![](https://panorama.am/news_images/988/2963429_1/352398947_6139833149399511_7802653284355189435_n.thumb.jpg)
Սուրենյանց. Փաշինյանի հարցազրույցից հետո կպարզվի, որ Մոսկվայում գործում են Պուտինից «անկախ» պետական մարմիններ
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Երկու դիտարկում՝ Փաշինյանի հարցազրույցի վերաբերյալ
The Telegraph-ի հարցազրույցում Փաշինյանը, մեծ հաշվով, նորություն չի ասել, բայց երկու դրվագի վրա հրավիրում եմ Ձեր ուշադրությունը:
Խոսելով Ալմա-Աթայի հռչակագրի մասին, Փաշինյանն ասում է. «Ստորագրումից և վավերացումից հետո(խոսքը Ալմա-Աթայի հռչակագրի մասին է) տեղի են ունեցել շատ իրադարձություններ, բայց այս համատեքստում շատ կարևոր է արձանագրել, որ Պրահայում հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ Հայաստանը և Ադրբեջանը, ըստ էության, այդ բոլոր իրադարձություններից հետո, վերահաստատել են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»:
Սույնով Փաշինյանն ուղղակիորեն արձանագրում է, որ այդ Հռչակագրի ստորագրումից հետո «տեղի ունեցած շատ իրադարձություններ»(օրինակ՝ մի շարք միջազգային փաստաթղթերով, անգամ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ԼՂ փաստացի սուբեկտությունը) ինքը Պրահայում սրբագրել է՝ ԼՂ-ն ճանաչելով ունիտար Ադրբեջանի մաս: Ասածի ենթատեքստն այն է, որ ես կատարել եմ իմ պարտավորությունները, Ալիևը դրա դիմաց չի ճանաչում նույնիսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Բայց հարցազրույյցի մյուս դրվագն ավելի ուշագրավ է:
Պուտինի Հայաստանում ձերբակալելու հնարավորության մասին հարցին Փաշինյանը «կոտրատվելով» պատասխանում է, թե Հայաստանը իրավական երկիր է ու այդ հարցը պետք է որոշեն իրավապահ մարմինները(այսինքն, Փաշինյանն ուցիղ չասեց, թե Պուտինը Երևանում չի ձերբակալվի):
Շատ շուտով «հայելային» պատասխանը կստանանք՝ կպարզվի, որ Մոսկվայում գործում են Պուտինից «անկախ» պետական մարմիններ, որոնք «ինքնուրույն» կարող են թեթևակի Հայաստանի «աչքը» վախեցնել»։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)