Կարմրուկով հիվանդ անձը կարող է վարակել մարդկանց, անգամ եթե ապրում են նույն շենքի տարբեր հարկերում. ԱՆ
Կարմրուկով հիվանդ անձը կարող է վարակել չպատվաստված անձանց, անգամ եթե ապրում են նույն շենքի տարբեր հարկերում և շփում չունեն միմյանց հետ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
«Ամբողջ աշխարհում շարունակում է գրանցվել կարմրուկի դեպքերի աճ, ինչը պայմանավորված է կարմրուկով չպատվաստված երեխաների թվի շարունակական աճով:
Կարմրուկը խիստ վարակիչ է և արագ տարածվում է չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում:
Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափով՝ նախատեսված 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկի դեմ պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Հաշվի առնելով աշխարհում կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը` ճամփորդելուց առաջ պատվաստվե՛ք կարմրուկի դեմ»,-նշում են ԱՆ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Որպես քաղաքական պատճառով հետապնդվող այստեղ կարող էր լինել նաև Հովիկ Աղազարյանը. Ռուբեն Մելիքյան