Մշակույթ 10:06 09/03/2024 Հայաստան

Չնայած մեր ծանր ապրումներին՝ մենք կանք, ուզում ենք շարունակել մեր գործունեությունը. Ստեփանակերտի Կոմիտասի անվ.երաժշտական դպրոցի տնօրեն

Մարտի 22-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ տեղի կունենա Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ համերգ:

1938 թ․ Ստեփանակերտում հիմնադրված երաժշտական դպրոցը 1950-ից անվանակոչվել է Կոմիտասի անունով:

2023 թ․սեպտեմբերին՝ Արցախի բնակչության բռնի տեղահանությունից առաջ, դպրոցում գործում էին դաշնամուրային, լարային, փողային, հարվածային, ժող․գործիքների, երգեցողության բաժիններ, դպրոցն ուներ 386 աշակերտ, բավարար շենքային պայմաններ, 93 բարձրակարգ, իրենց գործին նվիրված մասնագետներ և որակյալ երաժշտական գործիքներ:

2023թ․ հունիսի 15-ին, լինելով շրջափակման դաժան պայմաններում, դպրոցը նշել է իր գործունեության 85-ամյակը` Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպելով հոբելյանական համերգ։

Երաժշտական դպրոցի գործունեությունը Հայաստանում շարունակելու մասին են երազում դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները, սաները։ Նրանք, թեև հոգեպես ծանր վիճակին, համերգներ են կազմակերպում՝ այդպես ցույց տալով, որ իրենք կան, ցանկանում են շարունակել շուրջ ինը տասնամյակի պատմություն և բարի համբավ ունեցող կրթօջախի կենսագրությունը։



Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը Panorama.am-ին պատմում է, որ 2023 թ. սեպտեմբերին բռնի տեղահանությունից հետո արդեն երեք համերգ ունեցել են Հայաստանում։

«Առաջինը  եղել է նոյեմբերին։ Շատ դժվար էր մեզ համար կրկին բեմ դուրս գալ, հոգեպես ծանր վիճակում էինք, բայց ուժ գտանք, հավաքվեցինք, որպեսզի հայտարարենք՝ մենք կանք, մեզ ճանաչեին, նաև կառավարությունը իմանար, հասկանար, որ 85 տարվա պատմություն ունեցող դպրոցն իրավունք ունի շարունակելու իր գործունեությունը նաև Հայաստանում»,- ասում է տիկին Զարինեն։

Մարտի 22-ի համերգին ցանկացել են կրկնել դպրոցի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգի ծրագիրը, սակայն հնարավոր չի եղել բոլոր սաներին հավաքել մեկ հարկի տակ, քանի որ, Զ. Բաբայանի խոսքով, նրանք բնակվում են Հայաստանի տարբեր շրջաններում։

«Բնականաբար, չենք կարող ծրագիրն ամբողջությամբ կրկնել, բայց հնարավորինս կփորձենք հագեցած ծրագրով հանդես գալ։

Համերգի տոմսերից ստացված գումարը տրվելու է դպրոցի ուսուցիչներին, որոնք այժմ անգործ են։ Դա կլինի մի փոքր օգնություն մեր փորձառու ուսուցիչներին»,- նշում է երաժշտական դպրոցի տնօրենը։

Նա պատմում է, որ աշակերտներն այժմ փորձերն անցկացնում են որտեղ հնարավոր է լինում, հիմնականում այն դպրոցներում, ուր հաճախում են։ Նախքան համերգը՝ երկու փորձ կունենան Կամերային երաժշտության տանը։

«Ով ինչպես կարողանում է, մեզ օգնում է, ինչի համար շնորհակալ ենք»,- ասում է տիկին Զարինեն։

Դպրոցը 2022-23 ուսումնական տարվա ընթացքում ունեցել է 468 աշակերտ, մինչև 2023 թ. սեպտմբերյան դեպքերը նրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 386, որովհետև շրջափակման պատճառով տրանսպորտ չի եղել, երեխաները չէին կարողանում հասնել դպրոց։

«Համերգին ելույթ կունենան այն երեխաները, ովքեր հնարավորություն ունեն այս պահին պարապել։ Մոտ 30 երեխա»,- ասում է Զ. Բաբայանը։

Նա հայտարարում է՝ իրենց նպատակն է վերաբացել Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը Հայաստանում. «Մեր դպրոցը 85 տարվա պատմություն ունի։ Երևանում կան երաժշտական, արվեստի դպրոցներ, որոնք չունեն այդքան տարվա պատմություն։ Ցավալի է, որ կոմիտասյան այս տաճարը,  դպրոցն այսպես ավարտի իր գործունեությունը։

Մեր գործունեությունը շարունակելու համար հոկտեմբերին դիմել էինք կառավարությանը, մեր նամակը հասցեագրվել է ԿԳՄՍ նախարարությանը, սական դեռևս պատասխան չենք ստացել»։

Զարինե Բաբայանն ասում է, որ իրենց սաներից մեկի հայրն է զոհվել սեպտեմբերյան դեպքերի ժամանակ, մյուսը կորցրել է եղբորը, իսկ ինքը՝ 25-ամյա որդուն։

«Մենք այսքան ապրումներով հանդերձ՝ շարունակում ենք պայքարել, որպեսզի բոլորին հասկացնենք, որ մենք կանք»,- նշում է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}