Հասարակություն 14:23 23/03/2024 Հայաստան

«Սեղմեք բռունցքներն ու գործեք, ուժեղին են լսում, ուժեղինն է ամեն ինչ». Հանձնվեց Սևակ Խոյեցու հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը

«Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»․ հենց այս նշանաբանով 2021 թվականից «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամն իրականացնում է «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագիրը, որի նպատակն է հանուն Հայրենիքի անմահացած հերոսների անունները շաղկապել կրթության առաջընթացի գաղափարին՝ խրախուսելով բուհերի շնորհաշատ ուսանողներին, քաջալերելով նրանց կրթական հաջողությունները և հայրենատիրության հանձնառությունը։ Նախօրեին ծրագրի շրջանակներում Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շրջանավարտ, «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սևակ Մնացականյան-Խոյեցու  հիշատակին նվիրված 3-րդ կրթամրցանակաբաշխությունը։

«Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այս երախտագիտության և հարգանքի կրթամրցանակները նաև մեր  իրականության մեջ իրական հերոսի կերտման ճանապարհ է՝  ինչպես անել, որ մեր երիտասարդները ճանաչեն իրենց ապահովությունը, բարեկեցությունը, խաղաղությունը կյանքով ապահովված իրենց իսկ նման երիտասարդների կենսագրությունը, վերցնել նրանց դրոշն ու անցնել առաջ։

Ա. Պետրոսյանը հիշեց Սևակի խոսքերից. «Մենք կենաց-մահու կռիվ ենք տալիս։ Ոչ մեկին չեն հուզում մեր ազգի արցունքները, սեղմեք բռունցքներն ու գործեք։ Ուժեղին են լսում, ուժեղինն է ամեն ինչ»։ 

«Այսօր մենք պարտավոր ենք ուժեղ լինել, հարգել մեր թանկ զոհերի հիշատակը, տուրք մատուցենք և երիտասարդներին դաստիարակենք նրանց ոգով՝ ոգեկոչելով հենց նրանց գաղափարները»,- ասաց նա։

Հազարավոր կամավորների նման Սևակ Խոյեցին թողնելով  ընտանիքը՝ կնոջն ու երկու զավակներին, Արցախյան երրորդ պատերազմի հենց առաջին օրը մեկնել էր առաջնագիծ։ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Մարտակերտի Տոնաշեն գյուղի մոտ հերոսաբար նահատակվել են «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի մարտիկներ Արթուր Հարությունյանը, Դավիթ Սարուխանյանը, Տիգրան Ավագյանը, Հարություն Ստեփանյանը և Սևակ Խոյեցին։

Սևակ Խոյեցու հայրը՝  Բախշիկ Մնացականյանը, մեզ հետ զրույցում հիշեց որդու խոսքերը՝ մարդ պետք է ուժեղ լինի, որպեսզի պաշտպանի ընտանիքը, հայրենիքը. «Իսկ մենք հիմա այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ ամեն ինչ պետք է անենք ուժեղացնելու մեր հայրենիքը»։

Նա համոզված է, որ վերևից բոլոր նահատակված, հայրենիքին նվիրյալ տղաների ուղերձները մեկն են՝ պաշտպանել հայրենիքը։

44-օրյա պատերազմում զոհված Սևակ Խոյեցու ընկեր Արման Մխիթարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց. «Սևակը խորը վերլուծող մարդ էր, միշտ հասկանում էր, որ պետք է ուժեղ լինել, կարևորություն էր տալիս ինքնությանը։ Վերջին 10 տարիները մեր համատեղ գործունեությունն ուղղված էր մեր երիտասարդների ինքնության պահպանմանը, որովհետև դրա կորստից է գալիս այս նյութեղեն, հողային կորուստները»։

Սևակ Մնացականյան-Խոյեցու  հիշատակին նվիրված 3-րդ կրթամրցանակի հավակնորդ ուսանողների՝ նախապես ուսումնասիրված հայտերի և մարտի 5-ին ՀՖԿՍՊԻ-ում կայացած հարցազրույցի  հիման վրա ընտրվել են երեք մրցանակիրներ. 1-ին տեղը զբաղեցրել է ՀՖԿՍՊԻ-ի մագիստրատուրայի ուսանողուհի Լիլիթ Արզումանյանը, 2-րդ տեղը՝ 4-րդ կուրսի ուսանող Նատալյա Համբարձումյանը, 3-րդ տեղը՝ 2-րդ կուրսի ուսանող Գյուլնարա Տիգրանյանը։

Կրթամրցանակի հովանավորը ամերիկահայ բարերար Իռեն Ծատուրյանն է։

«․․․ Առավելագույնը տալու դեպքում միայն մենք կարող ենք ձեռք բերել հաղթանակ։ Ցավակցում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին՝.մենք արդեն ունենք ընկերներ, որոնք զոհվել են։ Կամավորական ջոկատներում կռվել են ամենաընտրյալ տղաները՝ ամենակարգին, ամենաբարոյական, ամենաազնիվ, ազգի սերուցքը ես տեսել եմ կամավորների շարքերում, բայց առանց դրա հնարավոր չի հաղթել․․․ Տղանե՛ր, Աստծու ու սատանայի արանքում դուք էսօր ինձ համար կիսաստվածներ եք, որովհետև դուք եք էսօր որոշում հաջողությունը, հաղթանակը, դուք եք որոշում չարի և բարու սահմանումը, դուք եք որոշում՝ ինչքան լավ բաներ պիտի կատարվեն էս երկրի վրա ու ինչքան վատ բաներ, դրա համար իմ համար դուք կիսաստվածներ եք, տղե՛րք». Սևակի խոսքն է հավերժանալուց 1 օր առաջ։

Կրթամրցանակի մանրամասները՝ տեսանյութում։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
Մալաթիայի ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Անժելա Բիձյանը։  Անժեկա Բիձյանի մասին տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
«Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:08
Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
ՔԿ. «Ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է»
Աղբյուր` Panorama.am
14:07
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով տավուշցիների հետ արդեն 10 օր իր բողոքն է արտահայտում իշխանության միակողմանի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է. Աննա Վարդապետյան
«Հոկտեմբերի 27-ի մասով նախաքննական մարմին է փոխվել, այս պահի դրությամբվ որևէ բան չկա ասելու»,-ԱԺ Պետակա-իրավական հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
13:47
Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը
«Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ու դեսպանատան...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի խաթարմանը. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում և  տարվող ադրբեջանական քաղաքականությունը, ակնհայտ է՝ ուղղված է Հայաստանի  անվտանգության համակարգի...
Աղբյուր` Panorama.am
13:33
Նարեկ Սամսոնյան. «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին
«Բոլոր «արտուշգաբրիելյաններն» ամբողջությամբ կրելու են նույն չափ պատասխանատվություն, որքան ադրբեջանաթուրքական ռեժիմի հայաստանյան կառավարիչները»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}