Ի՞նչ կլինի, եթե չբուժեք միջողային սկավառակի ճողվածքը
Հայտնի բժիշկ՝ օրթոպեդ - վերտեբրոլոգ Կարապետ Մոմջյանը ներկայացրել է մի քանի տարբերակ, թե ինչ կլինի, եթե չբուժեք միջողային սկավառակի ճողվածքը։
Այս դեպքում կա 3 տարբերակ.
1-ին տարբերակը լավագույնն է
Ժամանակի ընթացքում հնարավոր է, անգամ առանց որևէ բուժման, նկատվի բարելավում:
2-րդ տարբերակ
Եթե ճողվածքը չբուժեք, ապա ժամանակի ընթացքում վիճակը կարող է էլ ավելի վատանա, ախտանշանները զարգանան և, եթե ինչ-որ պահի հիվանդը կարող է չունենալ վիրահատական բուժմանը համապատասխանող ախտանիշներ, ապա ժամանակի ընթացքում դրանք կարող են ի հայտ գալ:
3-րդ տարբերակ.
Եթե չբուժեք միջողային սկավառակի ճողվածքը, հնարավոր է օրգանիզմը ինչ-որ չափով փորձի ընտելանալ, որևէ զարգացում չլինի, ցավը որոշ ժամանակ անցնի, սակայն նորից վերադառնա և այդպես շարունակ՝ նման արատավոր շրջանի։
Բժիշկն ընդգծում է՝ միջողային սկավառակի ճողվածքն ամեն դեպքում անհրաժեշտ է բուժել, ապրել առանց հենաշարժողական համակարգի խնդիրների և առողջ ապրելակերպով:
Բժիշկ Մոմջյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է նաև միջողային սկավառակի ճողվածքի ախտանիշները.
Ցավ վերջույթներում, ուսերում կամ կրծքավանդակում
. ողնաշարի շարժունակության նվազում
. ոտքերի կամ ձեռքերի մկանների զգայունության նվազում և թուլություն
. նյարդաբանական խանգարումներ՝ գլխացավեր, անքնություն, արյան ճնշման փոփոխություններ, թուլություն, գլխապտույտ
. միզասեռական համակարգի և աղիների ֆունկցիաների խանգարումներ և այլն։
Միջողնային սկավառակի ճողվածքի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունները, ողնաշարի վնասվածքը, չափից ավելի շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կամ տարիքային փոփոխությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ