Քաղաքական 14:02 18/03/2024 Հայաստան

Սերգեյ Մելքոնյան. Ռուսաստանի ընտրություններից հետո Հայաստանը պետք է թույլ չտա, որ հնարավորությունների պատուհանն առավել լայն բացվի Ադրբեջանի համար

Ռուսաստանի նախագահի ընտրություններում ստացած քվեների  87.29 տոկոս ցուցանիշով հաղթանակ է տանում գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 99.75 տոկոսը։

Ինչպե՞ս կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը, ի՞նչ զարգացումներ կհետևեն Ռուսաստանում, Հարավային Կովկասում ընտրություններից հետո։

Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ։

«Այս ընտրություններն ուղղված են այն բանին, որ ցույց տան՝ ներքին լեգիտիմության հետ կապված որևէ խնդիր չկա։ Եվ դա ապահովում է ոչ թե Վլադիմիր Պուտինի ստացած ձայների քանակը, այլ ընտրություններին մասնակցության ցուցանիշը։ Պետք էր բարձր մասնակցություն՝ ցույց տալու, որ վստահում են ոչ միայն  Պուտինին, այլև նրա ստեղծած համակարգին»,-ասաց փորձագետը։

Մելքոնյանի գնահատմամբ, հաջորդ կարևոր թեստը գործադիր մարմինների ղեկավարների, գերատեսչությունների ու կազմակերպությունների համար էր, թե ով ինչքանո՞վ կարող է  ակտիվ լինել բարձր մասնակցության ապահովման առումով, ըստ դրա կոնֆիգուրացիան կարող է փոխվել, քանի որ արվելու են եզրակացություններ, թե ով  որտեղ հաջողեց, ավելի էֆեկտիվ գործեց։

«Հիմա պատերազմը դառնում է Ռուսաստանի սոցիալական հիմնական լիֆտերից մեկը, նրանք, ովքեր մասնակցել են ոչ միայն պատերազմին, այլև նոր տարածքներում կյանքի վերականգնմանը, ենթակառուցվածքների ստեղծմանը, նրանք արդեն Մոսկվայում սոցիալական լիֆտով կբարձրանան։ Սա կազդի թե ներքին, թե արտաքին քաղաքականության վրա, քանի որ կվերցնեն այն մարդկանց, որոնք նվիրված են քաղաքական կուրսին, համակարգին, նաև նրանց, որոնք նոր տարածքներում գործեցին արդյունավետ կերպով»,-ասաց Մելքոնյանը։

Հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնան Ռուսաստանի ընտրությունների արդյուքները Հարավային Կովկասում զարգացումների վրա,  Մելքոնյանը նկատեց՝ այս առումով Ռուսաստանի ընտրություններն ամենակարևորների շարքում չէին, առավել կարևոր են ԱՄՆ-ում ու ԵՄ-ում ընտրությունները։

«Այս ընտրություններից հետո ամենակարևորն այն է, որ թույլ չտանք՝ հնարավորությունների պատուհանն առավել լայն բացվի Ադրբեջանի համար։ Ակնհայտ է, որ մինչև այս ընտրություններ Ադրբեջանը դժվար թե հարձակվեր, իսկ հիմա այդ հնարավորությունը բացվում է Ադրբեջանի մոտ, ինչը Հայաստանը չպետք է թույլ տա։ Իսկ դրա համար կան որոշ քայլեր, որ Հայաստանը պետք է անի, և կան քայլեր, որոնք Հայաստանը պետք է չանի։ Մինչդեռ Հայաստանն անում է  լրիվ հակառակը»,-ընդգծեց նա։

Փորձագետն ասաց՝ Հայաստանը կարող է զարգացնել հարաբերություններն այլ երկրների՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի հետ, բայց դրանք չպետք է լինեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին։

«Հայաստանն Արևմուտքի հետ հարաբերություններում դեռ չի հասել որևէ մակարդակի, բայց նվազեցնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը։ Սա լյուֆտ է, որ Ադրբեջանն անպայման կօգտագործի, քանի որ մենք տեսնում ենք որ անվտանգության երաշխիքներ չկան ոչ ԵՄ-ից, ոչ ԱՄՆ-ից։ Վերջին շրջանում արևմտյան հայտարարությունները, հոդվածներն ասում են, որ ձեզ համար մենք անվտանգության մասին չենք, մենք տնտեսության մասին ենք, կանաչ էկոլոգիայի, իրավական ոլորտի բերափոխումների մասին ենք, բայց ոչ երբեք անվտանգության ապահովման։ Արևմուտքն ասում է՝ այո, մենք ուրախ կլինենք, որ դուք այդտեղ ոչ թե Ռուսաստանի դեմ նոր ֆրոնտ բացեք, այլ թուլացնեք Ռուսաստանի դիրքերը, փաստացի Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի հայտարարությունն այս մասին էր՝ մենք պատրաստ ենք ձեզ պաշտպանել Ռուսաստանից եկող սպառնալիքից, մինչդեռ մեր հիմնական սպառանլիքը գալիս է Թուրքիայից ու Ադրբեջանից, ոչ թե Ռուսաստանից։ Իսկ Ռուսաստանը դարձնել Հայաստանի թշնամի չի բխում մեր շահերից»,-ասաց Ս. Մելքոնյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}