![](https://panorama.am/news_images/988/2962443_1/f65c5cdc455b03_65c5cdc455b44.thumb.jpg)
Էվերեստ բարձրացողները պետք է վերադարձին կղանքի պարկերը հանձնեն ճամբար
Էվերեստ բարձացողներն այսուհետ պետք է ճամբարից ստանան կղանքի պարկեր, իսկ վերադարձին դրանք ստուգվելու են ու հանձնվեն ճամբար՝ ոչնչացման համար։ Այս մասին գրում է BBC-ն։
«Մեր լեռները սկսել են գարշահոտել»,- ասել է Պասանգ Լհամու գյուղական համայնքի նախագահ Մինգմա Շերպան։
Քաղաքապետարանն այս նոր կանոնը սկսել է կիրառել որպես ավելի լայն միջոցառումների մաս: Ծայրահեղ ցածր ջերմաստիճանի պատճառով Էվերեստի վրա մնացած արտաթորանքն ամբողջությամբ չի քայքայվում:
«Մենք բողոքներ ենք ստանում, որ կղանքները տեսանելի են ժայռերի վրա, և որոշ ալպինիստներ հիվանդանում են: Սա անընդունելի է և խիստ վնաս է հասցնում մեր իմիջին», - ավելացրել է Մինգմա Շերմանը:
Ալպինսիտները մինչ լեռան գագաթը հասնելը օրեր են անցկացնում ճամբարում՝ հարմարվելու բարձրությանը, ջերմաստիճանին։ Դրա մոտակայքում տեղադրված փոքրիկ վրանները ծառայում են որպես զուգարան, արտաթորանքը հավաքվում է մեծ տակառներում, ապա տեղափոխվում այլ վայր։
Ամեն ինչ բարդանում է, երբ սկսում է դեպի գագաթ արշավը։ Լեռնագնացները կարիքները հոգում են հիմնականում փորած փոքրիկ փոսերի մեջ, սակայն բարձրանալուն զուգահեռ ոչ միշտ է հնարավոր փոս փորելը։
Շատ քչերն են իրենց արտաթորանքը հետ բերում կենսաքայքայվող պարկերով։
Սրա հետևանքով աղբը շարունակում է մնալ հսկայական խնդիր Էվերեստի և տարածաշրջանի այլ լեռների համար, չնայած մաքրման արշավների թվի աճին։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)