![](https://panorama.am/news_images/988/2963765_1/f65ca47f9f2611_65ca47f9f2651.thumb.jpg)
Թբիլիսիի Գաբրիել Սունդուկյանի փողոցն անվանափոխվել է
Թբիլիսիի Գաբրիել Սունդուկյանի անվան փողոցը անվանափոխվել է սակրեբուլոյի (ավագանի) 2023 թվականի օգոստոսի 25-ի հրամանով։ Ալիք մեդիայի փոխանցմամբ՝ Չուղուրեթի թաղամասում, հայ ականավոր դրամատուրգ, հասարակական գործիչ Գաբրիել Սունդուկյանի անվան փողոցը անվանակոչվել է լեզվաբան Թամազ Գամկղրելիձեի անունով։
Օգտատեր Նոդար Չխաիձեն ֆեյսբուքյան իր էջում ուշադրություն հրավիրելով որոշման վրա՝ մասնավորապես գրել է․
«19-րդ դարի վրացական թատրոններում Սունդուկյանի պիեսների հիման վրա բերամդրվող ներկայացումներ էին, և այն ժամանակվա վրացի բոլոր հայտնի դերասանները խաղում էին ու հարգում նրան։ 19-րդ դարի վրացական թատրոնն առանց Սունդուկյանի գոյություն չունի։ Սունդուկյանը վրաց-հայկական հարաբերությունների կարևոր պատմությունն է։ Նման ընդհանուր մշակութային պատմությունների վրա սովորում են ժողովուրդների միջև հարաբերությունները»։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)