«Գոյ» թատրոն. Փետրվարի ներկայացումները անժամկետ դադարեցվել են կառավարության որոշումից բխած ապօրինությունների պատճառով
«Գոյ» թատրոնից հայտնում են, որ փետրվար ամսվա ներկայացումները անժամկետ դադարեցվել են կառավարության 701-Ն որոշումից բխած ապօրինությունների պատճառով։
«Ովքեր նախապես տոմսեր էին գնել հայցում ենք ձեր ներողամտությունը։ Խնդիրները կարգավորելուց հետո կկապվենք ձեզ հետ կամ կլինեն հավելյալ հայտարարություններ մեր էջում»,- նշում են թատրոնից։
Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարությունից և Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ «Գոյ» թատրոնի միավորումը Սունդուկյան թատրոնին արդեն իրականություն է։
«Հունվարի 30-ին կառավարության որոշման համաձայն, պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպեց՝ միավորելով Սունդուկյան թատրոնի հետ, կա նաև կանոնադարության փոփոխությունը»,- օրերս հայտարարել էր Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։
Հիշեցնենք նաև, որ «Գոյ» թատրոնի ստեղծագործական ու դերասանական կազմերը դեմ են այդ միավորմանը, հայտարարում են, որ չեն գնալու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։
Հարակից հրապարակումներ`
- «Գոյ»-ին առաջարկվել է հանդես գալ որպես անկախ թատրոն
- Քանի Փաշինյանը գոյություն ունի, անհնար է, որ մեր պետությունն անվտանգ լինի. Մամիջանյան
- «Գոյ»-ը շատ շուտով կխախտի «խորհրդավոր լռությունը»
- Ես «Գոյ» թատրոնի հետ ոչ մի անելիք չունեմ. Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար
- «Գոյ» թատրոնը ևս երկու անվճար ներկայացում կխաղա
- Հանդիսատեսը ահա այսպես որոշում է, որ «Գոյ» թատրոնը պետք է լինի
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան