Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է Ալեք Մանուկյանի արձանը Ստեփանակերտում
Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հուշարձանները: Այս քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով, որի նպատակն է բռնազավթված Արցախում ամբողջովին ոչնչացնել հայկական հետքը: Այս մասին գրում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն ու ահազանգում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում մշակութային ցեղասպանության հերթական դեպքի մասին։
Նա հայտնում է, որ 2023 թվականի դեկդեմբերի 24-ին ադրբեջանական յութուբյան ալիքը հրապարակել էր տեսանյութ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից: Տեսանյութի նախնական ուսումնասիրությունից ու վերլուծությունից ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել բարերար, ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը:
«Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․ «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն»: Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն»,- միջազգային օրենքները հիշեցրել է Ավանեսովը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Վերին զբոսայգում դեռ խորհրդային ժանակաաշրջանում կառուցված Արծվի հուշարձանը
- Աշոտ Ղուլյանի հուշաքարի ոչնչացումը խոսում է Ադրբեջանի կողմից Արցախի անկախության շրջանի հուշարձանների ոչնչացման հստակ քաղաքականության մասին
- Արմինե Տիգրանյանի ձեռք բերած՝ Ադրբեջանի կողմից Արցախի հուշարձանների ոչնչացման փաստերը կներկայացվեն միջազգային դատարաններ
- Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացման դեմ պետական մակարդակով լուրջ հակազդեցություն չկա. Ավանեսով
Լրահոս
Տեսանյութեր
Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան