Միլլերն արձագանքել է Հայաստանի վերաբերյալ Լավրովի հայտարարություններին
«Լավրովը մեղադրել է Հայաստանին դեպի Արևմուտք գնալու համար, իսկ հետո խոստացել, որ պատասխան կլինի»,-ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը դիմել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին և խնդրել արձագանքել։
Մինչ այդ Միլլերին հարց են ուղղել Մոլդովայի մասին. «Ռուսաստանը սաստկացրել է իր հռետորաբանությունը Մոլդովայի դեմ՝ ասելով, որ Արևմուտքը փորձում է ստանձնել Մոլդովայի ղեկավարությունը: Լավրովին արձագանք ունե՞ք»։
Ի պատասխան պետքարտուղարության խոսնակը նշել է՝ դա ակնհայտորեն ճիշտ չէ:
«Ես չեմ պատրաստվում ուղղակիորեն պատասխանել այդ հարցին, թեև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կառավարության նման հռետորաբանությունը ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում։ Հենց այդ պատճառով է, որ Ռուսաստանի հարևաններն անհանգստացած են Ռուսաստանի կառավարության սպառնալից հռետորաբանությամբ և սպառնալից գործողություններով։ Ռուսաստանի կառավարությունը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է ձեռնարկել գործողություններ հարևանների դեմ»,-ասել է Միլլերը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովն անուղղակի «տեղյակ պահեց», որ ՀԱՊԿ-ում չմնալն ու ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա. Աբրահամյան
- Լավրով. Երևանի հայտարարությունները Մոսկվային ստիպում են մտածել իր գործնական քայլերի մասին
- Լավրովը չի հաստատել, որ Երևանը քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Ներկա իշխանությունն «ազգային» բառից խորշում է այնքան, ինչքան թուրքը խոզի մսից. Կրթության փորձագետ