«Գոյ» թատրոնի նախկին աշխատողներին կոչ ենք անում զերծ մնալ Սունդուկյանի ղեկավար կազմիբարի համբավն ստվերող գործողություններից
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Երեկ` 24.03.2024, բարձրացված հարցերի հետ կապված Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ցանկանում է հանրությանն իրազեկել հետևյալ հարցերի մասին։ Սույն թվականի հունվարի 30-ին Ա. Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը (այսուհետ՝ «Գոյ» թատրոն) դադարել է գործել որպես առանձին իրավաբանական անձ։
Միաժամանակ համաձայն ՀՀ Կառավարության 11.05.2023-ի 701-Ն որոշման Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը դարձել է վերը նշված թատրոնի իրավահաջորդը, որը հնարավորություն է տալիս շարունակել նախկին «Գոյ» թատրոնի գործունեությունը Մայր թատրոնի կազմում որպես «Գոյ» փորձարարական կենտրոն։ Իրավահաջորդության սկզբունքով՝ նախկին «Գոյ» թատրոնի աշխատողները դառնում են Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աշխատողներ և պետք է կնքեն համապատասխան համաձայնագրեր։ Այս մասին «Գոյ» թատրոնի աշխատողները ծանուցվել են՝ ըստ Աշխատանքային օրենսգրքի պահանջների։ Աշխատողների մի մասը հրաժարվել է ստանալ ծանուցումները, մյուս մասը ստացել է, սակայն մինչ օրս չի արձագանքել։
Ինչ վերաբերվում է մուտքի հետ կապված հարցին, սույն թվականի փետրվարի 28-ին Պետական գույքի կառավարման կոմիտեն համապատասխան փաստաթղթերով Սունդուկյանի անվան ազգային թատրոնին անհատույց օգտագործման է վերադարձրել 2011 թվականին «Գոյ» թատրոնին տրված 592 քառակուսի մետր տարածքը, ինչը նշանակում է, որ շենքի անվտանգության պատասխանատվությունն այժմ ամբողջությամբ կրում է Սունդուկյանի անվան ազգային թատրոնը։ Այս մասին երեք անգամ տեղեկացվել և բանակցություններ են վարվել «Գոյ» թատրոնի աշխատողների հետ՝ խնդրելով հանձնել բանալիները Սունդուկյանի անվան ազգային թատրոնի անվտանգության աշխատակիցներին և թատրոն մտնել ծառայողական մուտքից, ինչպես բոլոր աշխատողները։ Յուրաքանչյուր անգամ մերժում ստանալով՝ թատրոնն ինքն է ձեռնամուխ եղել համապատասխան քայլերի։
Մայր թատրոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին և ելնելով պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից, ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնում աշխատել թատերական ոլորտի իր գործընկերների հետ՝ ապահովելով ստեղծագործական մթնոլորտ, պայմաններ։
Նաև, «Գոյ» թատրոնի նախկին աշխատողներին կոչ ենք անում զերծ մնալ հանրության շրջաններում Գ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, ղեկավար կազմի, աշխատողների բարի համբավն ստվերող, ապակառուցողական գործողություններից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան