Քաղաքական 11:05 27/03/2024 Հայաստան

Հարութ Սասունյան. Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար

Մի քանի տասնամյակ շարունակ Իսրայելն ու Թուրքիան մեղրամսի մեջ էին` քաղաքական և տնտեսական աջակցություն ցուցաբերելով միմյանց:

Սակայն, տարիների ընթացքում նրանց հարաբերությունները սրվեցին պաղեստինյան հարցերի վերաբերյալ իրենց հակադիր դիրքորոշումների պատճառով: Մի քանի անգամ Իսրայելը և Թուրքիան նման հակամարտությունների պատճառով հետ կանչեցին իրենց դեսպաններին միմյանց մայրաքաղաքներից, սակայն նրանց կրկին վերականգնելու համար: Այլ կերպ ասած, բազմիցս վիճել և հաշտվել են։

Բոլորս էլ գիտենք հետևյալ արտահայտությունը՝ «Քաղաքականությունը տարօրինակ կողակիցներ է ստեղծում»։ Իսրայելն ու Թուրքիան այդ տարօրինակ քաղաքական զույգերից են: Ի սկզբանե նրանց գործընկերության մեջ կար որոշակի հիմք, որն ավելի ճիշտ կարելի է անվանել փոխադարձ շահագործում։ Իսրայելը, շրջապատված մեծ թվով թշնամական արաբական երկրներով, Թուրքիայի կարիքն ուներ որպես իր քաղաքական և տնտեսական դաշնակից և իսլամական պետություն, որը 1949 թվականին դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել Իսրայելի հետ: Մինչդեռ Թուրքիան Իսրայելի կարիքն ուներ տարբեր պատճառներով, ներառյալ Արևմուտքի քաղաքական աջակցությունը, առաջադեմ զենքի ձեռքբերումը և միլիարդավոր դոլարների առևտուրը:

Այս կեղտոտ դաշինքի մեկ այլ կողմն այն էր, որ երկու երկրներն էլ ժխտում էին Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան օգտագործեց Իսրայելի հետ իր հարաբերությունները՝ համոզելու ԱՄՆ հզոր հրեական լոբբիին՝ արգելափակել ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Թուրքիան ճնշում գործադրեց Իսրայելի վրա՝ արգելափակելու Հոլոքոստի և ցեղասպանության վերաբերյալ միջազգային կոնֆերանսը Թել Ավիվում 1982 թվականին, և կանխելու Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմի հեռարձակումն ու Կնեսետի կողմից ցեղասպանության ճանաչումը։ Թուրքիան այնքան հեռուն գնաց, որ սպառնաց իր ներքին հրեական համայնքին և պահանջեց Ստամբուլի գլխավոր ռաբբիից Թուրքիայի անունից լոբբինգ իրականացնել ամերիկյան հրեական կազմակերպություններում:

2009 թվականին Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում, համաշխարհային ղեկավարների ներկայությամբ, Էրդողանն ասաց Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին. «Ես շատ լավ գիտեմ, թե դուք ինչպես եք սպանել երեխաներին [Գազայի] լողափերում»։

Այնուհետև 2010 թվականին տեղի ունեցավ «Մավի Մարմարայի» միջադեպը, երբ իսրայելական զինված ուժերը հարձակվեցին Միջերկրական ծովում վեց թուրքական քաղաքացիական նավերի վրա, որոնք փորձում էին մարդասիրական օգնություն հասցնել Գազա, սպանելով ինը թուրք ուղևորների: Այդ հարձակումը լրջորեն վատթարացրեց իսրայելա-թուրքական հարաբերությունները։ Թուրքիան Թել Ավիվից հետ կանչեց իր դեսպանին և արտաքսեց Իսրայելի դեսպանին Անկարայից։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներողություն խնդրեց  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից և 20 միլիոն դոլար հատուցում վճարեց հարձակման համար։
2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից կարճ ժամանակ առաջ, իսրայելցի մաքսավորները առգրավեցին հրթիռների պատրաստման համար նախատեսված 16 տոննա պայթուցիկ նյութերը, որոնք թաքցված էին Գազայի համար նախատեսված թուրքական շինարարական բեռների մեջ: Զարմանալի է, որ Իսրայելը ոչ մի քայլ չձեռնարկեց Թուրքիայի դեմ: Սա ևս մեկ օրինակ էր, թե ինչպես է Իսրայելը մեղմում Թուրքիայի հակաիսրայելական գործողությունները։ Փոխանակ Թուրքիային անվանելու ահաբեկչությունը հովանավորող պետություն, Իսրայելի ղեկավարները փայփայեցին Էրդողանին՝ խրախուսելով նրան շարունակել իր չարագործությունները:

Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի վերջին հարձակումից հետո Էրդողանը ՀԱՄԱՍ-ն անվանեց «ազատության մարտիկներ», իսկ Նեթանյահուին նմանեցրեց «Հիտլերին, Մուսոլինին և Ստալինին՝ այսօրվա նացիստներին»:

2024 թվականի հունվարին Իսրայելի արտգործնախարարը թվիթերում գրեց. «Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ Հայոց ցեղասպանության պատմություն ունեցող երկրից, այժմ պարծենում է Իսրայելի դեմ անհիմն մեղադրանքներով: Մենք հիշում ենք հայերին ու քրդերին։ Ձեր պատմությունը ինքնին խոսուն է։ Իսրայելը պաշտպանվում է ձեր բարբարոս դաշնակիցներից, ոչ թե կործանում»։
Անցյալ շաբաթ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կանչել էր Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարին՝ բողոքելու Էրդողանի այն հայտարարության համար, որ նա «Նեթանյահուին կուղարկի Ալլահի մոտ՝ նրա մասին հոգ տանելու, նրան դժբախտացնելու և անիծելու համար»: Կացը պատասխանել է X/Twitter-ում. «Դո՛ւ [Էրդողան], որ աջակցում ես ՀԱՄԱՍ-ի հանցագործների կողմից երեխաների վառելուն, մարդասպաններին, բռնաբարողներին և դիակների խեղմանը, վերջինն ես, որ կարող ես խոսել Աստծո մասին: Չկա Աստված, ով կլսի նրանց, որոնք աջակցում են ՀԱՄԱՍ-ի ձեր բարբարոս ընկերների կողմից իրականացված վայրագություններին ու մարդկության դեմ հանցագործություններին»: Այնուհետև Կացը զգուշացրել է Էրդողանին. «Լռի՛ր և  ամո՛թ քեզ․․․»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանեց Կացին. Իսրայելն իր ստեղծման օրվանից կառուցվել է «բռնագրավված» պաղեստինյան հողի վրա: «Պաղեստինյան հողերի գրավման առաջին օրվանից Իսրայելի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրել պաղեստինցիների դեմ գործած ծանր հանցագործությունները գաղտնի պահելու համար և փորձել են իրենց համար անձեռնմխելիության զրահ ստեղծել։ Նրանք թիրախավորել են մեր նախագահին, որը բղավում է ճշմարտության մասին»։

Այնուհետև Թուրքիայի արտգործնախարարությունը մեղադրեց Իսրայելին «ցեղասպանություն» իրականացնելու մեջ՝ հայտարարելով, որ «ամբողջ համաշխարհային հանրային կարծիքն անհամբեր սպասում է այն օրվան, երբ հանցագործություն կատարած իսրայելցի պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն»։

Ավելի վաղ Նեթանյահուն, որն ինքն էլ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քննադատեց Էրդողանին ցեղասպանությունը ժխտելու համար։ Նեթանյահուն իր թվիթերյան էջում գրեց․ «Իսրայելը, որը հավատարիմ է պատերազմի օրենքներին, չի ընդունի Էրդողանի բարոյական քարոզները, որն աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնաբարողներին, ժխտում է հայկական Հոլոքոստը, կոտորում քրդերին իր երկրում և վերացնում վարչակարգի հակառակորդներին ու լրագրողներին»: Այնուամենայնիվ, Նեթանյահուն շարունակում է զինել Թուրքիայի դաշնակից Ադրբեջանին արդիական զենքերով, որոնք օգտագործվել են Արցախում հայերի դեմ նոր ցեղասպանություն իրականացնելու համար։
Եզրափակելով, թե՛ Էրդողանը, և թե՛ Նեթանյահուն պետք է ամաչեն իրենց վեճերում Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը որպես սակարկության առարկա օգտագործելու համար:
Միմյանց կշտամբելու համար ցեղասպանություն եզրույթը որպես մահակ օգտագործելու փոխարեն և՛ Իսրայելը, և՛ Թուրքիան պետք է վաղուց ճանաչած լինեին Հայոց ցեղասպանությունը, որպեսզի դասվեին քաղաքակիրթ պետությունների շարքին:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:30
Եթերում է «Իմնեմնիմի» փոդքասթի 109-րդ թողարկումը. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 109-րդ թողարկման  հերթապահներն են՝ թյուրքագետ Վարուժան Գեղամյան, հասարակական գործիչ Էդգար Ղազարյան,...
Աղբյուր` Panorama.am
23:17
Արամ Առաջինը կարևորել է սփյուռքում եկեղեցական ու ազգային ավանդույթների պահպանումը
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են. «Վեհափառ Հայրապետը կ՚եզրափակէ Մայրավանքի հոգևոր լսարանի և աստուածաշունչի...
Աղբյուր` Panorama.am
23:00
Ալեն Սիմոնյանի աշխատավարձը 1 տարում ավելացել է շուրջ 3,5 մլն դրամով
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2023 թվականի վերջի դրությամբ 3 վարկ ունի, որի մայր գումարի մնացորդների գումարը կազմել է շուրջ 63․7 մլն...
Աղբյուր` Panorama.am
22:50
Խեղաթյուրված նոր ձայնագրությունների նպատակն ինձ և իմ կուսակցությանը հարվածելն ու շարժումը պառակտելն է. Գերասիմ Վարդանյան
Փաստաբան Սոսե Չանդոյանը գրում է. «Այսօր Արմավիր ՔԿՀ-ում տեսակցել եմ պաշտպանյալիս` Գերասիմ Վարդանյանին, ում փոխանցել եմ այսօր տարածված...
Աղբյուր` Panorama.am
22:25
Փաշինյանի աներձագը այս տարի 7 անշարժ և 1 շարժական գույք է հայտարարագրել
7 անշարժ և 1 շարժական գույք․ Ազգային ժողովի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ 2024...
Աղբյուր` Panorama.am
22:13
Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքը առաջիկայում կունենա նոր գլխավոր հատակագիծ: Այն նաև թվայնացվում է: Գործընթացի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
21:34
Բրյուսելը հրաժարվել է ընդունել Բելգիա-Իսրայել ֆուտբոլային հանդիպումը
Բրյուսելի քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի շրջանակներում Բելգիա-Իսրայել հանդիպումը, որը պետք է կայանար սեպտեմբերի 6-ին...
Աղբյուր` Panorama.am
21:17
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Կապի մեջ կլինենք․ Պուտինը՝ Կիմ Չեն Ընին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փհենյանի օդանավակայանում Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընին հրաժեշտի ժամանակ խոստացել է կապի մեջ մնալ։...
Աղբյուր` Panorama.am
20:32
ԱԽ քարտուղարն ու Ֆրանսիայի վարչապետի ​​խորհրդականը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հադիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
20:19
Առևանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
 Այսօր առավոտյան իր իսկ տանից առեւանգվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը՝ Արմեն Հովսեփյանին։ Ինչ-որ...
Աղբյուր` Panorama.am
20:04
Իշխանություններն ագահորեն են օգտվում իրենց լծակներից՝ թույլ չտալով, որ ՄԻՊ-ն իր գործն անի․ փաստաբան
«Ուզում եմ հստակ արձանագրենք՝ Մարդու իրավունքների պաշտպանի բացակայությունը հանրային պրոցեսներից»,- այս մասին ասաց փաստաբան Վարազդատ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սևակ Միքայելյանին նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Նիկոլ Փաշինյանը Սևակ Միքայելյանին նշանակել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։...
Աղբյուր` Panorama.am
19:31
Իրանում Հայաստանի առևտրական կցորդ է նշանակվել
Նիկոլ Փաշինյանը հունիսի 19-ին որոշում է ընդունել, որտեղ ասվում է․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Կեղծ 20-հազարանոցներ են շրջանառվել
Հունիսի 5-ին, կեսգիշերն մոտ, Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտ ծառայություն իրականացնող պարկներին է մոտենում մի քաղաքացի: Նա հայտնում է, որ մոտ կես...
Աղբյուր` Panorama.am
19:13
Ցեղասպանությունը ժխտողներ, հիշեք՝ Հայոց Եղեռնը առաջին անգամ ճանաչել է հենց Թուրքիան․ Դանիելյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Երբ զարմանում եք, թե 1915թ. այդ ինչպես էին հազարավոր հայեր գրեթե կամավոր...
Աղբյուր` Panorama.am
18:59
Բաքվի շանտաժն ու Հայաստանի իշխանության «դուալիզմը»․ Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ, «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Բաքվի շանտաժն ու Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Ոստիկանության գործողությունները ո՛չ իրավաչափ էին, ո՛չ էլ՝ պրոֆեսիոնալ․ Արաքս Մելքոնյան
«Գտնում եմ, որ բոլոր նռնակները ոչ իրավաչափ են կիրառվել, քանի որ դրանք անհամաչափ են կիրառվել»,- այս մասին ասաց «Իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
18:33
Հայտնի են Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարի հաղթողները
Ջերմուկում ավարտվել է Ստեփան Ավագյանի անվան շախմատի միջազգային հուշամրցաշարը, որի շրջանակում այս տարի միաժամանակ անցկացվել են շախմատի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Սա ամենադասական կոռուպցիա, նաև պետական ռեկետ է․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «ԴԱՍԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱ, ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԿԵՏ Պարզվում է, որ մշտապես կեղծ ժպիտը դեմքին...
Աղբյուր` Panorama.am
18:11
ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Հունիսի 19-ին, ժամը 15։10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի...
Աղբյուր` Panorama.am
17:49
Գիտնականներն հայտնել են աշխարհում վաղաժամ մահացության երկրորդ ռիսկային գործոնի մասին
Օդի վատ որակը 2021 թվականին վաղաժամ մահացության երկրորդ առաջատար գործոնն է եղել հիպերտոնիկությունից հետո։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:45
Պատերազմի հետևանքով սպանված երեխաների թիվն անցած տարի եռապատկվել է
«Անցած տարվա հոկտեմբերից ի վեր, երբ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը հարձակբեց Իսրայելի վրա, երկու կողմերն էլ իրականացրել են ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:37
Էդ որ միշտ գրում ենք «10 մլն հայ», «10 մլն հայ», մի տեղ կա՞ էդ հայերի ցուցակը. Նիկոլ Փաշինյան
«Ուզում եմ կարևորել «Ի գործ» ծրագիրը, որը ստեղծում է օրգանական  կապ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև»,-...
Աղբյուր` Panorama.am
17:25
Վահան Մարտիրոսյանը նշանակվել է չեխական Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիայի նվագախմբի գլխավոր դիրիժոր
2025/2026թթ 57-րդ երաժշտաշրջանից Պարդուբիցեի կամերային ֆիլհարմոնիայի (Komorní filharmonie Pardubice) գլխավոր դիրիժոր է նշանակվել հայտնի...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հակամարտության պայմաններում սեռական բռնության դեմ պայքարի օրն է
Հունիսի 19-ին ողջ աշխարհում նշվում է հակամարտության պայմաններում սեքսուալ բռնությունների դեմ պայքարի միջազգային օրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
16:45
Լիլիթ Բլեյան. ԱԳՆ ինքնախոստովանական հայտարարությունից հետո միակ տրամաբանական քայլը կլիներ կառավարության հրաժարականը
Երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյանը գրում է. «ՀՀ ԱԳՆ հրապարակել է հայտարարություն այն մասին, որ ՀՀ կառավարությունը ձախողել է...
Աղբյուր` Panorama.am
16:43
Մբապե. Առանց ռիսկի հաղթանակներ չեն լինում
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն լուսանկար է հրապարակել Եվրոպայի առաջնությունից։ Ավստրիայի հետ խաղի (1:0) 91-րդ րոպեին ֆուտբոլիստը...
Աղբյուր` Panorama.am
16:40
Մարդկանց նվաստացնում են, որ նրանք իրենց տարածքները հանձնեն Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Այն կիրնացեցիները, որոնք մեր հետ հանդիպման էին եկել,  հրաժարվում են իրենց գույքը վաճառել։ Հիշեցնեմ, որ տարբեր գումարներ են առաջարկել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ թափով և շատ շուտ դուք դրան ականատես կլինեք
12:18 19/06/2024

Բագրատ Սրբազան. Պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ թափով և շատ շուտ դուք դրան ականատես կլինեք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}