Էլեկտրոնային դեղատոմսի համակարգի նման ձևով ներդրման մեջ ես կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում. Բ. Պիպոյան
Էլեկտրոնային դեղատոմսի համակարգը հապշտապ ներդնելու մեջ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։
«Չեմ կարող չտեսնել, քանի որ երբ դու ստեղծում ես մի համակարգ, որ ամբողջությամբ ապահովում է մի հիմնարկի ֆինանսական հոսք, որևէ այլընտրանք չկա, դրանից այն կողմ կոռուպցիա չկա այս կյանքում։ Ստեղծում ես մի մեխանիզմ, որով մի ընկերություն հարստանում է։ Այլընտրանք չես տալիս»,-ասաց ՀԿ նախագահը։
Նրա խոսքով, էլեկտրոնային դեղատոմսի համակարգին անցումը պետք է լիներ աստիճանաբար, քանի որ առողջապահական հաստատությունները, դեղատները պատրաստ չէին նման «ափալ-թափալ» անցման։
«Անգամ Երևանում, մտեք պոլիկլինիկաներ, տեսեք, թե ինչ համակարգիչներից են օգտվում բժիշկները, քանի րոպեում են միանում համակարգիչները։ Էլ չեմ ասում, հետազոտություն արեք, տեսեք, թե թերապևտների քանի՞ տոկոսն է 65 տարեկանը լրացած։ Առողջապահության նախարարությունում մի քանի հոգի սեղմել են իրենց ինքնահավանի կոճակն ու որոշել են, որ հանրային կարծիքի ու փորձագիտական համայնքի հետ հաղորդակցվելու կարիք չկա»,-նշեց նա։
Բ. Պիպոյանի խոսքով, համակարգի՝ այս պայմաններում ներդրումից բժիշկները դժգոհ են։
«Պարզապես հրահանգավորված է՝ չխոսել»,-ասաց նա։
ՀԿ նախագահի խոսքով, համակարգն այնքան խայտառակ վիճակում է, անցումն այնքան վատ է կատարվել, որ անգամ գործող թիմը ներկայացնող առողջապահության նախկին նախարարն է այդ մասին խոսում։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյան. Էլեկտրոնային դեղատոմսի համակարգի նեդրումը իրականացվեց առանց պատշաճ պատրաստվելու
- ԱՐՄԵԴ. Դեղատոմսերի լրացումը նորմալ համակարգչի և ինտենետի առկայության պարագայում տևում է 1-3 րոպե
- Ծաղիկ Վարդանյան. Բավական է մանիպումիացիաներ անեք էլեկտրոնային դեղատոմսերի ձեր հորինած անճոռնի ծրագիրն արդարացնելու համար
- Այս օրերի ընթացքում մոտ 40 հազար դեղատոմս է դուրս գրվել. Ավանեսյան
- Համակարգը կգործի, դեղատոմս կգրեմ, չի աշխատի, թող պացիենտը սպասի. Ուրոլոգ
- Ուրոլոգի ահազանգը. Բժշկական համակարգի հերն անիծվում է
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին