Հասարակություն 12:08 30/03/2024 Հայաստան

Ինչպիսի՞ն պետք է լինի Ս․Զատիկի տոնական սեղանը և ի՞նչ կապ ունի նապաստակը Զատիկի տոնի հետ

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի կնշվի մարտի 31-ին։ Զատիկ  նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Այն Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որն ավանդաբար նշվում է քրիստոնեա ընտանիքներում։

Ինչպիսի՞ն պետք է լինի զատկական սեղանը, ի՞նչ ուտեստներ և զարդարանքներ են նախընտրելի, ի՞նչ խորհուրդ ունի նապաստակը և արդյո՞ք ցանկալի է այս կերպարի լայն գործածումը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին։ Հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է մի քանի փառատոների հեղինակ Կարինե Փանոսյանի հետ։

Panorama.am - Ավանդաբար ինչպե՞ս է նշվել Ս․Զատիկը։

Կարինե Փանոսյան -  Զատիկը, ինչպես մյուս տոները, հնում շատ ճոխ իրադարձություն է եղել։ Մեծ պահքի զրկանքներից, զսպվածությունից հետո սկսվում է ուտիս շրջանը, որը դիմավորել են խրախճանքներով։ Պատմական Հայաստանի շատ բնակավայրերում երեկոյան են սկսել տոնել, հաճախ՝ մատաղ արել, ողջ գիշեր պատրաստվել։ Առավոտյան տոնակատարությունները սկսվել են եկեղեցի այցով։ Իսկ հետո` հյուրասիրություններ, երգ ու պար։ Զատկի խորհրդանիշը ներկած ձուն է։ Հետևապես, ձվախաղերն էլ է բազմազան եղել և կա։ սօր էլ շատ գյուղերում կարելի է հանդիպել ձվախաղերով տարված երեխաների ու պատանիների։ Երևանում էլ են խաղում, օրինակ` ձու կռվացնելը, երբ երկու հոգի ձվի սուր ծայրը խփում են, ում մոտ կոտրվեց` բութ մասով է շրջում ձուն։ Կոտրված ձուն հաղթում է պինդ ձու ունեցողը։ Հիշում եմ՝ մանկությանս տարիներին փայտե ձվեր էին պատրաստում և անազնիվ հաղթանակ գրանցելու համար։ Այլ խաղեր էլ կան, օրինակ, ձվերը պտտում են, ում ձուն երկար պտտվեց` նա էլ հաղթում է։ Կամ գլորում են թեք տեղում և ում ձուն բոլորից հեռու գլորվեց՝ հաղթում է ու տանում բոլորի ձվերը։

Կարծիք կա, որ այսօր արևմտյան մշակույթից է ներխուժել դռնեդուռ գնալու ավանդույթը, մինչդեռ, մեր տոներից շատերում դա պարտադիր մաս է կազմել, այդ թվում՝ զատկական ծեսերի ժամանակ։ Երեխաները դռնեդուռ են գնացել, խաշած ձու և քաղցրավենիք հավաքել։

Panorama.am- Հայկական զատկական սեղանն ինչպիսի՞ն պետք է լինի, ինչպիսի՞ ուտեստներ և ինչպիսի՞  խորհրդանշական  զարդարանքներն են նախընտրելի։

Կարինե Փանոսյան- Զատկի սեղանն առատ է եղել։ Նախ, ձուկն ու գառան միսը Մեծ պահքից հետո ամենասպասված մթերքներն էին։ Ձուն Զատկի խորհրդանիշն է, ներկում էին բնական մթերքներով` սոխի կեղևներ, տորոն բույսի արմատներ։ Սեղանին դրվում էր չամչով, բրնձով փլավ, բանջար ու այլ կանաչիներ, պանիր, որոշ վայրերում պանրախաշ էին մատուցում, որոշ վայրերում` գառան մսով ղափամա։ Այդ ամենից զատ` անպայման սեղանին դրվում է կարմիր գինի։ Իմ ընտանիքում` տատիկ-պապիկներս ծնունդով պատմական Մուսա լեռից են։ Զատկի սեղանի ավանդույթներում այլ ուտեստներ էլ կային։ Միս չէր դրվում, այլ միայն ձուկ։ Սեղանին կարևոր տեղ ունեին սպանախով կարկանդակն ու օկջան,որը խառը կանաչիներով, կանաչ սոխով, ֊սխտորով և ձվով պատրաստված կոտլետանման ուտեստ է։

Panorama.am- Կա՞ն այսօր օտարածին սովորույթներ, որոնք ցանկալի չէ կապել Ս․ Զատիկի տոնի հետ։ Ենթադրենք՝ նապաստակը, գազարը կամ այլ․․․

Կարինե Փանոսյան - Նապաստակի խորհուրդը քրիստոնեական մյուս ուղղություններում է առկա, իսկ գազարը նապաստակի հետ է նույնացվում։ Մեզ մոտ, որքան գիտեմ, նապաստակը ավանդաբար դեր չի ունեցել, սակայն արևմտյան մշակույթի գովազդի  ազդեցությունը մեծ է և հասել է մեզ։ Իսկ մեր արտադրողները չեն մտածում ազգային արժեքները վեր հանելու մասին,քանի որ հեշտ է ուրիշինն ընդօրինակելը։ Ես միշտ համոզված եմ եղել, որ ամերիկյան գովազդի օրենքները, եթե ներդնենք մեր երկրում, ապա աշխարհը կսկսի մեզ ընդօրինակել։

Լուսանկարում՝ Կարինե Փանոսյան

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}