Քաղաքական 09:45 21/02/2024 Հայաստան

Չնայած իր հերքումներին՝ Ալիևը վրդովված է Ադրբեջանի միջազգային քննադատությունից. Հարութ Սասունյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախ հայտարարում է, որ անտեսում է միջազգային բոլոր քննադատությունները՝ կապված իր քաղաքացիների իրավունքների խախտումների, իր զինվորների կողմից ռազմական հանցագործությունների և արցախահայերի էթնիկ զտումների հետ: Ալիևը փորձում է կոծկել այդ խախտումներն ու հանցագործությունները «խավիարային դիվանագիտության» միջոցով՝ միլիարդավոր դոլարների կաշառք տրամադրելով եվրոպացի տարբեր պաշտոնյաների։

Ամեն անգամ, երբ Ադրբեջանը խնդիր է ունենում օտար երկրի, եվրոպական կառույցների կամ միջազգային դատարանների հետ, նա ինքնագոհ դեմքով իրեն այնպես է պահում, կարծես ոչինչ չի պատահել։ Նա հաճախակի ասում է. «Ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ կասի, ես անելու եմ այն, ինչ ուզում եմ»:

Կցանկանայի մեջբերել մի թարմ օրինակ, երբ Ալիևը խիստ անհանգստացած լինելով նման հարցերով, դրանք անտեսելու փոխարեն, անսովոր ջանքեր է գործադրել դրանց լուծման համար:
Այս օրինակը կապված է Ֆրանսիայի հետ։ Վերջին ամիսներին Ալիևը բավականին բացահայտ հանդես է եկել կոշտ քննադատությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին՝ Հայաստանին աջակցելու համար։ Ալիևը հրաժարվել է հանդիպել նախագահ Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի հետ արցախյան հիմնախնդիրը քննարկելու համար։ Ալիևը դժգոհել է նաև Ֆրանսիայից Հայաստանին մի շարք զրահափոխադրիչներ վաճառելու համար։ Միլիարդավոր դոլարներ ծախսելով Իսրայելի և Թուրքիայի նորագույն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով Ադրբեջանը զինելու համար, Ալիևը դեռ հանդգնում է բողոքել, որ Հայաստանը սահմանափակ քանակությամբ զենք է ձեռք բերում ինքն իրեն պաշտպանելու համար:

Անցյալ տարվա վերջին, Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև առճակատումն ավելի խորացավ, երբ Ադրբեջանը Բաքվից արտաքսեց Ֆրանսիայի դեսպանատան երկու պաշտոնյաների, իսկ Ֆրանսիան, իր հերթին, Փարիզից արտաքսեց Ադրբեջանի դեսպանատան երկու պաշտոնյաների:
Intelligence Online կայքը հայտնել է, որ ըստ իր գաղտնի աղբյուրների՝ Ադրբեջանի հետախուզական ծառայությունները խնդրել են «Մոսադին»՝ Իսրայելի հետախուզական և հատուկ գործողությունների հիմնարկը, միջամտել Ֆրանսիայի հետ իրենց առկա հակամարտությունները լուծելու համար:

Ըստ «Մոսադի» գաղտնի աղբյուրների՝ Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայությունը (XKX), որը ղեկավարում է գեներալ Օրխան Սուլթանովը, խնդրել է Իսրայելի իր գործընկերոջը միջամտել Ֆրանսիայի արտաքին անվտանգության գլխավոր տնօրինությանը (DGSE)` Բաքվի և Փարիզի միջև լարվածությունը նվազեցնելու համար: Ադրբեջանը նշել է, որ չի ցանկանա խորացնել առկա վեճը:

Սակայն, ադրբեջանական ջանքերը ձախողվել են, քանի որ «Մոսադը» չի փոխանցել ադրբեջանցիների խնդրանքը Ֆրանսիային, ըստ Intelligence Online-ի աղբյուրների: Սա նուրբ հարց է Իսրայելի համար, քանի որ նա մի կողմից ցանկանում է պահպանել իր լավ հարաբերություններն Ադրբեջանի հետ, իսկ մյուս կողմից Իսրայելի հետախուզական ծառայությունը չի ցանկացել նման միջնորդության փորձ անել այն ժամանակ, երբ այն զբաղված էր Գազայի ու Մերձավոր Արևելքի այլ թեժ կետերի հակամարտությամբ:

Intelligence Online-ը հայտնել է, որ «Մոսադը» մեծ ազդեցություն ունի Բաքվի վրա, քանի որ Իսրայելը օգտագործում է ադրբեջանական տարածքը Իրանում իր գործողությունների համար: Երբ «Մոսադը» 2018 թվականին Թեհրանից գողացավ Իրանի միջուկային փաստաթղթերը, Իսրայելի գործակալները օգտագործեցին Ադրբեջանի սահմանը Իրանից փախչելու համար: Ի պատասխան, «Մոսադը» մեծապես դյուրացրեց Ադրբեջանի կողմից Իսրայելից զենքի ձեռքբերումը, ինչը օգնեց իսրայելական զենքի երկրորդ խոշորագույն գնորդին՝ Բաքվին, 2020 և 2023 թվականներին հաղթանակներ գրանցել Արցախում: 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակվելուց անմիջապես առաջ Ադրբեջանի անվտանգության ծառայություններն իրենց ծրագրերի մասին տեղեկացրեցին «Մոսադի» և Իսրայելի ռազմական հետախուզության տնօրինության 8200-րդ ստորաբաժանման (Աման) փորձագետներին և դիմեցին նրանց խորհրդի համար։

Ըստ Intelligence Online-ի՝ «Մոսադը» վերջին տարիներին իր համագործակցությունը Ֆրանսիայի արտաքին անվտանգության վարչության հետ բարձրացրել է օպերացիոն ավելի բարձր մակարդակի, մասնավորապես Իրանի հարցում: Ֆրանսիական գործակալությունը նույնպես մոբիլիզացվել է Գազայում տիրող իրավիճակի շուրջ:

Ֆրանսիական հետախուզական գործակալության նոր տնօրեն Նիկոլաս Լերները հանդիպել է «Մոսադի» տնօրեն Դեյվիդ Բարնեային, երբ վերջինս հունվարի վերջին շաբաթվա ընթացքում ժամանել էր Փարիզ: Իսրայելա-պաղեստինյան հարցի շուրջ դռնփակ հանդիպմանը ներկա են եղել Եգիպտոսի գլխավոր հետախուզական վարչության (Մուխաբարաթ էլ-ամմա) ղեկավար Աբբաս Քամելը, Իսրայելի ներքին անվտանգության գործակալության «Շին Բեթի» ղեկավար Ռոնեն Բարը, ԿՀՎ (CIA)-ի ղեկավար Ուիլյամ Բարնսը և Քաթարի պաշտոնյաները:

Intelligence Online-ը հայտնել է՝ ԿՀՎ-ն տեղեկացրել է Բաքվին, որ դժգոհ է ֆրանսիական հետախուզության հետ Ադրբեջանի հակամարտությունից, մինչդեռ Ֆրանսիան փորձում է խոչընդոտել Մոսկվային Կովկասում և Ադրբեջանի հարթակի կարիքն ունի:

Բացահայտելով Ալիևի խաբեությունը՝ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումները անտեսելու վերաբերյալ, իմ խորհուրդն է միջազգային հանրությանը՝ շարունակել ճնշում գործադրել Ալիևի վրա, որպեսզի նա դադարեցնի իր անընդունելի պահվածքը: Հակառակ դեպքում նա կշարունակի իր բազմաթիվ խախտումներն ու հանցագործությունները՝ մեծ վնաս հասցնելով ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին:

Հաջորդ շաբաթ ես կբացահայտեմ Ալիևի  ջանքերից ևս մեկը՝  Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներին հակազդելու համար, չնայած նրա հերքումներին, որ ամենևին ուշադրություն չի դարձնում դրանց վրա։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:06
Մանկապարտեզում բռնության ենթարկված երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ
Փոքր Վեդիի մանկապարտեզում բռնության ենթարկված երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փոքր...
Աղբյուր` Panorama.am
12:55
Բագրատ Սրբազանը հանդիպում է Վայոց Ձորի բնակիչներին
«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ սրբազանն այցով գտնվում է Վայոց Ձորի մարզում: Վայքում նա հանդիպեց քաղաքացիներին: «Այս...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հուլիսի 27-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հուլիսի 27-ին ժամը 12:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.19 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճել է...
Աղբյուր` Panorama.am
12:10
Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում
Fitch Ratings-ը Հայաստանի վարկանիշը գնահատել է «BB-» մակարդակում՝ կամխատեսումը «Կայուն» է։ «Fitch-ի կարծիքով,...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մահացել է Աշոտ երկաթի հայրը
Աշոտ Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայրս՝ Հրանտ Պարգևի Մինասյանը, հոգին ավանդեց Հոգեհանգստի կարգը կկայանա հուլիսի 28-ին,...
Աղբյուր` Panorama.am
11:40
Անահիտ Մանասյանն անդրադարձել է կին առաջնորդների համար առկա մարտահրավերներին
Մարդու իրավունքների գրասենյակից հայտնում են. «Առաջնորդության գաղափարը տիտղոսներ ունենալու ու հերոսի կերպար ձևավորելու մեջ չէ;...
Աղբյուր` Panorama.am
11:12
Երևանը դեռ չի կողմնորոշվել` մասնակցելո՞ւ է Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը
Պաշտոնական Երևանը դեռ չի կողմնորոշվել` մասնակցելու է Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը, թե ոչ։...
Աղբյուր` Panorama.am
11:04
Բագրատ Սրբազանի ուղիղ միացումը Տիգրանաշենից
Բագրատ Սրբազանը Վայոց Ձոր կատարվող այցի ճանապարհին Տիգրանաշենից ուղիղ միացմամբ անդրադարձել է բնակավայրի հիմնախնդրին։ «Այսօրվա նեռի...
Աղբյուր` Panorama.am
10:51
Երևանում 31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և 11-ամյա տղայի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում «Սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով նյութեր են...
Աղբյուր` Panorama.am
10:19
Հայաստանի Օլիմպիական հավաքականի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
Մեկնարկած Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում  ւնդգրկված են 15 մարզիկ, որոնք ներկայացնում են 7 մարզաձև...
Աղբյուր` Panorama.am
10:09
Ո՞վ է մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակը
Լրագրող Սյուզի Բադոյանը մանրամասներ է հայտնել Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակից։ Նրա անունը Հերմինե է։ «Երեխայի...
Աղբյուր` Panorama.am
09:59
Անձրև, ամպրոպ. Ինչ եղանակ է սպասվում
Երևանում հուլիսի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 29-ի ցերեկը, 30-ին և...
Աղբյուր` Panorama.am
09:57
«Ժողովուրդ». Կառավարության աշխատանքային իրավիճակը կարելի է դատել Անահիտ Ավանեսյանի ներկայացրած հաշվետվություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է . «Նախարարի կողմից վարչապետին ներկայացվող սույն 3 հաշվետվությունը նկարագրում է կառավարության...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ժողովուրդ». Ինչպիսինն է Հայաստանում ծնելիության տարիքային գործակիցը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացնում է 2012 թվականից 2022 թվականները ծնելիության տարիքային...
Աղբյուր` Panorama.am
09:51
«Հրապարակ». Վանաձորը Մամիկոն Ասլանյանին ցնծությամբ է ընդունել
«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորը, կարելի է ասել, ցնծությամբ է ընդունել հանրապետության երրորդ քաղաքից երկար ժամանակ` 2,7...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Ժողովուրդ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն շաբաթ և կիրակի օրերին կմասնակցեն տոնակատարությունների Գյումրիում և Հրազդանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրի և Հրազդան քաղաքներում շաբաթ և կիրակի օրերին մեծ միջոցառումներ ու տոնակատարություններ...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Հրապարակ». Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Ժողովուրդ». Իշխանության «սրտի կառույցը» հերքում է իշխանությանը պատկանող լրատվամիջոցի ստահոդ լուրերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «սիրելի հանձնաժողովը» քննության է առել նախկինում`...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Հրապարակ». Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել, հակառակը՝ ինքն է ենթարկվում հանրային...
Աղբյուր` Panorama.am
23:05
Գորիս-Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան
Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը պնդում է, որ այն, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
22:45
Հայաստանի պատվիրակության նավն անցավ Օլիմպիական խաղերի մասնակիցների շքերթով
Փարիզում մեկնարկած Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Սեն գետի վրայով  մասնակից պետությունների Դրոշների շքերթ իրականացվեց։...
Աղբյուր` Panorama.am
22:33
ՀՀ ՊՆ. Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը. ՈւՂԻՂ
Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։  Բացման արարողությունը կսկսվի մասնակից երկրների հավաքականների շքերթով։...
Աղբյուր` Panorama.am
21:47
Դատախազությունը Քաջարանի համայնքապետից պահանջում է անշարժ գույքեր և 1 միլիարդ 13 միլիոն դրամ
Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ։ Այս մասին Լուրերին տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի միջոցառումները
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստ է տեղի ունեցել Գավառում. «ՀՀ Գեղարքունիքի մարզում հուլիսի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
21:27
ԱԺ-ի փակ դռների հետևում ինչ է քննարկել ԲՏԱ նախարարը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ախալցխայում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի պատգամավորական բարեկամական խմբերը
ԱԺ-ից հայտնում են. «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
20:50
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան
Լրագրող Անի Գևորգյանը, որը հիմա Կիրանցում է, տեղեկացնում է, որ  ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողներին, իսկ...
Աղբյուր` Panorama.am
20:32
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Երասխի հատվածում, Արարատի զորամասի պահպանության տեղամասում կար մի մարտական հենակետ (անունը կարևոր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։                ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ
13:33 24/07/2024

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}