Գագիկ Գինոսյանին ճանապարհեցին «Յարխուշտա» ռազմական պարով
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին վերջին հրաժերտը տվեցին Կամերային երաժշտության տանը։
Մարդկանց հոսքը չէր դադարում դեպի Կամերային երաժշտության տուն, ովքեր ցանկանում էին գոնե վերջին անգամ տեսնել բոլորի կողմից սիրելի ու հայրենասեր Գագիկ Գինոսյանին։
«Գագիկ, ցավդ տանեմ... Քո հայու տեսակի որոնումը դարձրեցիր կամար մեր սուրբ, լուսավոր նախնյանց ու այստեղ ապրողների միջև։ Դու Կոմիտասի թոռ, դու՝ Հայրիկ Մուրադյանի որդի, դու՝ Նժդեհի ու Հայկ Ասատրյանի ոգեղեն ու հոգևոր զավակ, դու՝ Լեոնիդի զինվոր, դու՝ Կարին տոհմածառի հիմնադիր։ Պտուղներդ դալար են։ ... Հզոր ես։
Դու մեր մեծ երթի գավազանակիր...
Գնա քո ասպետների մոտ, սպասում են քեզ, շարք առ շարք»,- իր խոսքում ասաց ռեժիսոր, ասմունքող Արսեն Ղազարյանը։
Նրա խմբի անդամները իրենց սիրելի ուսուցչին ճանապարհեցին «Յարխուշտա» ռազմական պարով, իսկ Կամերային երաժշտության տան շուրջը հավաքված մարդկանց բազմության ծափերը չէին դադարում։ Բոլորը հավաքվածները՝ մեծ ուփոքր, կին ու տղամարդ լալիս էին ու ափսոսանք հայտնում, որ հայ ազգը կորցրեց իր արժանի զավակներից ևս մեկին։
«Հավերժ փառք Գագիկին»...
Գագիկ Գինոսյանը մահացել է փետրվարի 6-ին սրտի կաթվածից։ Նա 58 տարեկան էր։
Գագիկ Գինոսյանը կուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հարակից հրապարակումներ`
- Երիտասարդության մեջ Գինոսյանի սերմանած ազգային հատիկը մնալու է. Աննա Մայիլյան
- Մեծ գործ էինք մտածել. Սիրված դերասանը՝ Գագիկ Գինոսյանի մասին
- Գագիկ Գինոսյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության թանգարանի այցելուների մատյանում
- Մեզ համար մեծ կորուստ է Գագիկ Գինոսյան բացառիկ հայի ու մարդու մահը․ Բեգլարյան
- ժայռը տապալվեց․․․․ Պողոսյանը՝ Գինոսյանի մասին
- Հրաժեշտ ուսուցչին, մարտական ընկերոջը... Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը՝ Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
- Մահացել է «Կարին» երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը