![](https://panorama.am/news_images/989/2964896_1/arlingtons_toilet_bowl_rudder_stock_and_steam_mooring_winch_pic4_zoom_1500x1500_98309.thumb.jpg)
ԱՄՆ-ում հայտնաբերվել է գրեթե 84 տարի առաջ խորտալված Arlington նավը
Գրեթե 84 տարի առաջ խորտակված Arlington նավը հայտնաբերվել է Վերին լճի հատակում՝ ԱՄՆ Միչիգան նահանգի հյուսիսում։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail թերթը՝ վկայակոչելով Great Lakes Shipwreck Historical Society-ին։
Նավը խորտակվել է 1940 թվականի մայիսին փոթորկի ժամանակ։ Եղանակային պայմանների վատթարացման պատճառով նավապետի օգնականը կարգադրել է փոխել ուղղությունը, սակայն կապիտան Ֆրեդերիկ Բերկը հրամայել է չշեղվել սկզբնապես սահմանված ընթացքից։
Արդյունքում նավը բախվել է մեկ այլ Collingwood նավի հետ և սկսել խորտակվել։ Դրանից հետո Arlington-ի անձնակազմի բոլոր անդամները, բացառությամբ նավապետի, տեղափոխվել են երկրորդ նավ և փրկվել։ Այնուամենայնիվ, հետազոտողները դեռևս չեն կարող պարզել, թե որն էր Բուրկի որոշման պատճառը՝ շարունակելու ընթացքը:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, լրագրողները հավելել են, որ նավը գտնվել է մոտ 200 մետր խորության վրա։ Հրատարակության տվյալներով՝ նավի հետ ջրի տակ անցնելուց առաջ նավապետը հասցերլ է ձեռքը թափահարել ողջ մնացած ենթականերին։
«Ինչո՞ւ նա խորտակվեց իր նավի հետ միասին <...>, երբ նա հեշտությամբ կարող էր փախչել <...>: <...> Փաստն այն է, որ ոչ ոք երբեք չի իմանա պատասխանը»,- նշվում է նյութում։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)