Հասարակություն 17:35 12/02/2024 Արցախ

Վերջին՝ «Քառման» հրաբուխ» բնության հուշարձանի ցուցանակը տեղադրել ենք սեպտեմբերի 24-ին, 27-ին պատերազմը սկսվեց.Վահրամ Հայրապետյան

Արցախի ժողովրդի դեմ  վերջին ռազմական ագրեսիայի նախապատրաստությունն Ադրբեջանը սկսեց կեղծ բնապահպանական ակցիաներով։ Ինչպես հետո պարզվեց՝ «բնապահպանների», իրականում՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից Բերձորի միջանցքի փակումը, ոչ թե քարոզչական նպատակներ էր հետապնդում, այլ նպատակաուղղված էր թուլացնելու Արցախի Հանրապետությունը, որպեսզի ռազմական ագրեսիայով հայաթափեն հայկական բնօրրանը։

Իրականում Արցախում շատ բարձր  մակարդակի վրա էր դրված հայրենի հարուստ բնաշխարհի պահպանության  գործընթացը։Անկախության առաջին օրվանից Արցախի պետական համակարգում ձևավորվեց բնապահպանության գործառույթ իրականացնող միավոր՝ վարչություն, որը հետագայում նախարարության կարգավիճակ ստացավ, այնուհետև՝ կոմիտեի։ Արցախցին շահախնդրորեն է վերաբերվել իր հազարմյա բնօրրանի հարուստ կենդանական և բուսական աշխարհի պահպանությանը։ Այսօր ինչպես պատմամշակությանին ժառանգությունը, այնպես էլ բնության հուշարձանները  մնացել են թշնամու ձեռքում, որը բարբարոսաբար է վերաբերվում դրանց հետ։

Դրախտային բնաշխարհի պահպանության ուղղությամբ Արցախի Հանրապետության իրականացրած աշխատանքների մասին Panorama.am-ը տեղեկացավ գաղթի ճանապարհը բռնախ Արցախի բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Հայրապետյանից.

«Հատկապես վերջին տարիներին բնապահպանության կոմիտեն բնապահպանական հարցերին բավականին լուրջ ուշադրություն էր դարձնում։ Այն ինքնանպատակ չէր, քանի որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո մենք բազմաթիվ կենդանատեսակներ կորցրեցինք։ Կենդանիներին, որպես հանգստություն սիրող, մարդուց հեռու բնակվող առանձնյակներ, միշտ խաղաղ միջավայր էր պետք, իսկ Ադրբեջանի կողմից պարբերաբար օգտագործվող տարաբնույթ զենքերը բացասաբար էին անդրադառնում էկոլոգիայի, այդ կենդանիների թվաքանակի, դինամիկայի վրա։

Վերջին շրջանում կրկին Ադրբեջանի կողմից ստեղծվեց բնապահպանական աղետ, քանի որ օգտագործեցին ֆոսֆորական զենքեր։ Նրանք այն օգտագործեցին Մարտակերտի շրջանի Ջրաբերդ կոչվող տարածքում, Չանախչի  և Սառնաղբյուր գյուղերի անտառներում,  որտեղ և անտառածածկ տարածքներն են հրդեհվել և մի շարք կենդանատեսակներ են այրվել դրա հետևանքով։

Մինչև Արցախից արտաքսվելը, մենք փորձեցինք նաև գնահատել Երից Մանկանց և Ջրաբերդի հատվածում տված կորուստները։ Այնտեղ ունեինք մայրահավ, որն անտառաբնակ թռչուն է և անտառենրի ավերման արդյունքում նրանք անհետացան։ Այնտեղ արդեն չկային վարազները, այծյամները, որոնք ժամանակին լավ տարածված էին, իսկ բեզոարյան այծերն արդեն լքել էին այդ հատվածները։ Նման վնասներ է հասցրել Ադրբեջանը միայն բնությանը։ 

44-օրյա պատերազմից հետո հիմնականում զբաղվում էինք վնասների գնահատմամբ։ Մեզ բռնի տեղահանելուց հետո չկարողացանք լիարժեք գնահատել, թե ինչպիսի վնասներ նաև մյուս տարածքներին էր հասցվել Ադրբեջանի կողմից սանձազերծված այդ պատերազմը...

Արցախի կառավարության որոշումով հաստատվել էր 28 բնության հուշարձան և նրանց ցուցանակները բոլորը տեղակայել էինք։ Վերջին ցուցանակը որ դրել էինք ««Քառման» հրաբուխ ( Քարմանբեքթափե լեռ) բնության հուշարձանին էր,  որը Քարվաճառի շրջանում էր, այն արել ենք սեպտեմբերի 24-ին, իսկ 27-ին պատերազմն է սկսվել։ Հաջորդը, որը պետք է տեղադրեինք, «Թաղարնի» կոչվող պուրակում էր։ Որպես բնության հուշարձան Մարտունու շրջանում Խազած բարձունքում է թաղարնիների պուրակը  և պետք է այնտեղ ցուցանակը դնեինք, բայց արդեն չհասցրեցինք...»,- ասաց Վահրամ Հայրապետյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:50
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանին մի քանի անգամ մանր եղջերավոր անասուններ արտահանելու գործով կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեում ԱԺ պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը հրաժարվել պետական ռեկետի «ֆլեշ-մոբը» շարունակելու մտքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս 2021 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր բաժնետոմսերի 25 տոկոսը հենց այնպես...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր Վրաստանում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու
Վրաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան շաբաթ օրը երկրի խորհրդարանում։ Այն կլինի առաջին անուղղակի ընտրությունները, երբ պետության...
Աղբյուր` Panorama.am
23:07
Վարչության անդամները մտել, նայել են իմ ամենաինտիմ շփումները. Հովիկ Աղազարյան
Եթե ես վարչապետի եւ կուսակցության վարչության նախագահի խնդրանքը չեմ կատարել, դա լրիվ բավարար է, որ ինձ կուսակցությունից հեռացնեն, բայց ինչո՞ւ էր...
Աղբյուր` Panorama.am
22:50
Զուրաբիշվիլի. Այն, ինչ տեղի կունենա վաղը խորհրդարանում, ծաղր է լինելու
Այն, ինչ տեղի կունենա վաղը խորհրդարանում, ծաղր է լինելու։ Այն կլինի բոլորովին լեգիտիմությունից զուրկ, հակասահմանադրական իրադարձություն։ Սալոմե...
Աղբյուր` Panorama.am
22:34
Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Դեկտեմբերի 13-ին, ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի...
Աղբյուր` Panorama.am
22:17
Նենսի Փելոսին Լյուքսեմբուրգում վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 84-ամյա նախկին խոսնակ Նենսի Փելոսին  Կոնգրեսի պատվիրակության հետ Լյուքսեմբուրգ կատարած այցի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
21:40
Հայոց Կաթողիկոսը հորդորեց նվիրումով շարունակել ծառայությունը՝ ի խնդիր հայրենիքի շենացման և մեր ժողովրդի լուսավոր ապագայի կերտման
Մայր աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել վերապատրաստման դասընթացների մասնակից եկեղեցականներին։...
Աղբյուր` Panorama.am
21:32
Իրանում քննարկվում են, պայմանականորեն ասած, սիրիական «Հիզբալլահի» կամ ալավիական միավորի ստեղծումը. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը հիշեցրել է, որ Թեհրանից մինչև Սիրիայի միջերկրածովյան ափ ուղիղ գծով մոտ 1400 կիլոմետր է և գրել. «Չնայած սրան,...
Աղբյուր` Panorama.am
21:22
«Mitsubishi Chariot»-ի ու «ՎԱԶ 2106»-ի բախման հետևանքով հրդեհ է բռնկվել
 Դեկտեմբերի 13-ին, ժամը 09։40-ի սահմաններում Քաղցրաշեն-Նարեկ ճանապարհին բախվել են «Mitsubishi Chariot» և «ՎԱԶ 2106»...
Աղբյուր` Panorama.am
20:50
Թբիլիսիում եվրոպամետ ցույցը վերսկսվել է. քաղաքում երթևեկությունը կաթվածահար է
Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում եվրոպամետ ցույցը վերսկսվել է: Քաղաքացիները հավաքվում են խորհրդարանի դիմաց: Aliq.ge-ի փոպանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մենք խուլիգան կամ հանցագործ չենք, որ մեզ փաստաբանի պադերժկա պետք լինի․ Գումից ձերբակալվածներ
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է․ «Վարդուհի Սարգսյանը քիչ առաջ դուրս եկավ իրավապահների մոտից Հանդիպել է Գումից ձերբակալված...
Աղբյուր` Panorama.am
20:22
«Վանաձոր» ԲԿ-ում փրկել են ընտանիքի՝ շմոլ գազից թունավորված անդամներին
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռուսական մետալուրգիական ընկերությունը ձեռք կբերի Երևանի Փյունիկը․ Legalbet
Legalbet-ի տեղեկություններով՝ Ուրալի մետալուրգիական ընկերություններից մեկը մոտ է Երևանի «Փյունիկը» ձեռք բերելուն, գրում է Արմսպորտը։...
Աղբյուր` Panorama.am
19:59
Ինչ-որ մեկին «վիզ պետք էր» նոր տարուց առաջ մսի գինը հանել երկինք ու ձևը գտավ․ Սարիբեկյան
Հայաստանի որսորդական հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների ղեկավարների խորհրդի անդամ Էդուարդ Սարիբեկյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ֆրանսուա Բայրուն նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ
Ֆրանսիայի «Դեմոկրատական շարժում» (MoDem) կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուն նշանակվել է երկրի նոր վարչապետ: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:34
Երևանում ղազախական ֆիլմերի օրեր են
ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ մեկնարկել են ղազախական ֆիլմերի օրերը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ամենաքիչ ինֆորմացիան Աղազարյանից ենք ստացել, ձեր մեջ ավելի լավ ինֆորմատորներ կան․ «Հրապարակ»-ի խմբագիր
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․ «Դժվար է քաղաքակիրթ բառերով բան բացատրել այն մարդուն, որի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Հունահայոց թեմի առաջնորդարան
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելել է Հունահայոց թեմի առաջնորդարան և հանդիպում ունեցել թեմի...
Աղբյուր` Panorama.am
19:02
Քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույք․ ՔԿ
2024 թվականի դեկտեմբերի 2-ին հրավիրված խորհրդակցության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի կողմից տրված համապատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:49
Բայրաքթար. Թուրքիան զբաղեցնում է անօդաչու թռչող սարքերի համաշխարհային շուկայի 65%-ը
Թուրքական «Baykar» ընկերության խորհրդի նախագահ Սելչուկ Բայրաքթարը (Էրդողանի փեսա) հայտնել է, որ Թուրքիան զբաղեցնում է անօդաչու թռչող...
Աղբյուր` Panorama.am
18:37
Հայաստանը Եվրոպոլում կունենա կապի ներկայացուցիչ
 Կառավարությունն ընդունել է «ՀՀ ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության...
Աղբյուր` Panorama.am
18:20
Դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից․ Գոռ Աբրահամյան
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․ «Դադարեցնում եմ ՀՀ քննչական կոմիտեում իմ գործունեությունը....
Աղբյուր` Panorama.am
18:09
Լարսը երկկողմանի փակ է
Լարսը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց: Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
18:06
Եվս մեկ անգամ հաստատում եմ ՀՀ փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը. Փաշինյանը՝ Մոսկվայում
 Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: ՀՀ կառավարության հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սեզոնային աֆեկտիվ խանգարումն ավելի հաճախ է ախտորոշվում կանանց մոտ
Մարդկանց մեծամասնությունը վատ է զգում մութ, մառախլապատ, անձրևոտ և ցուրտ եղանակին: Նման եղանակին ոմանց համար դժվար է շարունակել նույնիսկ առօրյա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քիմ Քարդաշյանը հանրությանը ներկայացել է կոտրված ոտքով և բարձրակրունկ կոշիկներով
Ամերիկյան ռեալիթի հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը SKIMS բուտիկի բացմանը եկել է կոտրված ոտքով։ Այս մասին հայտնում է People-ը։ Քիմ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Սա նախընտրական կաշառք է իր բոլոր հետևանքներով. Բագրատյանը՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության մասին
«Սա տնտեսական որոշում չէ, սա «մերոնքականներին» կաշառելու ձև է։ Սա նախընտրական կաշառք է իր բոլոր հետևանքներով»,- այսպես է...
Աղբյուր` Panorama.am
17:37
Իշխանությունները հիմա էլ արտագաղթի ճանապարհն են պարտադրում հարյուրավոր ընտանիքների. Սուրենյանց
«Կադրային վերջին փոփոխություններից հետո կարծիք էի հայտնել, որ Փաշինյանը մեծացնելու է ոստիկանության քաղաքական կախվածությունը...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ
Դեկտեմբերի 13-ին, ժամը 09:24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն-Նարեկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սպանդանոցային հզորությունները երկրով մեկ բավարար չեն. Բաբկեն Պիպոյան
13:43 13/12/2024

Սպանդանոցային հզորությունները երկրով մեկ բավարար չեն. Բաբկեն Պիպոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}