![](https://panorama.am/news_images/987/2960460_1/f65c07e33d6961_65c07e33d69a2.thumb.png)
Արցախից բռնի տեղահանվածների շրջանում Երևան քաղաքում նախորդ շաբաթ ծնվել է 29 երեխա. Դավիթ Կարապետյան
«Նախորդ շաբաթ Երևանում ծնված երեխաների քանակը 1902 է ՝ 962 տղա և 840 աղջիկ, բնակչության աճը կազմում է 1 %»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը։
Նա հյատնեց, որ նախորդ շաբաթ արձանագրվել է ընտանիքում 8-րդ երախայի ծննդյան 3 դեպք, 7-րդ-ի և 6-րդ -ի՝ երկուական դեպքեր։
«Արցախից բռնի տեղահանվածների շրջանում Երևան քաղաքում նախորդ շաբաթ ծնվել է 29 երեխա՝ 14 տղա և 15 աղջիկ»,- հայտնեց Դավիթ Կարապետյանը ։
Վարչության պետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Արցախից տեղահանված երկու բժիշկ աշխատանքի է անցել Երևանի բուժհաստատություններում։
Հարակից հրապարակումներ`
- Քանդելու գործում մասնակիցների թիվը շատ-շատ է. Տիգրան Ավինյան
- ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)