Հասարակություն 11:16 02/04/2024 Հայաստան

Էլինար Վարդանյան. Զգուշացնում էինք, որ ատելության, «սամոսուդի» քարոզը մի օր տեսանելի և շոշափելի է դառնալու

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ,  ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է.

« «Դանակահարություններ՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար»,  «Դանակահարություն՝ Արմավիրի մարզում. կռվի 3 մասնակիցներից 2-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց», «Դանակահարության դեպք՝ Երևանում.16-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել մյուսին», «Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում. կա վիրավոր»... սրանք լրահոսների վերջին մի քանի օրերի վերնագրեր են։ Այսպիսին է Հայաստանի իրավական քրոնիկոնը, իսկ վիճակագրությունը՝ մեղմ ասած մտահոգիչ։

Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 40. 666 դեպք, որը 2022թ. համեմատությամբ՝ 8.1 տոկոսով ավելի է։ Այս վիճակագրության մեջ կարևոր է արձանագրել հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճը։ Ծանր հանցագործությունների դեպքերը աճել են 1036-ով կամ 20.4 տոկոսով (6116 հանցագործություն), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 798-ով կամ 90.7 տոկոսով(1678 հանցագործություն) : Դատախազությունը առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերից առանձնացնում է 1132-ը, որոնք հանկարծամահության դեպքեր են և անփոփում, որ 2023 թվականին կատարվել է 546 առանձնապես ծանր հանցագործության դեպք։
Դրանից, սակայն, իրականությունը չի փոխվում։ Սրանք պարզապես թվեր չեն. 6116 ծանր և 546 առանձնապես ծանր հանցագործությունների հետևում մարդկային կյանքեր և ճակատագրեր են։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը, այստեղ բանալի բառը «արձանագրված»-ն է, աճել է 2804-ով կամ 123.7 տոկոսով, կազմում է 5070 դեպք։

Միայն վերջին 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 2 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Մտահոգիչ է հատկապես անչափահասների մասնակցությամբ և անչափահասների հանդեպ կատարված հանցագործությունների վիճակագրությունը։ Նախորդ տարի անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ քննվել է 363 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 244 վարույթի դիմաց։ 2023-ին  ՔԿ-ում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1159 քրեական վարույթ՝ նախորդող տարվա 545 վարույթի դիմաց։

Թվերի hետևում՝ մարդիկ և հասարակություն

Սա արժեքային համակարգի դեգրադացիայի բացահայտ ցուցիչ է։ Մեզ հասցրել են մի իրավիճակի, երբ հասարակության լուռ հայացքի ներքո 50 տոկոսով աճում են անչափահասների նկատմամբ հանցագործությունները, համարժեք արձագանք չկա։ Երեխաների մասին շարունակում են հիշել միայն բաժակաճառերի ընթացքում՝ հույս ունենալով, որ իրենց երեխաների հետ նույնը չի պատահի։ Ինչ-որ շատ կարևոր բան մեր հասարակության մեջ սխալ է գնում, և եթե չհասկանանք սրա ակունքները, ապա հետևանքները ավելի ողբերգական են դառնալու։

Ակնհայտ է, որ այս սահմռկեցուցիչ իրականությունը ներհասարակական ագրեսիայի կտրուկ ուժեղացման հետևանքն է։ Մշտապես պատերազմի սպառնալիքի և ներքին թշնամանքի մթնոլորտի ուղիղ արդյունք։ Անհավանական է, բայց Հայաստանում գործող իշխանության կողմից արդեն քանի տարի է տարվում է չարության և սպառնալիքի քարոզ։

Ոչ մի հասարակություն չէր դիմանա այս մթնոլորտին։ Սա զուտ իրավապահների խնդիր չէ, սա պայմանական ասած  միայն ոստիկանության կամ դատարանների խնդիրը չէ, սա շատ ավելի լուրջ հեղինակներ և պատասխանատուներ ունի՝ խորքային պատճառներ։  Երբ 2018-ից նոր էր թափ հավաքում ներքին թշնամանքի, չարության և իռացիոնալ ատելության գեներացիան, ես և շատերը զգուշացնում էինք, որ ագրեսիան սոցցանցերից մի օր անցնելու է իրական կյանք, ու մենք ունենալու ենք սահմռկեցուցիչ պատմություններ։ Զգուշացնում էինք, որ ատելության, «սամոսուդի» քարոզը մի օր տեսանելի և շոշափելի է դառնալու։

Այսօր արդեն շոշափելի է»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ամեն ինչ պետք է անել, որ 2026թ. ընտրության կազմակերպումը տեղի չունենա այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Բաքվի առաջնորդի՝ անընդհատ խստացող հռետորաբանության և  սպառնալիքի պատճառն արցախյան ճակատամարտում պարտություն կրածների՝ դեռևս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:10
Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
«Մենք հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները երբեմն բուռն են անցնում»,-ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Australian Open. Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում պարտվել է
Հայաստանի ներկայացնող աշխարհի 41-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է։ Նրան հաղթել է աշխարի 23-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Վահե Հովհաննիսյան. Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, կամ պատերազմը...
Աղբյուր` Panorama.am
11:37
Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն:...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այո, և կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
«Երեք տարի է ամեն նախաձեռնող նիստից հետո այս հարցը քննարկվում է»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կալիֆորնիայի անտառային հրդեհների վնասը հասնում է 275 միլիարդ դոլարի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների վնասը նախնական հաշվարկներով ավելացել է՝ հասնելով 250-275 միլիարդ դոլարի։ «Գազետա ռու»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
11:19
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից իրացնելու նպատակով, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը
Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Մենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը չենք տրամադրել ծննդօգնության իրականացման որոշում. Ավանեսյան
«Մենք արձանագրել ենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատակիցների նամակին, հրավիրել ենք ողջ բուժանձնակազմին մեզ մոտ հասկանելու,...
Աղբյուր` Panorama.am
10:57
Սուրեն Սարգսյան. Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյաը, որ քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանը, անդրադարձել է այսօր Վաշինգտոնում ազդարարվելիք...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հատուկ զգուշությամբ օգտվել ԱԲ-ից. Կասպերսկի
Երևան, 14 հունվարի, «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն:
Աղբյուր` Panorama.am
10:28
Այս պահին սուր շնչառական վարակների, քովիդի, գրիպի առումով ունենք միջին իրավիճակ. Ավանեսյան
«2023 թվականից մենք արդեն արձանագրել ենք մետապնևմավիրուսի  հետ կապված խնդիրը Հայաստանում, այս տարի դեռևս չենք արձանագրել դեպքեր...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ռուսաստանը երեք ամսում արտադրում է ավելի շատ զենք, քան ՆԱՏՕ-ն մեկ տարում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Ռուսաստանի պաշտպանական ծախսերն ավելի ռացիոնալ են ու արդարացված, քան ՆԱՏՕ-ի երկրներինը։ Այս մասին հունվարի 13-ին հայտարարել է Հյուսիսատլանտյան...
Աղբյուր` Panorama.am
10:04
Australian Open․ Խաչանովը հաղթել է առաջին խաղում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է 2025 թվականի Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկային խաղում։  Աշխարհի 19-րդ ռակետը ...
Աղբյուր` Panorama.am
09:45
Հութիները ստանձնել են Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության հրթիռային հարվածի պատասխանատվությունը
Եմենի հյուսիսում կառավարող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ «Պաղեստին-2» հրթիռը Թել...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ռուսաստանյան և հայաստանյան սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին,...
Աղբյուր` Panorama.am
09:27
Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու. «Ազատություն»
Փաշինյանի երբեմնի թիմակիցը՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համարյա կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու ու արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Ժողովուրդ». Ինչու է թունաքիմիկատների բիզնեսը ոսկոր դարձել թե՛ ներկրողների և թե՛ Կառավարության կոկորդում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում թունաքիմիկատների բիզնեսը, կարծես թե, ոսկոր է դարձել թե՛ ներկրողների, թե՛...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Փաստ». ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել
«Փաստ» թերթը գրում է. «Թեև Փարաքարում, ինչպես Գյումրիում, ՔՊ-ն անցկացրեց փրայմերիզ, որի արդյունքներով կառավարությունը պետք...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը շարունակում են ուղեկցել...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նորից լսումներ է անելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ հունվարի 10-ին 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները...
Աղբյուր` Panorama.am
09:19
Այսօր ՀՀ-ն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերության փաստաթուղթ կստորագրեն
Այսօր Վաշինգտոնում  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես երևում է, ՔՊ-ի ներքին խմորումները գնալով նորանոր երանգներ են ստանում: Ի մասնավորի, օրերս...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Փաշինյանը իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարնելով Ռոբերտ Ղուկասյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում բուռն քննարկումների թեմա է դարձել փաստը, որ Սուրբծննդյան պատարագին Կապանի Սբ Մեսրոպ...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Փաստ». Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ
«Փաստ» թերթը գրում է. «Դեռևս տարիներ առաջ հայաստանյան բնապահպանական կազմակերպությունների գործունեությանը կարելի էր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}