Քաղաքական 09:50 13/03/2024 Հայաստան

Հարութ Սասունյան. Հոլիվուդն առաջարկել է Ալիևի և Էրդողանի մասին քարոզչական ֆիլմեր նկարահանել գումարի դիմաց

«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP) հետաքննող լրագրողների խումբը բացահայտել է, որ հոլիվուդյան պրոդյուսերներից մեկը ծրագրել է քարոզչական ֆիլմեր նկարահանել՝ փառաբանելով մի քանի բռնապետ ղեկավարների միլիոնավոր դոլարների դիմաց։

Ուկրաինական ծագումով, այժմ ԱՄՆ քաղաքացի Իգոր Լոպատյոնոկը, օսկարակիր կինոռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ համագործակցությամբ, սկզբում նկարահանել է երկու վավերագրական ֆիլմ Ուկրաինայի մասին, որոնք բնութագրվել են որպես «կրեմլամետ քարոզչություն» և ութ մասից բաղկացած չափազանց գովասանական մինի-սերիալ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասին։

Բացի այդ, Լոպատյոնոկը նախատեսել է նկարահանել մի քանի քարոզչական վավերագրական ֆիլմեր՝ դրական լույս սփռելով Ադրբեջանի և Թուրքիայի բռնապետ ղեկավարների վրա, ի թիվս այլոց: Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք Սթոունը ներգրավված է եղել առաջարկվող նախագծերից որևէ մեկում: Այդ վավերագրական ֆիլմերից ոչ մեկը չի նկարահանվել:
OCCRP-ն հայտարարել է, որ Ալիևը, Պուտինը և Լուկաշենկոն «մեղադրվում են իրենց ղեկավարած երկրների քաղաքացիների դեմ սարսափելի հանցագործություների մեջ... Սակայն այնտեղ, որտեղ աշխարհը դաժան բռնապետեր է տեսնում, Իգոր Լոպատյոնոկը տեսնում է [փող աշխատելու] հնարավորություն»: Քանի որ բռնապետ ղեկավարները պետք է վճարեին իրենց քարոզչական վավերագրական ֆիլմերի համար, նրանց դաժան կառավարման մասին խոսք անգամ չէր կարող լինել:

«Լոպատյոնոկի փայլուն առաջարկներից մեկը՝ «Օլիվեր Սթոունի անվերնագիր վավերագրական ֆիլմը» կամ «Իլհամ Ալիևի և Ադրբեջանի մասին», խոստանում է, որ Սթոունը «դեմ առ դեմ կնստի» ադրբեջանցի ուժեղ մարդու [Ալիևի] հետ և կպատմի ոչ միայն «նախագահի՝ պետության ղեկավար դառնալու, այլև Ադրբեջանի գունեղ ու հրապուրիչ պատմության բոլոր հարցերի մասին», հաղորդում է OCCRP-ը:

«Լոպատյոնոկը, կարծես, գտել էր խոստումնալից բանաձև։ Նա հավաքել էր սցենարիստների և պրոդյուսերների մի փոքր խումբ, որոնք հորինում էին ֆիլմի գաղափարներ բռնապետերին ներկայացնելու համար, և գրավիչ առաջարկ էին անում՝ երկար ժամանակով հայտնվել էկրանին աշխարհահռչակ ռեժիսորի [Օլիվեր Սթոունի] հետ: Գործընթացը «դրամայնացնելու» բանալին պարզ էր, ասաց թիմի հետ աշխատող աղբյուրը՝ համաձայնելով խոսել լրագրողների հետ գաղտնի մնալու պայմանով: Լոպատյոնոկը հասկացավ, թե ինչպես առաջարկել հզոր մարդկանց մի բան, որին նրանք չէին կարող դիմադրել․ օրինականություն համաշխարհային հարթակում», գրել է OCCRP-ը:
«Օլիվեր Սթոունի վավերագրական ֆիլմի համար Ալիևին առաջարկում Լոպատյոնոկն ընդգծում է, որ նախատեսված ֆիլմը «եզակի դրական ազդեցություն կունենա նախագահի և Ադրբեջանի գովազդի վրա»։ Թեև պարզ չէ, արդյոք Ալիևը երբևէ զբաղված է եղել այդ առաջարկով, Եվրասիայի հարցերով փորձագետը նշել է, որ դա  համահունչ կլինի ուժեղ մարդու նախկին ջանքերին՝ իր վարչակարգը ներկայացնելու որպես տարածաշրջանում դինամիկ, արդիականացնող ազդեցություն ունեցող: «Կարծում եմ, որ սա տեղավորվում է իմիջի մաքրման բոլոր այս պոտենցիալ ուղիների մեջ՝ մշակույթ, սպորտ, ավելի կարևորներից են համաշխարհային իրադարձություններ, համաշխարհային համաժողովներ», ասաց Նյու Յորքի Բարնարդ քոլեջի քաղաքագիտության պրոֆեսոր և Եվրասիական անդրազգային ցանցերի փորձագետ Ալեքսանդր Քուլին»։

Ակնհայտ է, որ հոլիվուդյան կինոռեժիսորների կողմից Ալիևի մեծության մասին նկարահանված վավերագրական ֆիլմը շատ ավելի հավաստիություն կունենա, քան Ադրբեջանում արտադրված էժանագին քարոզչությունը։

«Երբ բռնապետ ղեկավարները հոլիվուդյան փայլ են ստանում, դա հաճախ լինում է այն մարդկանց հաշվին, որոնց վրա նրանք իշխում են», ասում է Քեյսի Միշելը, Մարդու իրավունքների հիմնադրամի ավազակապետության դեմ պայքարի ծրագրի ղեկավարը: Հիմնադրամը տարիներ շարունակ քարոզարշավ է իրականացրել, որպեսզի Հոլիվուդյան աստղերը դադարեն աշխատել բռնապետական վարչակարգերի հետ: «Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչքան հիասթափեցնող պետք է լինի Ղազախստանի նման երկրի քաղաքացիների համար... տեսնելով, թե ինչպես է այս ամերիկացի ռեժիսորը գալիս և դառնում քարոզչական խոսափող իրենց բռնապետերի համար», ասել է Միշելը: Այս մարդիկ գիտեն, թե որքան սարսափելի են իրենց վարչակարգերը, իսկ հետո դիտում են այս ամերիկացին պարաշյուտով իջնում է, և կուլ տալիս դիկտատորների բոլոր քարոզչական խոսքերը, առանց նույնիսկ անհանգստանալու և հետ մղելու», նշեց OCCRP-ը։

Այս վավերագրական ֆիլմերի արտադրության ֆինանսավորումը պետք է տրամադրվի բռնապետերի «կամ նրանց մերձավոր մարդկանց կողմից»: 2019 թվականին, երբ Սթոունը և Լոպատյոնոկը նկարահանեցին «Ղազախ. ոսկյա մարդու պատմությունը» վավերագրական ֆիլմը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասին, նրա կողմից վերահսկվող բարեգործական հիմնադրամը երկուսին վճարեց առնվազն 5 միլիոն դոլար», հաղորդում է OCCRP-ը:

OCCRP-ի լրագրողների կողմից ձեռք բերված փաստաթղթերը ցույց են տվել, որ Լոպատյոնոկի «խումբը պատրաստել է առնվազն վեց այլ բռնապետական կառավարությունների մասին պոտենցիալ ֆիլմերի սցենարներ ներառյալ Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ռուսաստանի Թաթարստանի հանրապետությունը, ինչպես նաև Ալիևին ու Լուկաշենկոյին ուղղված առաջարկներ, խոստանալով, որ Սթոունը հարցազրույց կվարի նրանց ղեկավարների հետ և կօգնի պատմել նրանց «ճշմարիտ պատմությունը»։

Լոպատյոնոկի խումբն առաջարկել է, որ Ալիևի հետ հարցազրույցի ընթացքում Սթոունը քննարկի «երկրի «հաջողությունը» Ալիևների ընտանիքի «ժառանգական իշխանության» ներքո և նրա շարունակական հակամարտությունը «Հայաստանի հետ, որը կորցնում է իր կայունությունը և տատանվում է անդունդի եզրին»։ Առաջարկվող ֆիլմի ամփոփումից պարզ է դառնում Լոպատյոնոկի մոտեցման ուղղվածությունը. այն Ալիևին նկարագրում է որպես իր հոր՝ նախորդ նախագահի «արժանի ժառանգորդ», որը նրան սովորեցրել էր լինել «իմաստուն ղեկավար»: «Կարո՞ղ եք արդյոք Ադրբեջանում գոյություն ունեցող պետական համակարգը անվանել «անձի պաշտամունք», թե՞ դա պարզապես ժողովրդի հարգանքի տուրքն է մի ղեկավարի նկատմամբ, որը կարողացավ երկիրը աղքատությունից վերածել ծաղկող և բարգավաճող երկրի»։  Ըստ OCCRP-ի՝ Ալիևի մասին ֆիլմը կարժենա 15 միլիոն դոլար։

Լոպատյոնոկը 2021 թվականին Բաքու կատարած այցի ժամանակ ասաց ադրբեջանական լրատվամիջոցներին. «Այս երկիրը [Ադրբեջանը] ունի շատ հարուստ և գունեղ մշակույթ։ Երբ ես այստեղ էի 2012-2013 թվականներին, սովորեցի տարբերել ղարաբաղյան գորգերը մյուսներից՝ նույնացնելով [դրանք] իրենց զարդանախշերով։ Ադրբեջանի մասին լավ ֆիլմ կնկարահանեի»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին պատմող ֆիլմի մեկ այլ սցենար կար, որը «նրան հնարավորություն էր տալու պաշտպանել թուրքական շահերը»: Ահա թե ինչ է ասվում սցենարում. «Էրդողանը թուրք է, և դժվար թե նրան անհրաժեշտ լինի իր գործողությունները հիմնավորել այլ երկրների շահերով։ Բայց ի՞նչ շահեր ունի նա։ Կարո՞ղ է նա վերականգնել Մետաքսի մեծ ճանապարհը: Եվ արդյոք նա ծավալապաշտական ծրագրեր ունի՞։ Ինչի՞ է փորձում հասնել Էրդողանը։ Այս հարցերին ինքը պետք է պատասխանի։ Եվ  միայն ինքնը: Մենք չպետք է փորձենք գուշակել [Էրդողանի ծրագրերը] սուրճի մրուրից, նույնիսկ  եթե դա հիանալի թուրքական սուրճ է, որը նրանք գիտեն պատրաստել միայն Ստամբուլում»:

«2018 թվականին տված հարցազրույցում Իբրահիմ Քալինը, որն այն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակն էր, հաստատեց, որ իրենք Էրդողանի մասին վավերագրական ֆիլմի առաջարկ են ստացել, մոտավորապես այն ժամանակ, երբ Սթոունը գտնվում էր Թուրքիայում: «Մենք քննարկում ենք այն, մենք գնահատում ենք այն», ասաց նա», հաղորդում է OCCRP-ը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:56
Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք»
Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում շուտով ավարտին կհասցվի եւս մեկ թանկարժեք առանձնատան...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
Ուսանողների ու երիտասարդության օրվան ընդառաջ անմիջական միջավայր էր Երևանի պետական համալսարանում, որտեղ բուհի ուսանողները, որոնք կրթաթոշակ են...
Աղբյուր` Panorama.am
15:29
Նիկոլ Փաշինյանը փակել է Կիրանցի շնչառությունը. Կիրանցի բնակիչները փակ են պահում ճանապարհը
«Ճանապարհը մենք չենք փակել, ճանապարհը փակել է էս երկրի վարչապետը, Հայաստանի շնչառությունն է փակել էդ մարդը»,-ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
15:21
Եկեղեցու այգում թողնված նորածինը տեղափոխվել է մանկատուն
Նորածինը մայիսի 8-ին երկու կանանց կողմից Շիրակից տեղափոխվել է Երևան։
Աղբյուր` Panorama.am
15:16
Ովքե՞ր կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից
Կառավարությունն այսօր հավանություն է տվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին՝ Լեռնային...
Աղբյուր` Panorama.am
15:05
Կիրանցի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
Տավուշի մարզի սահմանապահ Կիրանց գյուղի բնակիչներն արձանագրության հրապարակումից հետո վրդովված են։ Նրանք այսօր հրաժարվեցին մեկնել Իջևան՝...
Աղբյուր` Panorama.am
14:50
Գիշերային Մհերը
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ստեղծված ավանդույթի համաձայն՝ ուշ երեկոյան կամ գիշերները...
Աղբյուր` Panorama.am
14:49
Վահագն Չախալյանը և ևս չորս անձ ձերբակալվել է՝ խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Մեր ժողովրդի առնվազն 60 տոկոսը դեմ է այս իշխանությանը. Չալաբյան
Նա նշեց, որ ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված Արձանագրությունը հնարավոր կլինի բեկանել, եթե հասնենք իշխանափոխության, խորհրդարանական ընդդիմությունը պետք է դիմի ՍԴ
Աղբյուր` Panorama.am
13:39
Լավ այս ո՞ւր է հասել ՆԳ նախարարի փառասիրությունը. Տիգրան Աբրահամյան
«Փաստորեն ոստիկանները համաձայն են Փաշինյանի, գլխավոր դատախազի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարներով պաստառների առկայության և...
Աղբյուր` Panorama.am
13:22
Արցախի հանձնման սցենարը հաջողել է այս իշխանությունների մոտ, նույն սցենարով տեղի է ունենում Հայաստանի կեղեքումը. Մետաքսե Հակոբյան
«Սա ոչ թե պայքար է ընդդդեմ ինչ- որ բանի, այլ պայքար է հանուն հայրենքի, իրական խաղաղության»
Աղբյուր` Panorama.am
13:20
Կիրանցի գյուղապետ. Ժողովուրդ, ես ձեզ հետ եմ
Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանն այսօր, գյուղում հավաքված բնակիչներին դիմելով,  հայտարարեց՝ ինքը...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 5 ամսով երկարաձգվել է
Բավքի բանտում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 5 ամսով: Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մեզ փոխհատուցում պետք չի, մեր տունը չենք ծախում. Կիրանցի բնակիչները վրդովված են
Արձանագրության մասին երեկ հայտարարելուց հետո կիրանցիները վրդովված են։ Նրանք այսօր այցելել են  գյուղապետարան ու հայտարարել՝ փոխհատուցում...
Աղբյուր` Panorama.am
12:41
Բյուրականի դպրոցում դասադուլ է, տնօրենին քաղաքական հայացքների համար ազատում են աշխատանքից
Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում առավոտից դասադուլ ու գործադուլ է՝ տնօրեն Լուսինե Մկրտչյանի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Lեռնային շրջաններում սպասվում է թաց ձյան, մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային շրջանների 1800-2000մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը...
Աղբյուր` Panorama.am
12:18
Ռեստորանի՝ գետն ընկած աշխատակցուհու որոնումները շարունակվում են
Մայիսի 15-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի  Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող...
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ. Ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ կառավարության շենքի մոտից բերման են ենթարկվել 3 անց։...
Աղբյուր` Panorama.am
11:58
Սահմանադրագետ. Հայաստանում մենք ունենք մեկ մարդու դիկտատուրա
«Կառավարության շենքի դիմաց ոստիկանների նման բազմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը վերածվել է ոստիկանապետության, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
11:50
Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան
«Դուք գիտեք՝ մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծվեր, այլ՝...
Աղբյուր` Panorama.am
11:45
Կառավարության մոտից երեխուն խփելով տարան. Ականատես
Կառավարության շենքի մոտ ընթացող ակցիայի մասնակիցներից մի քանիսին կարմիր բերետավորները բերման ենթարկեցին։ Ականատեսներն ասացին, երեխա են...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Կիրանցը գրավողը», «Տավուշը հանձնողը», «Քաղաքացու վրա թքողը»՝ Կառավարության շենքի դիմաց ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կառավարության շենքի դիմաց ընթացող հավաքի մի քանի մասնակիցներ այստեղ եկել են պաշտոնյաների լուսանկարներով, որոնց վրա գրություններ կան։ Այսպես...
Աղբյուր` Panorama.am
11:26
Գառնիկ Դանիելյան. Իշխանությունը մի քանի ամիս ժամանակ է խնդրել Ադրբեջանից
«Այս շարժումն ինչ սկսել է, այս իշխանություններն ապրում են վախի մթնոլորտում, քանի որ, իրապես, վախենալու շատ բան ունեն»,-կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:21
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մհեր Գրիգորյանի գլխավորած «սահմանազատման» հանձնաժողովին
«Ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
11:03
Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստան մնա. Բողոքի ակցիա կառավարության դիմաց
«Մենք եկել ենք մեր ակցիան խաղաղ իրականացնելու։ Սադրանքի չենք ենթարկվելու»,-կառավարության շենքի հարևանությամբ ընթացող ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօր քաղաքացիների հերթական հավքներն անցկացնելու վերաբերյալ որոշում կընդունի
Կառավարությունն այսօր որոշում կընդունի, որով «վարժական հավաքներ» անվան տակ կշարունակի քաղաքացիների հավաքները։ Որոշման նախագծի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Կառավարության շենքի մոտ վահաններով զինված բազմաթիվ ոստիկաններ են բերվել ՈՒՂԻՂ
Կառավարությանշենքի հարակից տարածքում բազմաթիվ ոստիկաններ են բերցել։ Մուտքը հսկում են վահաններով զինված  մի քանի շարք ոստիկաններ։ ...
Աղբյուր` Panorama.am
10:41
Արտարժույթի շուկան բավականին զգայուն է քաղաքական գործընթացների նկատմամբ. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «Վերջին օրերի ընթացքում նկատվում է դոլարի փոքր արժևորում, ինչը կանխատեսել էր հաշվի առնելով այն, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}