Առուշ Առուշանյան. Ես որևէ կուսակցության անդամակցելու հայտ չեմ ներկայացրել
Քաղաքական
13:10 14/03/2024
Հայաստան

Առուշ Առուշանյան. Ես որևէ կուսակցության անդամակցելու հայտ չեմ ներկայացրել

ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հայտարարում է՝ որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ 

«Ես քրիստոնյա Հայ եմ, իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է, իմ առաքելությունը՝ Հայի դարավոր թշնամուն պատժելը,  պահի հրամայականը՝ մեր Հայրենիքի պաշտպանությունը։

Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է Առուշանյանը։ 

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար։ Ըստ մեր տեղեկությունների՝ Առուշ Առուշանյանի ՔՊ-ական դառնալը շատ լուրջ ճնշումների հետևանք է, քանի որ Առուշ Առուշանյանի նկատմամբ ՔՊ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բազմիցս ռեպրեսիաներ է կիրառել։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Առուշ Առուշանյանի հետ, որը մեզ հորդորեց նման հարցերով իրեն չզանգել և չանհանգստացնել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Առուշանյանի՝ ՔՊ-ական դառնալու գործում իր ներդրումն ունի նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը»։

Placeholder
Առուշ Առուշանյան. Ես որևէ կուսակցության անդամակցելու հայտ չեմ ներկայացրել