Սուրենյանց. Արցախի ղեկավարների անազատության հարցում Ալիևն ու Փաշինյանը դաշնակիցներն են
Քաղաքական
09:28 20/02/2024
Հայաստան

Սուրենյանց. Արցախի ղեկավարների անազատության հարցում Ալիևն ու Փաշինյանը դաշնակիցներն են

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն  Սուրենյանցը գրում է.

«303.6 միլիոն դոլար «Ամերիաբանկ»-ի համար. գնորդը Bank of Georgia-ն է:

Թվում է՝ վաղուց պլանավորված տնտեսական գործարք է, բայց իշխանական գրչակներն ու քարոզիչները նույնիսկ այս առիթն օգտագործում են՝ Ռուբեն Վարդանյանի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար:

Ամոթ է, շատ ամոթ է: «Սև PR»-ի վրա ծախսված ջանքերի մի փոքր մասը եթե օգտագործեիք Բաքվի բանտերում պահվող գործիչների ազատության նպատակով, նրանք հիմա Երևանում կլինեին:
Բայց Արցախի ղեկավարների անազատության հարցում Ալիևն ու Փաշինյանը դաշնակիցներն են: Ու սա է ողբերգությունը»։

Placeholder