«1991 թվականի այս օրը Հայ ժողովուրդն սգում էր. Գետաշենում, Մարտունաշենում տեղի բնակչությանը պաշտպանելիս անհավասար մարտում զոհվեցին...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647.5 մլն դրամ սոցիալական վճար
Պետական եկամուտների կոմիտեում ներդրված նոր համակարգի միջոցով մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
«Միջազգային պրակտիկան և փորձը մեզ տալիս էին լրջագույն հնարավորություն այսօր գործընթացները տանել ի շահ Հայաստանի Հանրապետության»,-...
Աղբյուր` Panorama.am
10:49
Մեծամասնությունը դեմ քվեարկելով՝ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքն ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
«ՔՊ-ն ևս մեկ անգամ մերժեց պետականանպաստ այս հայտարարության ընդունումը և դրանով իսկ ևս մեկ անգամ դրժելով իր նախընտրական խոստումները, ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Կիրանցում ակցիա իրականացնողներին այցելած զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր չեն եղել. ՔԿ
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն արձագանել է «Հրապարակ» թերթի այսօրվա համարում հրապարակված հոդվածին։
Աղբյուր` Panorama.am
10:39
«Լադանիվա»-ի առաջին փորձը՝ եվրատեսիլյան բեմում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակությունն Մալմյոյում է։ Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
10:22
«Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան
«Այն ինչ կատարվում է Հայաստանում և կոչվում է «պիլոտային սահմանազատում», իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու...
Աղբյուր` Panorama.am
10:19
Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը ԵՊՀ ուսանողական խորհրդի 30-ամյակի միջոցառումների շրջանակում կրկին հանդես է եկել դասախոսությամբ:
Աղբյուր` Panorama.am
10:09
«Մինչև տարվա վերջ արևմտյան ադերբեջանի կրկեսներում կլոուն կաշխատի». Օգտատերերն արձագանքում են երգիծաբան Հովհաննես Դավթյանին
«Հայրենասերից մինչև շուն մի քայլ է։ Դու շուն ես»,- Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին
Աղբյուր` Panorama.am
09:51
Հյուսիսային Կարոլինայում հրաձգություն է եղել, երկու կոզմից էլ զոհեր կան
Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է երեք իրավապահ, ևս հինգը վիրավորվել են։ «ՌԻԱ նովոստի» -ի...
Աղբյուր` Panorama.am
09:32
Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 30-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
08:58
Թումանյանը, Մալյանը, Պարոնյանը չէին լռի. Հիշեցում թատրոնների անձնակազմերին
Գիշերվա ընթացքում Երևանում գործող մի քանի թատրոնների դռներին փակցվել են գրություններ՝ թատրոնի ներկայացուցիչներին հիշեցնելով, որ մեծերն այս...
Աղբյուր` Panorama.am
08:53
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից...
Աղբյուր` Panorama.am
08:49
Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանը պաշտոնական ծանուցում է ուղարկել Արցախի «Եղնիկներ»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
11:15 30/04/2024

Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}