![](https://panorama.am/news_images/995/2984656_1/f660be4c7dd433_660be4c7dd474.thumb.jpeg)
Մոլդովայի խորհրդարանի նախագահն ասել է, որ հանրապետությունը դեռ չի ծրագրում դուրս գալ ԱՊՀ-ից
Մոլդովան չի նախատեսում դուրս գալ ԱՊՀ-ի բոլոր համաձայնագրերից, քանի որ դա խնդիրներ կստեղծի հանրապետության քաղաքացիների համար։ Այս մասին «Ռադիո Մոլդովայի» հետ զրույցում ասել է խորհրդարանի և իշխող «Գործողության և համերաշխության կուսակցության» նախագահ Իգոր Գրոսուն։
«ԱՊՀ շրջանակներում կա մոտ 300 համաձայնագիր, մենք չենք կարող ասել, որ այսօր մենք ամեն ինչ չեղարկում ենք, դա նույնիսկ չի քննարկվում: Դա խնդիրներ կստեղծի մեր քաղաքացիների համար»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Գրոսուն: Նա բացատրել է, որ չեղարկվում են հնացած և չօգտագործված պայմանագրերը։
Մոլդովայի կառավարության տվյալներով՝ ԱՊՀ շրջանակներում կնքված 282 համաձայնագրերից ընդհանուր առմամբ 119-ը կչեղարկվեն։ Ավելի վաղ Նախարարների կաբինետը ավարտել է ավելի քան 50 համաձայնագրերից դուրս գալու ընթացակարգերը, և ԱՊՀ գործադիր քարտուղարությունը մինչ այս հաստատեց դրանցից 36-ի օրինական գործողության դադարեցումը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՊՀ-ն ցավակցում է Ռուսաստանին «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
- Մոլդովան պատրաստվում է չեղյալ հայտարարել ԱՊՀ շրջանակներում կնքած ևս 9-ը համաձայնագիր
- Մոլդովայի խորհրդարանը չեղարկել է ԱՊՀ-ի հետ ահաբեկչության դեմ պայքարի համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)