Հասարակություն 10:14 08/02/2024 Հայաստան

Քննարկման դրված «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմությամբ» փոխարինելու նախագծին «դեմ» են

Երեկ կեսգիշերին Իրավական ակտերի քննարկման միասնական հարթակում՝ e-draft.am-ում ավարտվել է ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված «Հայոց պատմություն» առարկան «Հայաստան պատմություն» վերանվանելու նախագծի հանրային քննարկումը: Նախագծին դեմ է քվեարկել 11 հազար 892 քաղաքի (51 տոկոս), կողմ՝  11 հազար 510 քաղաքացի (49 տոկոս)։ Նախագծի տակ ներկայացված  են նաև մոտ 500 առաջարկներ, որոնք հիմնականում դեմ են արտահայտվել նախագծին։ 

Բազմաթիվ պատմաբաններ, գիտնականներ, մանկավարժներ հրապարակավ  դեմ են արտահայտվել ԿԳՄՍՆ-ի այս նախագծին։  

Նախագծի հակիրճ բնութագրում նշված է. ««33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ ՀՊՉ 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն»  առարկան։

«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա  անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները:

Նախագիծն draft.am-ում էր հունվարի 22-ից։

Հիշեցնենք, որ այս նախագծի մասին Նիկոլ Փաշինյանն ասել էր. ««Հայոց պատմությունը» պետականության չգոյության պատմություն է պետականություն ունենալու դրվագներով, իսկ «Հայաստանի պատմությունը» պետականության պատմություն է պետականություն չունենալու դրվագներով։

Մենք ուզում ենք մեր պատմության տրամաբանությունը պետականություն չունենալու դրվագների դոմինանտությունը փոխարինել պետականություն ունենալու դրվագների դոմինանտությամբ, որն այսօր այդպես չէ։«Հայոց պատության» մեջ պետականությունը դրվագ է, Հայաստանը դրվագ է, «Հայաստանի պատմության» մեջ Հայաստանն առանցք է»։ 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի բացատրությամբ. «Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության դպրոցներում պետք է անցեն Հայաստանի պատմությունը։ Եվ սա բոլորովին չի նշանակում և կուզեմ առանձնահատուկ  ընդգծել այն  անհեթեթ դիտարկումները, թե Հայաստանի պատմություն կոչելով՝  առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը։ Սա ամենևին բովանդակության մասին չէ։ Բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից»։

Մինչդեռ ատ պատմաբաններ, գիտնականներ այլ կարծիքի են։ «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը նշել էր. «Պատմության ընկալման համար խիստ կարևոր նշանակություն ունի տարածության և ժամանակի փոխկապացվածության հանգամանքը: Եթե խոսում ենք Հայոց պատմություն և Հայաստանի պատմություն եզրույթների մասին, ապա երկրորդի դեպքում  այն դժվար թե կարողանա լավագույնս արտացոլվել: Եթե Հայաստանի պատմությունը գլխավորապես տեղավորվում է  տարածական ընկալման համատեքստում, ապա դա կլինի խիստ նեղ մոտեցում: Հայկական լեռնաշխարհին զուգահեռ նույն ժամանակաշրջանում հայերը ծավալել են բազմաբովանդակ գործունեություն: Օրինակ, չնայած նրան, որ չկար հայոց պետականություն, սակայն, համաշխարհային առևտրի կարևորագույն դերակատարներ համարվում էին նաև հայերը, հայերեն առաջին գիրքը տպագրվել է Հայաստանի սահմաններից դուրս, հայոց կրթության, գիտության և մշակութային բազմաթիվ կենտրոններ ևս գտնվել և այժմ էլ գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս: Կիլիկյան Հայաստանը ստեղծվել է պատմական Հայաստանի սահմաններից դուրս: Երբ մենք օգտագործում ենք Հայաստանի պատմություն եզրույթը, ապա կտրում ենք տարածաժամանակային ընկալման կապը»:

Պատմաբան Մենուա Սողոմոնյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր. «Ձգտում կա մատաղ սերնդի մոտ վերացնել այն գիտակցումը, որ մեզանից բռնազավթել են մեր հայրենիքի մեծ մասը, որպես վերջին դրևսորում Արցախը։ Արցախը մեզանից բռնազավթել են մեր թշնամիները և այսպիսի միջոցառմամբ, որտեղ ի վերջո կշեշտադրվի Հայաստանի պատմություն և Հայաստանն էլ կնույնականացնեն միայն իրենց  ասած 29 հազար 800 կմ քառակուս վրա տարածվող Հայաստանի Հանրապետության հետ, նպատակն է կտրել սերունդների հոգևոր կապը մեր պատմական հայրենիքի գաղափարի, նաև նոր կորցրած  հայրենքի գաղափարի հետ, օտարել հայկական սփյուռքն ազգային ինքնությունից, խզել նրանց ու Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները, այսինքն մատաղ սերնդի մոտ սփյուռքահայերն ավելի օտարանան»։

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը նախագծի մասին ասել էր. «Ինքնությունից  մեզ կտրելու գործընթացը ծրագրավորված և լայն թափով շարունակվում է։ Հիմա էլ նոր բան են մոգոնել՝ ոչ թե ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, այլ ՀԱՅԱՍՏԱՆԻ»։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}