Միրզոյանն ու Պապիկյանը Փաշինյանի հետ մեկնել են Մյունխեն
Քաղաքական
11:28 16/02/2024
Հայաստան

Միրզոյանն ու Պապիկյանը Փաշինյանի հետ մեկնել են Մյունխեն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կգտնվի Մյունխենում: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, նախատեսված են հանդիպումներ գործընկերների հետ:

ՊՆ-ից հայտնում են, որ փետրվարի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն: Ն. Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
 

Placeholder
Միրզոյանն ու Պապիկյանը Փաշինյանի հետ մեկնել են Մյունխեն