![](https://panorama.am/news_images/995/2984576_1/em.thumb.jpg)
Ի՞նչ են տեսել վերջին օրերին ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին. Լրագրողներին պատմել է պետքարտուղարության խոսնակը
«Շաբաթավերջին մենք տեսանք Ադրբեջանի կառավարության հայտարարությունը: Նշեմ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը երեկ հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է եղել, զորքերի կամ զինտեխնիկայի արտասովոր տեղաշարժեր չկան՝ չնայած այդ հայտարարություններին»,-այս մասին հայտարարել էԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ արձագանքելով Ադրբեջանի հայտարարության ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին հարցին։
«Մենք զգուշացնում ենք և կշարունակենք զգուշացնել սահմանի երկայնքով սրվող հռետորաբանության կամ ռազմական գործողությունների դեմ: Մենք շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Եվ ինչպես բազմիցս հայտարարել եմ այս ամբիոնից, կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցություններն են»,-ասել է Միլլերը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում:
ՀՀ ՊՆ-ն հայտարարությունը որակել է ապատեղակատվություն, նաև ընդգծել, որ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է. ՀՀ ՊՆ
- ԱԳՆ խոսնակ. Սա Ադրբեջանի կողմից հարևանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք է
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)