![](https://panorama.am/news_images/988/2962697_1/ivsk5mkb65dqjarrfgskhxdu4u.thumb.jpg)
«Օսկարը» 2001 թվականից ի վեր առաջին անգամ կներկայացնի նոր անվանակարգ
Ամերիկյան «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը 2001 թվականից ի վեր առաջին անգամ նոր անվանակարգ է ներկայացնելու։ Variety-ի հաղորդմամբ, ապագայում ոսկե արձանիկներ կտրվեն նաև լավագույն քասթինգի համար։
«Քասթինգում նվաճումների համար» նոր անվանակարգը կհայտնվի 2026 թվականին, երբ մրցանակը կշնորհվի 98-րդ անգամ։ Մրցանակը կշնորհվի քասթինգի ղեկավարներին լավագույն ընտրություն կատարելու համար:
«Քասթինգի ղեկավարները կարևոր դեր են խաղում կինոարտադրության մեջ», - ասել են Ակադեմիայից։
kulturomania.ru-ն գրում է, որ վերջին անգամ «Օսկար» մրցանակաբաշխությանը նոր անվանակարգ էր հայտնվել 23 տարի առաջ։ Այն ստեղծվել է լավագույն անիմացիոն ֆիլմերի ստեղծողներին պարգևատրելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)