ԱԺ նախագահ հանդես եկող անձը լեգիտիմ հիմքեր է տալիս Ադրբեջանին ՀՀ-ի վրա հարձակում գործելու համար. Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«ԱԺ նախագահ հանդես եկող անձը հայտարարել է, թե փնտրում է այն մարդկանց, որոնք կասեն, թե դրանք ՀՀ տարածք են:
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ-ն օկուպացրել է Ադրբեջանից տարածքներ, և, որ Ադրբեջանը կարող է դրանք հետ վերցնելու պատրվակով ցանկացած պահի հարձակվել:
Սրանով լեգիտիմ հիմքեր են տալիս Ադրբեջանին ՀՀ-ի վրա հարձակում գործելու համար:
ԱԺ նախագահ կոչվածը, փաստորեն, ՀՀ-ին համարում է ագրեսոր պետություն և, առանց որևէ դելիմիտացիոն և դեմարկացիոն գործընթացի, իր շեֆի օրինակով հայտարարում, թե ՀՀ-ի այս կամ այն մասը պատկանում է թշնամուն:
Երկրի առաջին դեմքերից մեկը ուղիղ ասում է թշնամուն, որ մեր բանակը կանգնած է Ադրբեջանի տարածքում, և վերջինս հանգիստ կարող է մտնել ու գերեվարել 100-ավոր սահմանապահ հայ զինվորների:
Ահա թե ովքեր են իրականում պատերազմի կոչ անողները և պատերազմ բերողները:
Հ.Գ. Փնտրելու կարիք չկա. այդ մարդիկ Տավուշում են և սպասում են իրեն»։
Հարակից հրապարակումներ`
- Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կհարձակվի. Ալեն Սիմոնյան
- Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի գյուղերի մասին. Ես ման եմ գալիս այն մարդկանց, որոնք կգան ու կապացուցեն, որ դա ՀՀ տարածք է
- Տավուշի գյուղերի հանձնման դեպքում ադրբեջանցիները խնդրահարույց հեռավորության վրա են գտնվելու Լոռու տարբեր բնակավայրերի նկատմամբ. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան